Ժանաօզեն (ղազ.՝ Жаңаөзен /ʐɑˌŋɑʷøˈzʲen/, նախկինում՝ Նովի Ուզեն), մարզային ենթարկման քաղաք Ղազախստանի Մանգիստաուի մարզում։

Քաղաք
Ժանաօզեն
Жаңаөзен
Զինանշան
Emblem Zhanaozen.jpeg

Central street in Zhanaozen.jpg
ԵրկիրՂազախստան Ղազախստան
ԵնթարկումՄարզային ենթարկման քաղաք
ՄարզՄանգիստաուի մարզ
ԱքիմՕրաք Սարբոպեև
Հիմնադրված է1964 թ.
Տվյալ կարգավիճակում1968 թվականից
Մակերես51,5 հեկտար
ԲԾՄ171 մետր
Կլիմայի տեսակսուր մայրցամաքային
Բնակչություն96․243[1] մարդ (2011)
Ժամային գոտիUTC+5
Հեռախոսային կոդ+7 72934
Փոստային ինդեքսներ130200
##Ժանաօզեն (Ղազախստան)
Red pog.png

ՊատմությունԽմբագրել

Բնակավայրը քաղաքի կարգավիճակ է ստացել 1968 թվականին։ Գտնվում է Մանղըշլաղ պլատոի վրա։ Քաղաքում կա օդանավակայան։ 1968-ից մինչև 1992 քաղաքը կոչվել է Նովի Ուզեն, իսկ 1992 թվականից անմիջապես Ղազախստանի ներսում քաղաքը անվանում են Ժանաօզեն, դրանից ելնելով տարբեր օտարալեզու քարտեզներին նույնպես է փոխվել անվանումը չնայած նրա, որ պաշտոնապես վերանվանում չի եղել։

1989 թվականին ազգային հողի վրա քաղաքում խոշոր անկարգություններ են տեղի ունեցել։

2011 թվականի անկարգություններԽմբագրել

2011 թվականի դեկտեմբերի 16–ին Ժանաօզեն քաղաքում բախումներ են գրանցվել «Օզենմունայգազ»–ի աշխատակիցների և ոստիկանների միջև։ Գլխավոր դատախազի խոսքերով՝ խուլիգանների խումբը հարձակվել է խաղաղ բնակիչներիի վրա, որոնք հավաքվել էին կենտրոնական հրապարակում՝ տոնելու Ղազախստանի անկախության 20 ամյակի տոնակատարությունները։ Իսկ գործադուլ անողները պնդում են, որ ոստիկանությունն է առաջինը բռնություն կիրառել[2]։

ԲնակչությունԽմբագրել

2004 թվականի հունվարի 1-ի դրությամբ քաղաքում ապրում էր 60,2 հազար մարդ, կամ մարզի բնակչության 17 %-ը։ Աքտաուից մինչև Ժանաօզեն հեռավորությունը կազմում է 150 կմ։ Քաղաքից բացի Ժանաօզենի քաղաքային վարչություն են մտնում Թենգե (11,5 հազար մարդ) ավանը և Կըզըլսայ (3,5 հազար մար) գյուղը։ Քաղաքում ինչպես և մարզում բնակչության հիմնական մասն են կազմում ղազախները, ռուսները, ուկրաինացիները և կարակալպակները։

Ժանաօզենը Ղազախստանի բնակչության դինամիկ աճի առումով զբաղեցնում է ամենանշանակիլ տեղերից մեկը[3]։

ՏնտեսությունԽմբագրել

Ժանաօզենի տնտեսական հիմնական ոլորտներն են նավթի և բնական գազի արդյունահանումը։ Քաղաքում գտնվում է գազավերամշակող գործարան։ Ժանաօզենում է գտնվում Ղազախստանի մի քանի ուղղիչ-աշխատանքային հաստատոություններ։

ԾանոթագրություններԽմբագրել