Բացել գլխավոր ցանկը

ԽՍՀՄ ֆուտբոլի ազգային հավաքական

ԽՍՀՄ ֆուտբոլի ազգային հավաքականը (ռուս.՝ сбо́рная Сове́тского Сою́за по футбо́лу) ներկայացրել է ԽՍՀՄ-ը ֆուտբոլի միջազգային մրցաշարերում և առանձին հանդիպումներում։ Կառավարվում էր ԽՍՀՄ ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից:

ԽՍՀՄ ֆուտբոլի ազգային հավաքական
Сбо́рная Сове́тского Сою́за по футбо́лу
ՄականունԿարմիր բանակ
Ստեղծման տարեթիվ1923
Լուծման տարեթիվ1991
ԿոնֆեդերացիաՈՒԵՖԱ
Ամենաշատ խաղերՕլեգ Բլոխին (112)
ՌմբարկուՕլեգ Բլոխին (42)
Հիմնական մարզադաշտ

Լուժնիկի մարզադաշտ (1956-ից հետո)
Դինամո մարզադաշտ (մինչև 1956)

Վորովսկի մարզադաշտ (մինչև 1928)
ՖԻՖԱ կոդURS
Տան դաշտ
Մրցակցի դաշտ
Առաջին հանդիպում
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ 3 – 0 Թուրքիա Թուրքիա
(Մոսկվա, ԽՍՀՄ; նոյեմբերի 16, 1924)
Վերջին հանդիպում
Կիպրոսի Հանրապետություն Կիպրոս 0 – 3 ԽՍՀՄ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն
(Լառնակա, Կիպրոս; նոյեմբերի 13, 1991)
Ամենախոշոր հաղթանակ
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ 11 – 1 Հնդկաստան Հնդկաստան
(Մոսկվա, ԽՍՀՄ; սեպտեմբերի 16, 1955)
Ֆինլանդիա Ֆինլանդիա 0 – 10 ԽՍՀՄ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն
(Հելսինկի, Ֆինլանդիա; օգոստոսի 15, 1957)
Ամենախոշոր պարտություն
Անգլիա Անգլիա 5 – 0 ԽՍՀՄ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն
(Լոնդոն, Անգլիա; հոկտեմբերի 22, 1958)
Աշխարհի առաջնություն
Մասնակցություն7 (Առաջինը՝ 1958)
Ամենալավ արդյունք4-րդ տեղ, 1966
Եվրոպայի առաջնություն
Մասնակցություն6 (Առաջինը՝ 1960)
Ամենալավ արդյունքՀաղթող, 1960
Soviet Union national association football team Վիքիպահեստում

ԽՍՀՄ ֆուտբոլի հավաքականը չի կարողացել որակավորվել Աշխարհի առաջնություններին միայն երկու անգամ՝ 1974 և 1978 թվականներին, և մասնակցել է 7 աշխարհի առաջնությունների: Թիմի լավագույն արդյունքը եղել է 4-րդ տեղը 1966 թվականին, երբ նրանք կիսաեզրափակչում պարտվեցին Արևմտյան Գերմանիային 2-1 հաշվով: Հավաքականը նաև մասնակցել է 5 Եվրոպայի առաջնությունների՝ հաղթելով 1960 թվականի անդրանիկ առաջնությունում և եզրափակչում պարտության մատնելով Հարավսլավիային 2-1 հաշվով: Առաջնությունում նրանք 3 անգամ զբաղեցրել են երկրորդ տեղը (1964, 1972, 1988) և 1 անգամ չորրորդ տեղը (1968): ԽՍՀՄ-ն նաև մասնակցել է Օլիմպիական խաղերին՝ նվաճելով ոսկի 1956 և 1988 թվականներին:

ԽՍՀՄ-ի լուծարումից հետո հավաքականը փոխակերպվեց ԱՊՀ-ի ֆուտբոլի հավաքականի: ՖԻՖԱ-ն ընդունում է ԱՊՀ-ի հավաքականը որպես ԽՍՀՄ-ի հավաքականի իրավահաջորդ թիմ, իսկ Ռուսաստանի հավաքականը՝ որպես ԱՊՀ-ի իրավահաջորդ: Այսպիսով՝ ԽՍՀՄ-ի հավաքականի ռեկորդները հիմա վերագրվում են Ռուսաստանի հավաքականին, թեև ԽՍՀՄ-ի հավաքականի ֆուտբոլիստների մեծ մասը գալիս էր ուրիշ ԽՍՀՄ-յան երկրներից՝ ոչ Ռուսաստանից, հիմնականում՝ Ուկրաինայից: