Միհայ Էմինեսկու
Միհայ Էմինեսկու (ռումիներեն՝ Mihai Eminescu, իսկական ազգանունը՝ Էմինովիչ, ռումիներեն՝ Eminovici, հունվարի 15, 1850[1][2][3][…], Բոտոշանի, Ռումինիա - հունիսի 15, 1889[1][4], Բուխարեստ, Ռումինիայի թագավորություն), ռումինացի բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս։ Էմինեսկուին վերագրվում է հայկական ծագում։ Ռումինական ակադեմիայի ակադեմիկոս (ետմահու)։ Ռումինական նոր գրականության հիմնադիրը։
Միհայ Էմինեսկու Mihai Eminescu | |
---|---|
Ծննդյան անուն | մոլդ.՝ Михай Эмин |
Ծնվել է | հունվարի 15, 1850[1][2][3][…] |
Ծննդավայր | Բոտոշանի, Ռումինիա |
Վախճանվել է | հունիսի 15, 1889[1][4] (39 տարեկան) |
Վախճանի վայր | Բուխարեստ, Ռումինիայի թագավորություն |
Գերեզման | Բելլու գերեզմանատուն |
Մասնագիտություն | դերասան, արձակագիր, լրագրող, գրադարանավար, ակնարկագիր, գրող, բանաստեղծ և քաղաքական գործիչ |
Լեզու | ռումիներեն |
Քաղաքացիություն | Մոլդովական իշխանություն, Վալախիայի և Մոլդովայի միացյալ իշխանություն և Ռումինիայի թագավորություն |
Կրթություն | Վիեննայի համալսարան |
Ժանրեր | պոեզիա |
Գրական ուղղություններ | ռոմանտիզմ |
Ուշագրավ աշխատանքներ | Luceafărul? |
Անդամակցություն | Ռումինական ակադեմիա, Junimea? և Timpul? |
Համատեղ ապրող | Veronica Titilimonte? |
Mihai Eminescu Վիքիպահեստում |
Սովորել է Վիեննայի և Բեռլինի համալսարաններում։ Փարիզյան կոմունայի ազդեցությամբ գրել է «Կայսրը և պրոլետարը» (1874) պոեմը։ Կենդանության օրոք հրատարակել է «Բանաստեղծություններ» (1883) ժողովածուն։ 1883 թվականին վրա է հասել հոգեկան ծանր հիվանդությունը։ Սակայն մտքի պայծառացման ժամանակ աշխատել է, հրատարակել «Ֆընտընա Բլանդուզիեյ» (1888, «Fantana Blanduziei») թերթը։ Թողել է գրական հարուստ ժառանգություն («Թափուր հանճար», վեպ, «Լուչեաֆըրուլ», պոեմ, նամակներ, նորավեպեր, պատմվածքներ, պիեսներ և այլն)։ Պոետական արվեստը հասցրել է մեծ բարձրության, հարստացրել է ռիթմը, հանգավորումը, գեղարվեստական արտահայտչականությունը, ստեղծել ինքնատիպ լեզու։ Նա համարվում է եվրոպական պոեզիայի վերջին մեծ ռոմանտիկը։
Էմինեսկուն ծանոթ է եղել ռումինահայ գաղութի պատմությանը, հայերենը համարել է հին և հարուստ լեզու։ Էմինեսկուի բանաստեղծությունները սկսել են հայերեն թարգմանել 1914 թվականից։
Գրականություն
խմբագրել- Հակոբ Սիրունի, Միհայիլ էմինեսքու, Բուխարեստ, 1939։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 3,0 3,1 Большая российская энциклопедия (ռուս.) — М.: Большая российская энциклопедия, 2004.
- ↑ 4,0 4,1 4,2 Olomouc City Library regional database (չեխերեն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միհայ Էմինեսկու» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 46)։ |