ԽՍՀՄ Գերագույն խորհուրդ
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության (ԽՍՀՄ) Գերագույն խորհուրդ (ռուս.՝ Верховный Совет Союза Советских Социалистических Республик (СССР)), պետական իշխանության բարձրագույն ներկայացուցչական և միակ օրենսդիր մարմին նախկին Խորհրդային Միությունում։ որպես երկրի պետական իշխանության բարձրագույն օրգան ստեղծվել է 1936 թվականի դեկտեմբերի 5-ի սահմանադրությամբ, պետական իշխանության բարձրագույն մարմնի դերում փոխարինելով խորհուրդների համագումարին, իսկ նստաշրջանների միջև ընկած ժամանակամիջոցում՝ Կենտրոնական գործադիր կոմիտեին (ԿԳԿ)։
ԽՍՀՄ Գերագույն խորհուրդ Верховный Совет Союза Советских Социалистических Республик | |
---|---|
Տեսակ | |
Տեսակ | երկպալատ խորհրդարան |
Պատմություն | |
Հիմնադրված | հունվարի 12, 1938 |
Լուծարված | դեկտեմբերի 26, 1991 |
Նախորդ | Խորհրդային Միության Սովետների Համագումար |
Հաջորդ | ԽՍՀՄ Ժողովրդական պատգամավորների համագումար |
ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահ |
Գերագույն խորհրդի բացառիկ իրավասությանն է պատկանել Խորհրդային Միությունում օրենքների հրապարակումը, պլանային տնտեսության սահմանումը, պետական բյուջեի և դրա կատարման վերաբերյալ հաշվետվության հաստատումը, հողօգտագործման, հողի ընդերքից, անտառներից, ջրերից օգտվելու, լուսավորության և առողջապահության հիմունքնևրի, աշխատանքային օրենսդրության, դատարանակազմության և դատավարության օրենսդրության, ինչպես նաև քաղաքացիական ու քրեական, ամուսնության և ընտանիքի մասին օրենսդրության հիմունքների և այլ օրենսգրքերի ու օրենսդրության հիմունքների սահմանումը, համաներման մասին համամիութենական ակտերի հրապարակումը։
Գերագույն խորհրդի իրավասության մեջ կենտրոնական տեղ են գրավել պատերազմի և խաղաղության հարցերի լուծման հետ կապված լիազորությունները, հնարավորության դեպքում ԽՍՀՄ կազմում նոր միութենական հանրապետություն ընդունելու, միութենական հանրապետությունների միջև եղած սահմանները փոփոխելու, միութենական հանրապետության կազմում նոր ինքնավար հանրապետությունների և ինքնավար մարզերի կազմավորումը հասաատելու իրավունքները։
Գերագույն խորհուրդն իրավասու է եղել ընտրելու երկրի ղեկավարին, կազմավորել նախագահություն (նախագահի, նրա 15 տեղակալի (յուրաքանչյուր միութենական հանրապետության գերագույն խորհրդի նախագահության նախագահները), քարտուղարի և 20 անդամի կազմով), Մինիստրների խորհուրդ, ընտրել գերագույն դատարան, նշանակել գլխավոր նախագահ[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Արմսթրոնգ, Ջոն Ալեքսանդր (1978 թ․ հունվարի 1). Ideology, Politics, and Government in the Soviet Union: An Introduction– Google Knihy. ISBN 9780819154057. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 26-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 25)։ |