Ալեքսեյ Մատեևիչ

ռումինացի գրող

Ալեքսեյ Մատեևիչ (ռում.՝ Alexei Mateevici, իրական ազգանունը՝ Մատվեևիչ, մարտի 1, 1888(1888-03-01), Կայինարի, Căușeni District, Մոլդովա - օգոստոսի 11 (24), 1917, Քիշնև, Բեսարաբյան գուբերնիա, Ռուսական կայսրություն), մոլդովացի բանաստեղծ, թարգմանիչ, Մոլդովայի օրհներգի տեքստը դարձած «Limba noastrǎ» /«Մեր լեզուն»/ բանաստեղծության հեղինակ:

Ալեքսեյ Մատեևիչ
Alexei Mateevici - Foto02.jpg
Ծնվել էմարտի 1, 1888(1888-03-01)
ԾննդավայրԿայինարի, Căușeni District, Մոլդովա
Վախճանվել էօգոստոսի 11 (24), 1917 (29 տարեկան)
Վախճանի վայրՔիշնև, Բեսարաբյան գուբերնիա, Ռուսական կայսրություն
ԳերեզմանՀայկական կենտրոնական գերեզմանատուն
Մասնագիտությունբանաստեղծ
Լեզուռումիներեն
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն
ԿրթությունԿիևի հոգևոր ակադեմիա
Ուշագրավ աշխատանքներLimba noastră?
Alexei Mateevici Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ալեքսեյ Մատեևիչը ծնվել է 1888 թվականի մարտի 27-ին բեսարաբյան Կայնարի գյուղում (ներկայումս՝ նույնանուն քաղաք Մոլդովայի Կաուշանի շրջանում), քահանայի ընտանիքում: 1897-1902 թվականներին սովորել է Քիշնևի հոգևոր ուսումնարանում, 1902-1910 թվականներին՝ հոգևոր սեմինարիայում: Դեռ սեմինարիայում սովորելու տարիներին ստեղծագործել է, թղթակցել Քիշնևում լույս ընծայվող «Բեսարաբիա» թերթին, որտեղ 1906 թվականի ընթացքում տպագրվել են նրա «Աշուն» ակնարկը, «Ինչ է մեզ անհրաժեշտ», «Մոլդովացիների պայքարը իրենց իրավունքների համար» հոդվածները, իսկ 1907 թվականի հունվարին՝ «Իղձ» բանաստեղծությունը: Հաջորդ՝ փետրվար ամսվա տարբեր համարներում «Բեսարաբիայի քնարը» խորագրի ներքո «Ալ. Մատվեեսկու» կեղծանվամբ մեկը մյուսի ետևից լույս են տեսել «Արշալույսի երգը», «Գյուղացիներ», «Ես փառաբանում եմ» բանաստեղծությունները: Սակայն «Բեսարաբիա» թերթը քաղաքական պատճառներով փակվեց, և Մատեևիչի ստեղծագործությունները մի քանի տարի ոչ մի տեղ չէին տպագրվում:

1910-1914 թվականներին նա սովորել է Կիևի հոգևոր ակադեմիայում, ուսմանը զուգընթաց՝ զբաղվել չափածո թարգմանություններ կատարելով, մասնավորապես՝ ռուսերենից մոլդովերեն է թարգմանել Լերմոնտովի, Պուշկինի, Իվան Նիկիտինի, Ալեքսեյ Տոլստոյի մի շարք չափածո ստեղծագործություններ:

1914 թվականին ամուսնացել է, վերադարձել Քիշնև, աշխատանքի անցել հոգևոր սեմինարիայում որպես հունարենի ուսուցիչ, միաժամանակ շարունակել է զբաղվել ստեղծագործական աշխատանքով: Ռուսերենից մոլդովերեն է թարգմանել Նադսոնի «Քրիստոնեուհին» պոեմը, գրել կրոնական, եկեղեցական, ազգագրական, լեզվաբանական, գրականագիտական թեմաներով մի շարք հոդվածներ ու աշխատություններ:

1915 թվականի սեպտեմբերի 11-ին Մատեևիչին զորակոչել են ռուսական կայսերական բանակ և որպես զինվորական քահանայի՝ ծառայության են ուղարկել Առաջին համաշխարհային պատերազմի Գալիցիական ռազմաճակատ, որոշ ժամանակ անց տեղափոխել ռումինական ռազմաճակատ: 1917 թվականի մայիսի 25-27-ին նա մասնակցել է մոլդովացի ուսուցիչների՝ Քիշնևում անցկացված համագումարին, այդ նույն տարվա հունիսին գրել իր նշանավոր «Limba noastra» («Մեր լեզուն») բանաստեղծությունը: Հունիսի 17-ին բանաստեղծության վերջնական մշակումն ավարտել է և հաջորդ օրը ընթերցել Քիշնևում մոլդովացի ուսուցիչների դասընթացների բացման ժամանակ: Օրեր անց բանաստեղծությունը տպագրվել է «Կուվինտ մոլդովենեսկ», ապա նաև՝ «Շկոալա մոլդովենյասկե» ամսագրերում:

Կարճ ժամանակից Մատեևիչին դարձյալ ուղարկել են ռազմաճակատ՝ շարունակելու ծառայությունը որպես զինվորական քահանա: Այստեղ նա վարակվել է բծավոր տիֆով, բուժման ուղարկվել Քիշնևի առաջին հիվանդանոց, որտեղ էլ 1917 թվականի օգոստոսի 13-ին (24-ին) կնքել է իր մահկանացուն:

Թաղվել է Քիշնևի Կենտրոնական (Հայկական) գերեզմանատանը:

Ստեղծագործությունների հրատարակություններԽմբագրել

Մատեևիչի բանաստղծությունները առանձին գրքով առաջին անգամ հրատարակվել են 1926 թվականին Բուխարեստում: Տասը տարի անց այդ ժողովածուն Բուխարեստում վերահրատարակվել է, իսկ դրանից մեկ տարի անց Քիշնևում առանձին գրքով տպագրվել են տասնիններորդ դարի ռուսական պոեզիայից նրա կատարած թարգմանությունները: Այդ նույն ժամանակ որպես առանձին գրքեր լույս են տեսել Ա. Կ. Տոլստոյի «Մեղսագործուհիներ», «Իոաննա Դամասկինա», Ս. Նադսոնի «Քրիստոնեուհին» պոեմների մատեևիչյան թարգմանությունները:

1954 թվականին Մոլդովայում հրատարակվել է Մատեևիչի ընտիր երկերի ժողովածուն, որը հետագայում երեք անգամ վերահրատարակվել է (1966, 1971, 1977 թվականներին):

Հիշատակի հավերժացումԽմբագրել

Ալեքսեյ Մատեևիչի պատվին է անվանակոչվել Քիշնևի փողոցներից մեկը, քաղաքի Կենտրոնական (Հայկական) գերեզմանատանը գտնվող նրա շիրմի վրա կանգնեցվել է քանդակագործ Ալեքսանդր Պլեմեդյալեի կերտած կիսանդրին, նախկին հոգևոր սեմինարիայի պատին տեղադրվել է հուշատախտակ[1]:

1990 թվականին Դասականների ծառուղում տեղադրվել է Մատեևիչի կիսանդրին, որի հեղինակը քանդակագործ Դմիտրի Ռուսու- Սկվորցովն է: Բացի այս ամենից, թողարկվել են Մատեևիչին նվիրված փոստային դրոշմանիշեր:

ՊատկերասրահԽմբագրել

ԱղբյուրներԽմբագրել

  • Матеевич А. М. Избранное. — Кишинёв: Литература артистикэ, 1988. — ISBN 5-368-00042-1

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել