Սոցիալիստական աշխատանքի հերոս

Սոցիալիստական աշխատանքի հերոս, պետական պարգև նախկին ԽՍՀՄ-ում, գերազանցության բարձրագույն աստիճան։ Համաձայան Հայկական սովետական հանրագիտարանի, տվյալ կոչումը շնորհվել է այն անձանց, որոնք ենթադրաբար ցուցաբերել են «աշխատանքային հերոսություն, առանձնապես ակնառու նորարարական գործունեությամբ զգալի ավանդ ներմուծել հանրային արտադրության արդյունավետության բարձրացման գործում, աջակցել ժողովրդական տնտեսության, գիտության, մշակույթի վերելքին, ԽՍՀՄ-ի հզորության ու փառքի աճին»։ Սահմանվել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի 1938 թ.դեկտեմբերի 27-ի հրամանագրով՝ որպես պատվավոր կոչում։ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի Նախագահության 1940 թ.-ի մայիսի 22-ի հրամանագրով Սոցիալիստական աշխատանքի հերոսին հատուկ տարբերակելու նպատակով սահմանվել էր «Մուրճ ու մանգաղ» ոսկե մեդալը։ Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում շնորհվել է ԽՍՀՄ շքանշանների, մեդալների և պատվավոր կոչումների ընդհանուր կանոնադրությամբ (1979 թ.) սահմանված կարգով։ Սոցիալիստական աշխատանքի հերոսին հանձնվում էր նաև ԽՍՀՄ բարձրագույն պարգևը՝ Լենինի շքանշան և ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության շնորհագիր։

Սոցիալիստական աշխատանքի հերոս
Երկիր ԽՍՀՄ
Տեսակպատվավոր կոչում և highest honors of the USSR?
Վիճակագրություն
Հիմնադրման ամսաթիվդեկտեմբերի 27, 1938
Պարգևատրման քանակը20 613
Հերթականություն
Ավագ պարգևԽորհրդային Միության հերոս
Կրտսեր պարգևՀերոսուհի մայր (կոչում)
 Hero of Socialist Labour Վիքիպահեստում

Սոցիալիստական աշխատանքի հերոսը կրկին «աշխատանքային հերոսություն» ցուցաբերելու համար, կարող էր վերստին պարգևատրվել Լենինի շքանշանով և «Մուրճ ու մանգաղ» ոսկե մեդալով։ Նրան միաժամանակ հանձնվում էր ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության շնորհագիր։ Սոցիալիստ, աշխատանքի կրկնակի հերոսի, ինչպես նաև Սովետական Միության հերոսի և Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչումներին արժանացածի ծննդավայրում կամ, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության որոշմամբ, այլ վայրում կանգնեցվում էին նրանց բրոնզե կիսանդրին։

Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունում (1920-1991 թթ.) Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման է արժանացել 218 մարդ (1984), այդ թվում՝ 40 կին։ Առավել հայտնի կրկնակի հերոսներից են եղել Վիկտոր Համբարձումյանը, Արտեմ Միկոյանը, Սամվել Քոչարյանցը և այլք։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 33