Շտեֆան Մեծի հուշարձան
Շտեֆան Մեծի հուշարձան (ռումիներեն՝ Ştefan cel Mare), հուշարձան Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում՝ նվիրված Մոլդովայի հոսպոդար Շտեֆան III Մեծին։ Քիշնևի գլխավոր հուշարձանն է համարվում և Մոլդովայի կարևորագույն սիմվոլը։
![]() Շտեֆան Մեծի հուշարձանը Մոլդո | |
![]() | |
![]() | |
դիրք | ![]() |
Կոորդինատներ | 47°01′31″ հս․ լ. 28°49′49″ ավ. ե.HGЯO |
Գտնվում է | Քիշնև |
Կառուցվել է | 1927 |
Շինության ձևը | արձան |
Շինարար | Ալեքսանդրու Պլամադյալա (քանդակագործ) Եվգենի Բերնարդացցի (ճարտարապետ) |
Ներկա վիճակը | կանգուն |
ՊատմությունԽմբագրել
Հուշարձանը նվիրված է Մոլդովայի հոսպոդար Շտեֆան Մեծին, ով երկիրը կառավարել է 1457 թվականի ապրիլի 12-ից մինչև 1505 թվականի հուլիսի 2-ը։
1923 թվականին քանդակագործ Ալեքսանդու Պլամադյալային առաջարկվեց մշակել Շտեֆան Մեծի հուշարձան ստեղծելու նախագիծ։ Քանդակի անդրիի ստեղծման համար օգտագործվեց մի մանրանկար, որտեղ պատկերված է հոսպոդարը։ Այդ մանրանկարը թվագրվում է 1475 թվականին և գտնվել է Խումորսի վանքում (ժամանակակից Ռումինիայի տարածք)։ Այսպիսով այն հանդիսացավ Շտեֆան Մեծի դեմքի քանդակման համար գլխավոր աղբյուրը։
ԿառուցվածքԽմբագրել
Շտեֆան Մեծը քանդակված է թագով և զգեստավորված է մոլդովական շքեղ հանդերձանքով։ Պատվանդանը կառուցված է Սորոկյան շրջանի Կոսոուցի գյուղի ճերմակ քարով։ Արքայի վեր պարզած ձախ ձեռքին խաչ է քանդակված։ Աջ ձեռքով առջևում պահում է արքայական սուրը։
1927 թվականին հուշարձանը ձուլվել է բրոնզից և տեղադրվել է Քիշնևի ամենահին այգիներից մեկում (ներկայումս «Շտեֆան Մեծի» անվան այգի)։ Ճարտարապետական ձևավորման հեղինակն է համարվում Եվգենի Բերնարդացցին։
ՏեղադիրքԽմբագրել
Արձանը տեղադրված է «Շտեֆան Մեծի» անվան այգու գլխավոր մուտքի առջև։ Հարակից գտնվում են «Ազգային մեծ հավաքի հրապարակը» և «Շտեֆան չել Մարեի անվան պողոտան», որոնք կազմում են Քիշնևի սիրտն ու զարկերակը։
Հետաքրքիր փաստերԽմբագրել
1940 թվականին Շտեֆան Մեծի մոլի երկրպագուներից մեկը, ով ռումինացի գեներալ էր, պնդեց, որ արձանը հանեն և տեղափոխեն Ռումինիա։ Այսպիսով հուշարձանը ապամոնտաժվեց և տեղափոխվեց ռումինական Վասլույ քաղաք։ Տեղադրվեց Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու մոտ, որը ժամանակին հենց Շտեֆան Մեծն էր կառուցել։ Քիշնևում մնացած պատվանդանը այդ ժամանակ պայթեցվել է։
1942 թվականին հուշարձանը վերադարձրել են Քիշնևին, իսկ 1944 թվականին կրկին ուղարկվել է Ռումինիա։
1945 թվականին զուտ պատահականության բերումով արձանը նկատել է Ալեքսանդու Պլամադյալայի աշակերտուհի քանդակագործ Կ.Ս. Կոբիզևան։ Նա արձանը նկատել էր անտառապուրակում՝ ձյունով ծածկված։ Վերջինս անմիջապես դիմում է գնդապետ Վորոշիլովին։ Շուտով արձանը ուղարկեցին Քիշնև։ 1945 թվականի հունիսի 23-ին քննարկվեց հուշարձանի վերականգնման հարցը։
1989 թվականին Շտեֆան Մեծի քանդակը դարձավ «նորապսակ»։ Բանաստեղծուհի Լեոնիդա Լարին ամուսնացավ արձանի հետ։ Նա հայտնեց, որ ազգի վերածնունդը նա առավել վեր է դասում, քան իր ընտանիքը։ Լեոնիդան ազգությամբ ռուս ամուսնուց ապահարզան պահանջեց։ Ուղղափառ քահանա Պյոտոր Բուբուրուզը (ով Լեոնիդա Լարիի հետ միասին նախկին ԽՍՀՄ գերագույն խորհրդի ժողովրդական դեպուտատ էր[1]) անցկացրեց ամուսնական արարողակարգը բանաստեղծուհու և Շտեֆան Մեծի արձանի միջև[2]։
Տե՛ս նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Конфликт цивилизаций в Молдавской Церкви // Сайт Православие, 19.11.2007
- ↑ Похороны гражданки Румынии Леониды Лари за государственный счет Молдовы Archived 2016-11-07 at the Wayback Machine. // Сайт ГРЕНАДА Archived 2016-09-14 at the Wayback Machine., 14.11.2011
Արտաքին հղումներԽմբագրել
- Памятник Штефану Великому в Кишинёве.
- Семёнова Ю. Возвращение на круги своя: Как путешествовал памятник Штефану Великому // Независимая Молдова. —Кишинёв, 02.07.2004.
- Штефан жил, Штефан жив, Штефан будет жить // Комсомольская Правда в Молдове. —Кишинёв, 04.12.2004.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Շտեֆան Մեծի հուշարձան կատեգորիայում։ |