Նաիրիտ
Նաիրիտ, արհեստական կաուչուկ արտադրող գործարան Երևանում, հիմնվել է Խորհրդային Միությունում 1940 թվականին, և նախկին ԽՍՀՄ երկրների և ներքին շուկային մատակարարել է մոտ 34 տեսակի քիմիական արտադրանք[1]։ Այժմ Նաիրիտն Անկախ պետությունների համագործակցության և Արևելյան Եվրոպայի երկրներում քլորոպրենային կաուչուկների և լատեքսների միակ արտադրողն է[2]։
Պատմություն
խմբագրելՆաիրիտը կառուցելու որոշումը կայացվել է 1933 թվականի մայիսի10-ին Կոմկուսի քաղբյուրոյի կողմից՝ հավանություն տալով Սերգո Օրջոնիկիձեի առաջարկին նման գործարան կառուցել Երևանում[3]։ Շահագործման է հանձնվել 1940 թվականին Խորհրդային Հայաստանում[1]։ 1989 թվականին, գործարանը փակվել է բնապահպանական նկատառումներով։ Գործարանը մասամբ վերագործարկվել է 1992 և 1993 թվականներին[4]։
2006 թվականի օգոստոսի 18-ին[2] Ռայնովիլ Փրոփըրթի Լիմիթիդ միջազգային ընկերությունը 40 միլիոն դոլարով գնել է Նաիրիտ Գործարանի 90% բաժնետոմսերը։ Ընկերությունը հիմնվել է լեհական Սամեքս, ամերիկական Ինտերտեքս և ըստ մի աղբյուրի ռուսական Եվրոգազ[4], իսկ ըստ մի այլ աղբյուրի մի գերմանական ընկերության[5] կողմից, հատուկ այս գործարքի համար։ Գործարանի բաժնետոմսերի մնացյալ 10%-ը պատկանում է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության[4]։
2007 և 2008 թթ․ գործարանը կաուչուկի արտադրանքը համեմատած նախկին երեք տարվա հետ ավելացրել է 20.6%-ով[4]։ 2008 թ․ նոյեմբեր 1-ի դրությամբ գործարանում աշխատում էր 2742 մարդ[6]։ 2008 թ․ դեկտեմբերի 1-ին, Նաիրիտը աշխատանքը դադարեց ֆինանսական ճգնաժամի պատճառով, և մոտ 1500 աշատողներ աշխատանքից ազատվեցին[4]։
2013 թ. «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների խնդրով զբաղվում է ԿԱՄՔ քաղաքացիական շարժումը։ «Նաիրիտ» գործարանի վերագործարկման և աշխատակիցների աշխատավարձերին վերաբերվող որևէ պաշտոնական տեղեկատվություն չներկայացվեց, այդ իսկ պատճառով փետրվարի 12-ին ժամը 14:00-ին ԿԱՄՔ քաղաքացիական շարժումը կազմակերպեց ինքնաբուխ ցույց կառավարության շենքի դիմաց իսկ հետո նախագահականի դիմաց ինչից հետո վճարվեցին աշխատակիցների աշխատավարձերը։
Վթարներ
խմբագրել2006 թվական
խմբագրել2006 թ․ սեպտեմբերի 23-ին Նաիրիտում տեղի է ունեցել պայթյուն։ Սեպտեմբերի 14-22-ին գործարանում տեղի էր ունեցել քլորոպրենի թորում։ Արդյունքում կուտակվել էին 6,1 մ³ անօգուտ քլորոպրեն և 143 մ³ քլորոպրենի օրգանական թափոն, որոնք հավաքվել և դրվել են վտանգավոր ոչ-սառեցված գոտում։
Գործարանի փորձագետները որոշում են թափոնների ամանները մնացորդների հետ խառնել և վառել։ Արդյունքում ստեղծվում է մի շատ պայթուցիչ նյութ։ Հետաքննությունը պարզում է, որ գործարանի սարքերում էլ մի շարք անհետևողականություններ են եղել։
Պայթյունի արդյունքում տուժեց 4 աշխատող, վնասվեց 7 ավտոմեքենա։ Ջրամատակարարման համակարգի վնասը կազմեց 6,5 միլիոն դրամ, իսկ Երևան-Մեղրու ճանապարհային հատվածի վնասվածքը՝ ևս 6,5 միլիոն դրամ։ Շրջակա միջավայրին հասցված վնասը 1,5 միլիոն դրամ էր։ Աղետի վայրում վնասվեցին նաև բնակելի տներ։
Գործարանի երեք աշխատողներ՝ Սմբատ Ղազարյանը, Հովհաննես Հովհաննիսյանը և Մերուժան Գրիգորյանը մեղավոր ճանաչվեցին պայթուցիկ նյութերի անվտանգության չափերի խախտման համար, ըստ 231 ՀՀ Քրեական Օրենքի 2-րդ մասի[5]։
Աղբյուրներ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «Նաիրիտ. այստեղ սեփական փողերը հաշվել գիտեն». Վերցված է 2009 թ․ մայիսի 28-ին.
- ↑ 2,0 2,1 «Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի Նախարարություն. Քիմիական արդյունաբերություն». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 28-ին.
{{cite web}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն) - ↑ «Протоколы заседаний Политбюро ЦК ВКП (б) за 1933-1937 гг. | Проект «Исторические Материалы»». istmat.info. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 6-ին.
{{cite web}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն) - ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 «Ընդհանուր տնօրեն՝ Նաիրիտ քիմիական գործարանը իր լրիվ հզորությամբ է աշխատելու մայիսի սկզբին (անգլերեն)». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 28-ին.
{{cite web}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն) - ↑ 5,0 5,1 «Մեղադրող Գեներալի Գրասենյակը Նաիրիտ Գործարանում Պայթյունի Հետաքննման մասին». Վերցված է 2009 թ․ մայիսի 28-ին.(չաշխատող հղում)
- ↑ «"Նաիրիտում" կրճատումներ չեն լինելու». 2009 թ․ մարտի 2. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 28-ին.
{{cite web}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն)
Նաիրիտցիները կհավաքվեն նախագահականի դիմաց
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 148)։ |