Մարդու իրավունքների պաշտպանության օր

Մարդու իրավունքների պաշտպանության օր, ամբողջ աշխարհում այն նշվում է դեկտեմբերի 10-ին։

1948թ.-ի դեկտեմբերի 10-ին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը։ 1950թ.-ին Գլխավոր ասամբլեայի առաջարկով տարբեր պետություններ և կազմակերպություններ, իսկ այսօր նաև ամբողջ աշխարհը դեկտեմբերի 10-ը նշում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր[1][2]։

Օրը սովորաբար նշվում է ինչպես բարձր մակարդակի քաղաքական կոնֆերանսների, այնպես էլ հանդիպումների, ինչպես նաև մշակութային միջոցառումների և ցուցահանդեսների տեսքով։ Բացի այդ, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հնգամյա մրցանակը և Խաղաղության Նոբելյան մրցանակը ավանդաբար շնորհվում են դեկտեմբերի 10-ին։ Մարդու իրավունքների բնագավառում գործող բազմաթիվ պետական և հասարակական կազմակերպություններ, որոնք նույնպես ներգրավված են մարդու իրավունքների ոլորտում, հատուկ միջոցառումներ են նախատեսում օրվա հիշատակի համար։

Պատմություն խմբագրել

Երկրորդ աշխարհամարտի տարիներին դաշնակիցները որդեգրեցին Չորս ազատությունները՝ որպես պատերազմի հիմնական նպատակներ. խոսքի ազատություն, կրոնի ազատություն, վախից ազատություն և ազատություն ցանկությունից ։ ՄԱԿ-ի Կանոնադրությունը «վերահաստատեց հավատը մարդու հիմնարար իրավունքների, մարդու անձի արժանապատվության և արժեքի նկատմամբ» և բոլոր անդամ պետություններին պարտավորեցրեց խթանել «մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների համընդհանուր հարգանքն ու պահպանումը բոլորի համար ՝ առանց ցեղի, սեռի, լեզվի կամ կրոնի տարբերակման»։

Երբ նացիստական Գերմանիայի կողմից կատարված վայրագությունները ամբողջությամբ ակնհայտ դարձան Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, Համաշխարհային հանրության մեջ համաձայնություն է ձեռք բերվել, որ ՄԱԿ-ի կանոնադրությունը պատշաճ կերպով չի սահմանում այն իրավունքները է։ Մարդու իրավունքների խարտիայի դրույթների իրականացման համար անհրաժեշտ էր համընդհանուր հռչակագիր, որը սահմանում է անհատների իրավունքները ։

Հռչակագրի ընդունումը համարվում է ՄԱԿ-ի կարևորագույն ձեռքբերուներից մեկը։

Մարդու իրավունքների օրվա պաշտոնական հաստատումը տեղի է ունեցել Գլխավոր ասամբլեայի 317-րդ լիագումարի նիստում՝ 1950-ի դեկտեմբերի 4-ին, երբ Գլխավոր ասամբլեան հռչակեց թիվ 423  բանաձևը ՝ բոլոր անդամ պետություններին և ցանկացած այլ շահագրգիռ կազմակերպություններին հրավիրելով նշելու այդ օրը[3]։

Երբ Գլխավոր ասամբլեան ընդունեց հռչակագիրը, որին մասնակցում էին 48 նահանգներ և ձեռնպահ մնացին ութը, այն հռչակվեց որպես «բոլոր ժողովուրդների և բոլոր ազգերի ձեռքբերումների ընդհանուր չափանիշ»։  Սա ինչպես իրավաբանների, այնպես էլ քննադատների կողմից այն ընկալվում էր որպես ավելի դեկլարատիվ, քան օրենսդրական, ավելի հուշող, քան պարտադիր միջոց[4]։

Չնայած Հռչակագիրը, իր քաղաքական, քաղաքացիական, տնտեսական, սոցիալական և մշակութային լայն շրջանակներով, պարտադիր փաստաթուղթ չէ, այն հիմք է հանդիսացել մարդու իրավունքների ավելի քան 60 փաստաթղթերի համար, որոնք միասին կազմում են մարդու իրավունքների միջազգային ստանդարտը։

Այսօր ՄԱԿ-ի բոլոր անդամ պետությունների ընդհանուր հռչակագրում ամրագրված համաձայնությունը մարդու հիմնարար իրավունքների վերաբերյալ ավելի է ամրապնդում և ընդգծում մարդու իրավունքների արդիականությունը մեր առօրյա կյանքում։

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 60-ամյակը տեղի է ունեցել 2008-ի դեկտեմբերի 10-ին։ Հռչակագիրը համաշխարհային ռեկորդ է ՝ որպես առավել թարգմանված փաստաթուղթ (բացառությամբ Աստվածաշնչի)։ Ամբողջ աշխարհի կազմակերպություններն օգտագործում են այն, որպեսզի օգնեն մարդկանց տեղեկանալ իրենց իրավունքների մասին[5]։

Մարդու իրավունքների պաշտպանվածությունը ՀՀ-ում խմբագրել

«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 2003թ.-ի հոկտեմբերի 21-ին։

Օրվա շնորհիվ մեծացել է Հայաստանի կառավարության ու քաղաքացիական հասարակության միջև համագործակցությունը։  Պաշտպանության նախարարության նորաստեղծ Մարդու իրավունքների ու բարեվարքության կենտրոնը քաղաքացիական հասարակությանը ներգրավել է զինված ուժերում մարդու իրավունքների, էթիկայի, բարեվարքության ու կոռուպցիայի դեմ պայքարին միտված աշխատանքներում։ Քննչական կոմիտեն ընտանեկան բռնությանն ուղղված հարցերում համագործակցում է հասարակական կազմակերպությունների հետ և իրականացրել է լուրջ ներքին ուսումնասիրություն, որի միջոցով ապահովվում են ընտանեկան բռնության դեպքերի ու իրավապահների կողմից այդ գործերի վարման վերաբերյալ անչափ անհրաժեշտ տվյալները։ Նաև պետք է նշել այն  աշխատանքը, որ կատարում է  Մարդկանց թրաֆիքինգի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խումբը, որը թրաֆիկինգի կրճատման նպատակով հաջողությամբ մեկտեղում է քաղաքացիական հասարակության, կառավարության ու  իրավապահ կառույցների ջանքերը։ Այս ջանքերն ուղղակիորեն հագեցրել են նրան, որ ԱՄՆ պետքարտուղարության ամենամյա գնահատումներում Հայաստանն արդեն 4 տարի անընդմեջ տեղ է գտնում 1-ին խմբի երկրների շարքում[6]։

«Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը» սահմանում է.

Մարդու իրավունքների երաշխավորումը, ապահովումը և պաշտպանությունը ժողովրդավարական, իրավական պետության, քաղաքացիական հասարակության իրավաքաղաքական ու բարոյական առաջնահերթություններից է` սահմանադրական զարգացումների և պետական ու հանրային ինստիտուտների գործունեության առանցքը։ Մարդու իրավունքների պաշտպանությունն այն հիմնարար սկզբունքներից է, որոնց շնորհիվ ձևավորվում է պատշաճ վերաբերմունք ոչ միայն պետության, օրենքի, հասարակական կարգի, այլև քաղաքացիական հասարակության նկատմամբ, քանի որ քաղաքացիական հասարակության հասունությունը և զարգացումն էապես կախված են մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակից, մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտների զարգացածության աստիճանից և վերջիններիս փոխգործակցությունից[7]։

Մարդու իրավունքներն ու հիմնարար ազատություններն ամրագրված են նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում, Հայաստանում ստեղծվել է Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. United Nations General Assembly Session 5 Resolution 423(V). A/RES/423(V) 4 December 1950. Retrieved 29 October 2009.
  2. Office of the High Commission for Human Rights (2009). «The History of Human Rights Day». Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 29-ին.
  3. Lawson, Edward (1996). Encyclopedia of Human Rights. Research and contributing editor, Jan K. Dargel (2nd ed.). Taylor & Francis. էջեր 722–724. ISBN 9781560323624.
  4. Cohen, G. Daniel (2011). «The 'Human Rights Revolution' at Work: Displaced Persons in Postwar Europe». In Hoffmann, Stefan-Ludwig (ed.). Human Rights in the Twentieth Century. Cambridge University Press. էջեր 49–50. ISBN 9780521194266.
  5. Office of the Press Secretary (2008 թ․ դեկտեմբերի 19). «Human Rights Day, Bill of Rights Day, and Human Rights Week, 2008». Federal Register. Washington, D.C.: Federal Government of the United States. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 11-ին.
  6. 6,0 6,1 «Մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ». Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը. 2016 թ․ դեկտեմբերի 10. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 16-ին.
  7. Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարություն, ՀՀ նախագահի 2012թ. հոկտեմբերի 29-ի ՆԿ-159-Ն կարգադրության։