Զանգվածային անկարգություններ Դուշանբեում (1990)

Դուշանբեի հակամարտություն, Տաջիկստանի ԽՍՀ մայրաքաղաք Դուշանբեում 1990 թվականի փետրվարին միջէթնիկական հողի վրա տեղի ունեցած զանգվածային անկարգություններ, որոնք հանդիսացան 2 տարի անց սկսված Տաջիկստանի քաղաքացիական պատերազմի պատճառներից մեկը։

RIAN archive 699865 Dushanbe riots, February 1990.jpg

ՆախապատմությունԽմբագրել

Դուշանբեի հակամարտության սկսման խթան է հանդիսացել Ադրբեջանական ԽՍՀ մայրաքաղաք Բաքվում 1990 թվականի հունվարին տեղի ունեցած հայերի ջարդերը: 39 անձից բաղկացած մի քանի հայկական ընտանիք ջարդերից խուսափելու նպատակով Բաքվից փախչում է դեպի Դուշամբե, որպեսզի հյուրընկալվեն իրենց հարազատների մոտ։ Սակայն շուտով քաղաքում տարածվում են հրահրիչ տեղեկություններ, թե իբր Ադրբեջանական ԽՍՀ-ից 2500-5000 հայ փախստականներ տեղափոխվել են Դուշանբե, որոնց նորակառույց «Զերավշան» թաղամասում տրվել են բնակարաններ[1] այն դեպքում, երբ մայրաքաղաքում առկա էր բնակֆոնդի պակասորդ[2][3]: Իրականությունը, սակայն, այն էր, որ 39 հայերին բնակարան չէր տրամադրվել, և նույնիսկ նման հարց չէր էլ քննարկվել իշխանությունների կողմից[4]:

Իրադարձությունների ժամանակագրությունԽմբագրել

Կեղծ լուրերի տարածումից հետո փետրվարի 11-ին Տաջիկստանի ԽՍՀ-ի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի շենքի դիմաց հավաքվում են ավելի քան 4000 մարդ։ Դուշանբե ժամանած մի քանի հայ փախստականների ընտանիքները, հայտարարելով, որ չեն ցանկանում դառնալ հակամարտության պատճառ, հեռանում են հանրապետությունից[4]: Արդեն հաջորդ օրը «Հեռացե՛ք հայեր» վանկարկումները փոխարինվեցին «Հեռացի՛ր Մահկամով» բացականչություններով, որից հետո ցուցարարները ներխուժեցին կենտրոնական կոմիտեյի շենք և այրեցին։ Ի պատասխան ոստիկանության կողմից ռետինե փամփուշտներով կրակահերթերի՝ երեկոյան ցուցարարները սկսեցին այրել խանութներն ու առևտրի տաղավարները[5]:

Փետրվարից 13-ից սկսած դադարեցվեց Դուշանբեի քաղաքային, միջքաղաքային և երկաթուղային տրանսպորտի աշխատանքը, փակվեցին ԲՈՒՀ–երը, դպրոցներն ու մանկապարտեզները, փոստային բաժանմունքները, բոլոր տեսակի խանութներն ու արտադրական օբյեկտները, բանկերը, անջատվեց հեռախոսային կապը, դադարեցին թերթերի տպագրությունը[6]: Քաղաքի բնակչությունը, իշխանությունների կողմից չստանալով որևէ օգնություն և մնալով մենակ կողոպտիչների ու ջարդարարների դեմ, իրենց և իրենց ընտանիքները փրկելու համար սկսեցին ստեղծել ինքնապաշտպանական ջոկատներ։ Ինքնապաշտպանական ջոկատները ջարդարարներից պաշտպանում էին իրենց շենքերի, թաղամասերի մուտքերը[7]:

Անկարգությունները դադարեցնելու նպատակով իշխանությունները ստիպված եղան քաղաք մտցնել բանակի և ներքին գործերի 5000 զինծառայող, որոնց տրվեց անհրաժեշտության դեպքում կրակել ինքնաձիգից։ Հայտարարվեց պարետային ժամ։

Անկարգությունների հետևանքով սպանվեց 25 և վիրավորվեց 565 մարդ[4]:

ՊատկերներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել