Ազատության հրապարակ (Երևան)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ազատության հրապարակ (այլ կիրառումներ)
Երևանի Ազատության հրապարակ, գտնվում է Հայաստանի մայրաքաղաք Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բակում[1]։
Ազատության հրապարակ | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Երևան |
![]() | |
![]() |
Կառուցվել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հետ մեկտեղ։ Թատրոնին կից լինելու պատճառով կոչվել է «Թատերական հրապարակ», 1991 թվականից վերանվանվել է «Ազատության հրապարակ»։ Հրապարակը շրջապատող այգում Ալեքսանդր Սպենդիարյանի գերեզմանն է։ Հրապարակում 1957 թվականին տեղադրվել են Հովհաննես Թումանյանի (քանդակագործներ՝ Արա Սարգսյան և Ղուկաս Չուբարյան, ճարտարապետ՝ Գրիգոր Աղաբաբյան) և Ալեքսանդր Սպենդիարյանի (քանդակագործ՝ Արա Սարգսյանն, ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյան) բրոնզե և գրանիտե արձանները։
Պատկերասրահ խմբագրել
-
-
Հովհաննես Թումանյան
-
Ալեքսանդր Սպենդիարյան
-
Ազատության հրապարակը 2014 թվականի հոկտեմբերի 10-ին
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Զբոսայգիներ, հրապարակներ»։ Արխիվացված է օրիգինալից 2014-06-05-ին։ Վերցված է 2014-06-02