Շևչենկոյի անվան համալսարան (Կիև)
Տ. Գ. Շևչևնկոյի անվան Կիևի համալսարան, կազմակերպվել է 1834 թվականին, Կիևում։ Ունի կենսաբանության, երկրաբանության, աշխարհագրության, տնտեսագիտության, կիբեռնետիկայի, մեխմաթ, ֆիզիկայի, ռադիոֆիզիկայի, քիմիայի, լրագրողության, ռոմանոգերմանական, բանասիրության, պատմության, Փիլիսոփայության, իրավաբանության, միջազգային հարաբերությունների և միջազգային իրավունքի, նախապատրաստական (օտարերկրացիների համար) ֆակուլտետներ, ֆիզիոլոգիայի ԳՀԻ, հաշվողական կենտրոն, պրոբլեմային լաբորատորիաներ, աստղադիտարան, ուսումնա-հետազոտական տնտեսություն, ուսումնա-փորձակայան, բուսաբանական այգի, թանգարաններ, ուս. ֆիլմերի կինոստուդիա, գրադարան (1, 5 միլիոն միավոր գիրք)։ 1977 - 1978 ուսումնական տարում համալսարանում սովորում էր շուրջ 25 հազար ուսանող։ Հրատարակում է (ուկրաիներեն) «Գիտական տեղեկագիր» (1935 թ.-ից), «Գիտական տարեգիրք» (1957 թ.-ից), «Բանբեր Կիևի համալսարանի» (1958 թ.-ից) պարբերականները։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով (1959)։
![]() | |
![]() | |
Տեսակ | համալսարան, հետազոտական համալսարան և ազատ հասանելիության հրատարակություն |
Կարգախոս | Utilitas honor et gloria, Utility Honor and Glory և Користь, честь і слава |
Հիմնադրված է | նոյեմբերի 8, 1833 |
Հիմնադրիր | Նիկոլայ I |
Անվանված է | Տարաս Շևչենկո, Վլադիմիր Մեծ և Միխայիլ Դրագոմանով |
Ռեկտոր | Leonid Huberskyj? |
Անդամակցություն | Magna Charta Universitatum?, Եվրոպայի համալսարանների միություն[1], Enterprise Europe Network? և International Association of Universities? |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Կիև |
Պարգևներ | Լենինի շքանշան և Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան |
Կայք | univ.kiev.ua |
Taras Shevchenko National University of Kyiv Վիքիպահեստում |
Անվանման պատմությունԽմբագրել
Հաալսարանը հիմնադրվել է 1833 թվականի նոյեմբերի 8 -ին և անվանվել է Սուրբ Վլադիմիրի անվան կայսերական համալսարան: Հետագայում անվանման փոփոխությունները կատարվել են հետևյալ կերպ՝
- 1917—1919 թթ. Կիևի Սուրբ Վլադիմիրի անվան համալսարան
- 1920—1926 թթ. Մ.Պ. Դրագոմանովի անվան բարձրագույն ինստիտուտ (ВИНО)
- 1926—1932 թթ. Մ.Պ. Դրագոմանովի անվան բարձրագույն ինստիտուտ (КИНО)
- 1933—1939 թթ. Կիևի պետական համալսարան
- 1939—1994 թթ. Կիևի Տարաս Շևչենկոյի անվան պետական համալսարան (КГУ имени Т. Г. Шевченко)
- 1959 թ. Կիևի Լենինյան շքանշանակիր Տ. Շևչենկոյի անվան պետական համալսարան
- 1984 թ. Կիևի Լենինյան շքանշանակիր և Հոկտեմբերյան մեծ հեղափոխության շքանշանակիր Տ. Շևչենկոյի անվան պետական համալսարան
- 1994—1999 թթ. Կիևի Տարաս Շևչենկոյի անվան համալսարան (КУ)
- 1999 թվականից՝ Կիևի Տարաս Շևչենկոյի անվան պետական համալսարան:
Կիևի համալսարանն այսօրԽմբագրել
Կիևի Տարաս Շեւչենկոյի անվան համալսարանը բազմակողմանի կրթական և գիտական համալիր է: Այն ունի հումանիտար և բնական գիտությունների 14 ֆակուլտետներ և 7 ուսունական հաստատություններ, որոնցում սովորում են շուրջ 25 հազար ուսանողներ: Համալսարանն ունի նաև ֆիզ-մաթ[3] լիցեյ (միջնակարգ դպրոց արտոնյալների համար ցարական Ռուսաստանում և արևմտյան Եվրոպայում)[4], Ինֆորմացիոն տեխնոլոգիաների կենտրոն[5], հրատարակչական և տպագրական կենտրոններ, մի քանի աստղադիտարաններ[6], գրադարան, բուսաբանական այգի և Կանևսկի արգելոց:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ https://eua.eu/about/member-directory.html
- ↑ (unspecified title) — 2003.
- ↑ Структура КНУ
- ↑ Украинский физико-математический лицей
- ↑ Список информационно-технических подразделений Киевского университета имени Тараса Шевченко
- ↑ Университетская գեոֆիզիկական դիտարան, обсерватория кафедры астрономии, Виртуальная рентгеновская и гамма-обсерватория на базе физического факультета КНУ и Института теоретической физики имени Н. Н. Боголюбова НАН Украины
Շևչենկոյի անվան համալսարան (Կիև) Վիքիպահեստում |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 401)։ |