ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտե

Պետական անվտանգության կոմիտե, ՊԱԿ (, ռուս.՝ Комитет государственной безопасности, КГБ, ԿԳԲ (Բացել ֆայլի մասին տվյալները արտասանություն)), պետանվտանգության ոլորտում Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միությունում գործող պետական կառավարման կենտրոնական համամիութենական մարմին։

ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտե
Изображение логотипа
Տեսականվտանգության գործակալություն և Q4229700?
Երկիր ԽՍՀՄ
ՀապավումՊԱԿ
ԿԳԲ (КГБ)
Կարգախոս«Հավատարմություն կուսակցությանը, հավատարմություն հայրենիքին»
Верность партии - Верность Родине
ՆախորդողԽՍՀՄ պետական անվտանգության նախարարություն
ՀաջորդողԽՍՀՄ միջհանրապետական անվտանգության ծառայություն
ԽՍՀՄ Կենտրոնական հետախուզական ծառայություն
ԽՍՀՄ պետական սահմանի պաշտպանության կոմիտե
Հիմնադրվածմարտի 12, 1954
ԼուծարվածՆոյեմբերի 6, 1991 (դե ֆակտո)
Դեկտեմբերի 3, 1991 (դե յուրե)
Իրավ. կարգավիճակլուծարված
Գլխադասային գրասենյակԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Լուբյանսկայա հրապարակ, Մոսկվա, ՌԽՍՖՀ, ԽՍՀՄ
ՏարածաշրջանԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Գլխավոր քարտուղարԻվան Սերով, Վլադիմիր Սեմիչաստնի, Յուրի Անդրոպով, Վիտալի Ֆյոդորչուկ, Ալեքսանդր Շելեպին, Վիկտոր Չեբրիկով, Վլադիմիր Կրյուչկով, Վադիմ Բակատին և ԽՍՀՄ ՊԱԿ-ի նախագահ
Վերջին նախագահՎլադիմիր Կրյուչկով
Վերադաս կառույցԽՄԿԿ կենտրոնական կոմիտե
ԽՍՀՄ Մինիստրների խորհուրդ
Վերադաս կազմակերպությունԽՍՀՄ
Անձնակազմ480 000 (1991 թ.)
Վլադիմիր Պուտինը որպես ՊԱԿ աշխատակից

Ստեղծվել է 1954 թվականին՝ որպես ՉԵԿԱ-ի, ՆԿԳԲ-ի, ՆԿՎԴ-ի և ՄԿԲ-ի անմիջական իրավահաջորդ՝ և մտնելով ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի ենթակայության տակ։ գործել է 1954-1991 թվականներին։

ՊԱԿ-ի հիմնական գործունեություններն են եղել Ներքին հետախուզությունը, հակահետախուզությունը, օպերատիվ-հետախուզությունը, ԽՍՀՄ պետական սահմանների, Կոմունիսական կուսակցության և ԽՍՀՄ կառավարության պաշտպանությունը, նաև այլակարծության և ազգայնականության, հանցագործությունների և ենթադրյալ հակասովետական գործունեության դեմ։ Նաև ՊԱԿ-ի իրավասությունների մեջ է մտել ԽՄԿԿ-ի (մինչև 1990 թվականի մարտի 14-ը), բարձրագույն պետական իշխանության և ԽՍՀՄ ղեկավարության, ազգային անվտանգության և երկրի սահմանների պահպանության, Խորհրդային Միության սոցիալտնտեսական վիճակի անվտանգության ապահովումը։

ԽՍՀՄ ՊԱԿ համակարգի մեջ էին մտնում ԽՍՀՄ երկրների տասնչորս պետական անվտանգության կոմիտեներ։

Տարբեր տարիների ընթացքում ՊԱԿ-ը ունեցել է տարբեր միջազգային անվանումներ և տարբեր կարգավիճակներ կենտրոնական պետական կառավարման համակարգում։

Ամբողջական անվանումը Հապավում Կարգավիճակ Տարիներ
«ԽՍՀՄ նախարարների խորհրդին առընթեր պետական անվտանգության կոմիտե» ՊԱԿ գերատեսչություն ԽՍՀՄ նախարարության օրենքներով 1954 մարտի 13 — 1978 հուլիսի 5
«ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտե» ԽՍՀՄ ՊԱԿ պետական կոմիտե 1978 հուլիսի 5 — 1991 դեկտեմբերի 3

ՊԱԿ-ի կազմավորում խմբագրել

«Օպերատիվ-հետախուզական գործակալությունների եւ վարչությունների» ԽՍՀՄ Ներքին Գործերի Նախարարությունից անջատման նախաձեռնությունը, որպես առանձին գերատեսչություն՝ պատկանում է Ներքին Գործերի Նախարար՝ Սերգեյ Կրուգլովին, ով 1954 թվականի փետրվարի 4-ին (ԽՄԿԿ)կենտրոնական կոմիտեին ներկայացրեց պաշտոնական դիմում՝ համապատասխան նոտայով։ Սերգեյ Կրուգլովի այդ առաջարկը քննարկվեց 1954 թվականի փետրվարի 8-ի (ԽՄԿԿ)Կենտրոնական կոմիտեի նախագահության նիստի ժամանակ և ամբողջությամբ ընդունվեց բացառությամբ, որ առաջարկված անվանումից՝ «ԽՍՀՄ Նախարարների խորհրդի կից Պետական անվտանգության հետ կապված գործերի կոմիտե» մնաց միայն «ԽՍՀՄ Նախարարների խորհրդի կից Պետական անվտանգության կոմիտե» անվանումը[1]։

1 ամիս անց, ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահության հրամանով՝ 1954 թվականի մարտի 13-ին ձևավորվեց «ԽՍՀՄ Նախարարների խորհրդի կից Պետական անվտանգության կոմիտե»[2]։ Նոր կազմավորված կոմիտեի կազմի մեջ մտան ԽՍՀՄ Ներքին Գործերի Նախարարության մաս կազմող այն ծառայություններն և բաժինները, որոնք զբաղվում էին պետական անվտանգության հարցերով։ Կոմիտեի նախագահ նշանակվեց ԽՍՀՄ ներքին գործերի նախարարի նախկին տեղակալ, գեներալ-գնդապետ Իվան Սերովը։ Նույն տարվա ապրիլի 26-ին ՊԱԿ-ի նախագահն ընդգրկվեց նախարարների խորհրդի կազմի մեջ[3]։

Հատկանշական է, որ ՊԱԿ-ն չի ձևավորվել որպես կենտրոնական պետական մարմին, որպիսիք իր նախորդներ ՝ ԽՍՀՄ պետական անվտանգության նախարարությունն և ԽՍՀՄ Ներքին Գործերի Նախարարությունն էին, այլ ուներ ԽՍՀՄ կառավարությանը կից գերատեսչության կարգավիճակ։ Պատմաբանների կարծիքով՝ ՊԱԿ-ի կարգավիճակի իջեցումը կապված էր պետության կուսակցական վերնախավի ձգտումների հետ,որոնք էին ՊԱԿ-ին զրկել ինքնուրույնությունից, այսինքն ենթարկեցնել Խորհրդային Միության կոմունիստական կուսակցությանը[4]:Այնուամենայնիվ, ՊԱԿ-ի նախագահները նշանակվել են ոչ թե ԽՍՀՄ Նախարարների Խորհրդի ակտերով, ինչպես սովորաբար նշանակվում էին գերատեսչությունների ղեկավարները, այլ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրերով, ինչպես նշանակում էին նախարարների և պետական հանձնաժողովների նախագահներին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Постановление Президиума ЦК КПСС «Об образовании Комитета государственной безопасности при Совете Министров СССР»
  2. Кокурин А. И., Петров Н. В. Лубянка. Органы ВЧК—ОГПУ—НКВД—НКГБ—МГБ—МВД—КГБ. 1917—1991: Справочник / Ред. Р. Г. Пихоя. — М.: Международный фонд Демократия (МФД. Фонд Александра Н. Яковлева), 2003. — 766 с. — (Россия. XX век. Документы). — 3000 экз. — ISBN 5-8564-6109-6
  3. s:Закон СССР от 26.04.1954 Об утверждении Указов Президиума Верховного Совета СССР
  4. Пожаров, А. И. Некоторые аспекты деятельности органов безопасности СССР в 1950-е — первой половине 1960-х годов Արխիվացված 2013-05-13 Wayback Machine // Исторические чтения на Лубянке. 1997 год. Российские спецслужбы: история и современность. — Москва: Великий Новгород, 1999. с. 42-48.