Լիտվական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն
Լիտվական Խորհրդային Սոցիալիստական հանրապետություն (Լատվիական ԽՍՀ, Լատվիայի ԽՍՀ, ԼԽՍՀ լիտ.՝ Lietuvos Tarybų Socialistinė Respublika, ռուս.՝ Литовская Советская Социалистическая Республика), Խորհրդային Միության վարչատարածքային միավոր եվրոպական մասի հյուսիսարևմուտքում։
| ||||
| ||||
Քարտեզ | ||||
| ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Վիլնյուս | |||
Մակերես | 65,200 կմ2(1989 թ.) | |||
Բնակչություն | 3,689,779 (1989 թ.) | |||
Լեզու | ռուսերեն, լիտվերեն | |||
Ազգություն | լիտվացիներ, ռուսներ, լեհեր, բելառուսներ և ուրիշներ | |||
Արժույթ | ԽՍՀՄ ռուբլի | |||
Իշխանություն | ||||
Պետական կարգ | ԽՍՀ |
Տարածքը կազմել է 65 2000 կմ քառակուսի, բնակչությունը 1989 թվականի տվյալներով՝ 3 689 000 մարդ։ Ազգային կազմը (1979-ի մարդահամարով) ունեցել է հետևյալ պատկերը․ լիտվացիներ՝ 2 712 000, ռուսներ՝ 303 000, լեհեր՝ 247 000, բելառուսներ՝ 58 000 և այլք։ Միջին խտությունը՝ 1 կմ քառակուսու վրա 53,8 մարդ (1983)։
Լիտվական ԽՍՀ մայրաքաղաքը եղել է Վիլնյուսը (535 000, 1984)։ Խոշոր քաղաքներ են համարվել Կաունասը (395 000), Կլայպեդան (188 000), Շյաուլյայը (130 000), Պանեվեժիսը (112 000, բոլորը 1983 թվականի դրությամբ)։ Ունեցել է 44 շրջան, 92 քաղաք և 22 քտա։ Խորհրդային ստանդարտներով համարվել է ինդուստրիալ-ագրարային հանրապետություն։ Գյուղատնտեսությունն ունեցել է հիմնականում անասնապահական ուղղվածություն (70%)։
Լիտվական ԽՍՀ-ն պարգևատրվել է Լենինի (1965), ժողովուրդների բարեկամության (1972) և Հոկտեմբերյան հեղափոխության (1980) շքանշաններով։
1939 թվականի օգոստոսի 23-ի Խորհրդա-Գերմանական («Մոլոտով–Ռիբենտրոպ») պայմանագրի գաղտնի արձանագրությունների պայմաններին համապատասխան, 1940 թվականին Խորհրդային Կարմիր բանակն օկուպացրել է Բալթյան երեք հանրապետությունները։ Լիտվական ԽՍՀ կազմավորվել է 1940 թվականի հունիսի 16-ին, որպես մարիոնետային պետություն Խորհրդային Միության կազմում։
Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի (1941-1944) ժամանակ Լատվիական ԽՍՀ տարածքն օկուպացվել է Նացիստական Գերմանիայի կողմից, իսկ 1944 թվականի հուլիսից մինչև 1945 թվականի հունվարը վերագրավվել Կարմիր բանակի կողմից։
1989 թվականի մայիսի 18-ին, դեռևս ԽՍՀՄ կազմում, երկրի Գերագույն Խորհուրդը (հետագայում՝ Սեյմ) ընդունեց անկախության վերականգնման մասին հռչակագիր։ 1990 թվականի մարտի 11-ին Լիտվան ամենառաջինը դուրս եկավ ԽՍՀՄ կազմից և վերանվանվեց Լիտվայի Հանրապետություն։
Տես նաև
խմբագրել- Բալթյան երկրների բռնակցումը Խորհրդային Ռուսաստանի կողմից
- Խորհրդա-գերմանական պայմանագիր (1939)
- Էստոնական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն
- Լատվիական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 723)։ |