Ղրղզական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն


Ղրղզական (Կիրգիզական) Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Կիրգիզիա[1] (Ղրղզական ԽՍՀ, ՂԽՍՀ ղրղզ.՝ Кыргыз Советтик Социалисттик Республикасы, ռուս.՝ Киргизская Советская Социалистическая Республика), ԽՍՀՄ վարչատարածքային միավոր Միջին Ասիայի հյուսիսարևելյան մասում, 15 միութենական հանրապետություններից մեկը։ Տարածքը կազմել է 198,5 հզ․ կմ², բնակչությունը 1989 թվականի դրությամբ կազմել է 4 257 800 մարդ։ Ազգային կազմը (1979-ի մարդահամարով, հզ․ մարդ) ունեցել է հետևյալ պատկերը․ ղրղզներ՝ 1,687, ռուսներ՝ 912, ուզբեկներ՝ 426, ուկրաինացիներ՝ 109, գերմանացիներ՝ 101, թաթարներ՝ 72, և այլն։ Բնակչության միջին խտությունը՝ 1 կմ² վրա 19,2 մարդ (1983)։ Մայրաքաղաքը՝ Ֆրունզե (590 հզ․ մարդ, 1984)։ Խոշոր քաղաքներ են համարվել Օշը (188 հզ․ բն․), Ջալալ-Աբադը (59)։

Ղրղզական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն
Кыргыз Советтик
Социалисттик Республикасы
Киргизская Советская
Социалистическая Республика
 Ղրղըզստանի Ինքնավար Սոցիալիստական ​​Սովետական ​​Հանրապետություն (1926-1936) Ղրղզական Հանրապետություն 
Flag of the Ukrainian Soviet Socialist Republic.svg USSR Emblem 1936.png

Նշանաբան
Бардык, өлкөлөрдүн пролетарлары, бириккиле! (ղրղզերեն)
Պրոլետարներ բոլոր երկրների, միացե՛ք

Քարտեզ

Kirghiz SSR in the Soviet Union.svg

Քարտեզ2

Kyrgyzstan.png

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Ֆրունզե
Մակերես 198,500 կմ2
(1989 թ.)
Բնակչություն 4 257 800 (1989 թ.)
Լեզու ռուսերեն, ղրղզերեն
Հիմն Кыргыз Советтик Социалисттик Республикасы Мамлекеттик Гимни
Ղրղզական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն
(1946–1991)

Արժույթ ԽՍՀՄ ռուբլի
Իշխանություն
Պետության գլուխ ՂԽՍՀ ԿԿ կենտկոմի առաջին քարտուղար
Օրենսդրություն Ղրղզական ԽՍՀ սահմանադրություն

Պարգևատրվել է Լենինի 2 (1957, 1963), Ժողովուրդների բարեկամության (1972) և Հոկտեմբերյան հեղափոխության (1974) շքանշաններով։

Ղրղզական ԽՍՀ կոմունիստական կուսակցությունը ղեկավարել է հանրապետությունը 1936 թվականից մինչև 1990 թվականը։

1990 թվականի հոկտեմբերի 30-ին Կիրգիզական ԽՍՀ-ն վերանվանվեց Ղրղըզստանի Սոցիալիստական Հանրապետություն, դեկտեմբերի 15-ին, ինքնիշխանությունը հռչակելուց հետո, այն վերանվանվեց Ղրղզստանի Հանրապետություն։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1990 թվականից սկսած անվանվել է Ղրղզստան