Ղազախական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն

Ղազախական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն (ղազ.՝ Казахская Советская Социалистическая Республика ), նաև՝ Ղազախական ԽՍՀ կամ Խորհրդային Ղազախական, ԽՍՀՄ վարչատարածքային միավոր Կենտրոնական Ասիայում, 15 միութենական հանրապետություններից մեկը։ Գոյություն է ունեցել 1921 թվականի փետրվարի 25-ից 1991 թվականի դեկտեմբերի 26-ը։ Ղազախստանը տարածությամբ երրորդ, իսկ բնակչության թվով՝ չորրորդ հանրապետությունն էր ԽՍՀՄ-ում։ Արևմուտքից-արևելք տարածքը ձգվում է 3 հազար կմ, իսկ հյուսիսից-հարավ ավելի քան 1.5 հազար կմ։

Ղազախական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն
Қазақ Кеңестік Социалистік Республикасы
 Ղազախական Դեմոկրատական Հանրապետություն 1921 փետրվարի 25 - 1991 դեկտեմբերի 26 Ղազախստանի Հանրապետություն 
Քարտեզ

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Ալմաթա
Լեզու Ռուսերեն, ղազախերեն
Ազգություն ղազախներ, հայեր, ռուսներ, ադրբեջանցիներ, ուկրաինացիներ, թաթարներ
Հիմն Ղազախական ԽՍՀ-ի պետական օրհներգ
Արժույթ ԽՍՀՄ Ռուբլի
Իշխանություն
Պետության գլուխ Ղազախական Կոմկուսի առաջին քարտուղար
Օրենսդրություն Ղազախական ԽՍՀ Սահմանադրություն
Պատմություն

Ղազախստանի գրեթե ողջ տարածքը զբաղեցնում են հարթավայրերն ու բլուրները, միայն արևելքում և հարավ-արևելքում բարձրանում են Ալթայի, Ջունգարական Ալա Թաուի, Տյան Շանի լեռնաշղթաները։ Առատ անձրևների շնորհիվ այստեղ կան փարթամ անտառներ, խոտավետ տափաստաններ և մարգագետիններ։ Տյան Շանի բարձրաբերձ լանջերին գտնվում են արոտավայրերը։ Լեռնագագաթներին փայլփլում են սառցադաշտերը։ Ղազախստանի ամենահարավում, նախալեռնային հարթավայրերում, արգավանդ հողաշերտերն են։ Այստեղ մշակում են բրինձ, շաքարի ճակնդեղ, բամբակ, խաղող, սեխ, ձմերուկ։

Խորհրդային Ղազախստանի նշանավոր քաղաքներն են համարվել Բալխաշը, Տեմիրթաուն, Երմակը, Շևչենկոն, Ալմաթան և այլն։

1990 թվականի հոկտեմբերի 25-ին Ղազախստանի ԽՍՀ Գերագույն խորհուրդը հայտարարեց Ղազախստանի անկախության մասին։ Նախագահ ընտրվեց Նուրսուլթան Նազարբաևը, ով հաջրոդ 29 տարիների ընթացքում շարունակեց կառավարել երկիրը։

1991 թվականի դեկտեմբերի 10-ին, Գերագույն խորհուրդի որոշմամբ, Ղազախական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը վերանվանվեց Ղազախստանի Հանրապետության։

Խորհրդային Միությունը լուծարվեց 1991 թվականի դեկտեմբերի 26-ին։

1992 թվականի մարտի 2-ին Ղազախստանի Հանրապետությունը դարձավ ՄԱԿ լիիրավ անդամ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 719