Սուրեն Հարությունյան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրեն Հարությունյան (այլ կիրառումներ)
Սուրեն Գուրգենի Հարությունյան (սեպտեմբերի 5, 1939, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 1, 2019, Մոսկվա, Ռուսաստան), հայ քաղաքական և կուսակցական գործիչ։ Փիլիսոփայական գիտությունների թեկնածու է (1980)։ Տեղեկատվության տեխնոլոգիաների (միջազգային հարաբերություններ) բնագավառի դոկտոր (1989)։
Սուրեն Հարությունյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 5, 1939 |
Ծննդավայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | մարտի 1, 2019 (79 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ |
Գիտական աստիճան | փիլիսոփայական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն | պետական գործիչ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է 1939 թվականի սեպտեմբերի 5-ին։ 1961 թվականին ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը՝ գիտնականանասնաբույժի որակավորմամբ։ 1980 թվականին ավարտել է ԽՍՀՄ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիան։ Հայաստանի Կոմունիստական կուսակցության անդամ։ Եղել է ԽՄԿԿ անդամ։ 1967-1970 թվականներին աշխատել է ՀԼԿԵՄ կենտկոմի առաջին քարտուղար, 1970-1978 թվականներին՝ ՀամԼԵԿԵՄ կենտկոմի քարտուղար։ 1978-1986 թվականներին աշխատել է ԽՄԿԿ կենտկոմի ապարատում, 1986-1988 թվականներին՝ ՀԽՍՀ Նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ։ 1988-1990 թվականներին ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար, ընտրվել ՀԽՍՀ 7-րդ և 11-րդ գումարումների Գերագույն Խորհրդի ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր։ 1990 թվականին հանրապետությունից դուրս դիվանագիտական աշխատանքի անցնելու կապակցությամբ Սուրեն Հարությունյանի պատգամավորական լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են։ 1991-1999 թվականներին աշխատել է ՌԴ ԱԳՆ համակարգում, 1999-2003 թվականներին եղել է՝ ՀՀ դեսպան Բելառուսում և ՀՀ ներկայացուցիչ ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում[1]։
Նախորդող Կարեն Դեմիրճյան |
Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Սուրեն Հարությունյան 1988 թ. - 1990 թ. |
Հաջորդող Վլադիմիր Մովսիսյան |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Ով ով է.հայեր(կենսագրական հանրագիտարան:Երկու հատորով),ՀՀ խմբ. հանձնաժողով՝ Հ. Մ. Այվազյան (գլխ. խմբագիր) և ուրիշներ,Երևան,Հայկական հանրագիտարան հրատ.,Հ.1,Աբալյան-Ղուշչյան,2005:
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |