Աբուլֆազ Էլչիբեյ
Ալիև Աբուլֆազ Էլչիբեյ Կադիրղուլու օղլի (ադրբ.՝ Əbülfəz Qədirqulu oğlu Elçibəy հունիսի 24, 1938, Քաղաքիկ, Օրդուբադի շրջան, Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 22, 2000[1], Անկարա, Թուրքիա), Ադրբեջանի Հանրապետության 2-րդ նախագահ։ Պատմական գիտությունների թեկնածու։
Ալիև Աբուլֆազ Էլչիբեյ Կադիրղուլու օղլի | |
ադրբ.՝ Əbülfəz Qədirqulu oğlu Əliyev | |
Ադրբեջան 2-րդ նախագահ | |
Ստանձնեց պաշտոնը՝ | 1992 թ.-ի հունիսի 7 |
---|---|
Լքեց պաշտոնը՝ | 1993 թ.-ի սեպտեմբերի 1 |
Այլ տիտղոսներ՝ | Ադրբեջանի Ժողովրդական Ճակատի (ԱԺՃ) նախագահ |
Կուսակցություն՝ | Ադրբեջանի Ժողովրդական Ճակատ |
Նախորդող՝ | Այազ Մութալիբով |
Հաջորդող՝ | Հեյդար Ալիև |
Ծննդյան օր՝ | 1938 հունիսի 7 |
Ծննդավայր՝ | Քելեքի գյուղ, Նախիջևանի ԻԽՍՀ |
Վախճանի օր՝ | հուլիսի 22, 2000 | (տարիքը 62)
Վախճանի վայրը՝ | Անկարա, Թուրքիա |
Երեխաներ՝ | որդի. Էրտուրգուտ դուստր. Չիլանայ |
Հայր՝ | Ալիև Մարդան Կադիրղուլու օղլի |
Մայր՝ | Մեհրասա Ջաֆար կիզի Ալիև |
Կենսագրություն
խմբագրել1963 թ.-ին ավարտել է Ադրբեջանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի արաբական բաժինը։ 1969-1974 թթ.-ին դասավանդել է նույն համալսարանում։ 1975 թ.-ին դատապարտվել է 2 տարվա բանտարկության՝ «խորհրդային պետական և հասարակական կարգերը զրպարտելու» մեղադրանքով։ 1989 թ.-ի հուլիսի 16-ին ընտրվել է Ադրբեջանի Ժողովրդական Ճակատի նախագահ։ Դառնալով Ադրբեջանի Հանրապետության նախագահ՝ հռչակել է Ադրբեջանի զարգացման երեք սկզբունք՝ ժողովրդավարություն, թյուրքիզմ, իսլամ։ Քաղաքական գործչի իդեալ է համարել Թուրքիայի Հանրապետության առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին, իրեն հայտարարել է Աթաթուրքի զինվոր, պետական շինարարության գործում կարևորել է քեմալականների փորձը։
Արցախյան հակամարտություն
խմբագրելԷլչիբեյը իրեն հայտարարել է ուժային մեթոդների հակառակորդ, բայց գտել է, որ Արցախում պետք է հաղթանակի հասնել ցանկացած գնով։ «Ինձ համար գոյություն չունի Ղարաբաղյան հիմնախնդիր, կա միայն Ադրբեջանի հանդեպ Հայաստանի ագրեսիայի փաստը», - ասել Էլչիբեյը։ Չի ժխտել հակամարտության գոտի ՆԱՏՕ-ի կամ ՄԱԿ-ի զորքեր մտցնելու հնարավորությունը։ 1992 թ.-ի մարտի 25-ին՝ նախագահական ընտրությունների եռուն շրջանում Էլչիբեյը առաջարկել է լուծարել նախագահի պաշտոնը, քանի որ քաղաքական պառակտումները շեղում են Արցախի համար պայքարից։ 1992 թ.-ի մայիսի 9-ին ԱԺՃ-ի անդամներին կոչ է արել դադարեցնել զանգվածային քաղաքական միջոցառումներն Բաքվում և բոլոր ուժերն ուղղել Արցախ։
Ադրբեջանի քաղաքական ճգնաժամ
խմբագրելԱրցախում ադրբեջանական բանակի պարտություններից հետո Էլչիբեյի հեղինակությունը սկսել է ընկնել։ Գնդապետ Ս. Հուսեյնովը, օգտագործելով ԼՂՀ-ում ադրբեջանական բանակի պարտությունների հետևանքով երկրում սկսած համընդհանուր դժգոհությունը, զինված խռովություն է բարձրացրել, իսկ 1993 թ.-ի հունիսի 4-ին Գանձակ քաղաքում Ադրբեջանի Հանրապետության անվտանգության ուժերի և Ս. Հուսեյնովի զինված ուժերի միջև ընդհարումները դարձել են Էլչիբեյի դեմ զինվորական հեղաշրջման սկիզբ։ 1993 թ.-ի հունիսի 18-ին, երբ խռովարարները մոտեցել են Բաքվին, Էլչիբեյը մայրաքաղաքից հեռացել է Նախիջևան։ Բանակցություններից հետո նա հրաժարվել է վերադառնալ Բաքու, և Միլի մեջլիսը Հեյդար Ալիևին նշանակել է հանրապետության նախագահի պաշտոնակատար։
1993 թ.-ի օգոստոսի 31-ին անցկացվել է հանրաքվե, որի մասնակիցների 97.5 տոկոսը անվստահություն է հայտնել Էլչիբեյին, իսկ սեպտեմբերի 1-ին Միլի մեջլիսը պաշտոնանկ է հայտարարել նրան։ Կյանքի վերջին տարիներին ապրել է ծննդավայրում[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994, Հանրագիտարան, Երևան 2004 թ.: