Ամառային օլիմպիական խաղեր 1992
Ամառային օլիմպիական խաղեր 1992 (անգլ. 1992 Summer Olympics, ֆր.`Jeux Olympiques d'été de 1992, իսպ.`Juegos Olímpicos de Barcelona 1992, կատ.`Jocs Olímpics d'estiu 1992), անցկացվել է Բարսելոնայում 1992 թվականի հուլիսի 25-օգոստոսի 9: Խաղարկվել է 257 մեդալների հավաքածու: Խաղերին մասնակցում էին 9356 մարզիկ (6652 տղամարդ և 2704 կին) 169 թիմերի կազմում:
Ամառային օլիմպիական խաղեր 1992 | |
---|---|
![]() | |
Տեսակ | Ամառային օլիմպիական խաղեր |
Երկիր | ![]() |
Բացում | հուլիսի 25, 1992 |
Ջահակիր | Antonio Rebollo? |
Երդվեց | Luis Doreste? և Eugeni Asensio? |
Բացեց | Խուան Կառլոս I Բուրբոն |
Փակում | օգոստոսի 9, 1992 |
Մարզադաշտ | Բարսելոնայի օլիմպիական մարզադաշտ և Բարսելոնա |
Մարզիկներ | Olga Šplíchalová?, Li Aiyue? և Leng Chunhui? |
Նախորդ | Ամառային Օլիմպիական խաղեր 1988 |
Հաջորդ | Ամառային Օլիմպիական խաղեր 1996 |
Կայք | olympic.org/barcelona-1992 |
1992 Summer Olympics Վիքիպահեստում |
ՍպորտաձևերԽմբագրել
Մասնակից երկրներԽմբագրել
Բացման արարողությունԽմբագրել
Բացման արարողությունը տեղի ունեցավ 1992 թվականի հուլիսի 25-ին Բարսելոնայի օլիմպիական մարզադաշտում, որը գտնվում էր Մոնժուիկ լեռան վրա: Ըստ գնահատման` բացման արարողությունը դիտել է ավելի քան 2 միլիարդ հեռուստադիտող:
Արարողության գունեղ շոուի հիմնական լեյտմոտիվները դարձան Բարսելոնայի քաղաքները, ինչպես նաև Բարսելոնայի հիմնադրի` Հերակլեսի, սխրանքները: Արարողությանը մասնակցում էին ժամանակի բազում հայտնի երգիչներ` ծնունդով Բարսելոնայից սոպրանո Մոնսերատ Կաբալյեն և Վիկտորիա դե լոս Անխելեսը, մեցցո-սոպրանո Տերեսա Բերգանսան, տենորներ Պլասիդո Դոմինգոն, Խոսե Կարերասը և Խայմե Արագալը (վերջին երկուսը ևս ծնվել էին Բարսելոնայում): «Բարսելոնա» երգը, որը գրվել էր օլիմպիական խաղերից հինգ տարի առաջ, նախատեսված էր հանրությանը ներկայացնել Ֆրեդի Մերկուրիի և Մոնսերատ Կաբալյեի կատարմամբ, բայց 1991 թվականի նոյեմբերին երգիչը մահացավ և օլիմպիական խաղերին երգի ձայնագրությունը հնչեց:
Մարզիկների շքերթից հետո խոսքով հանդես եկան ՄՕԿ նախագահ Խուան Անտոնիո Սամարանչը և խաղերի կազմկոմիտեի նախագահ, Իսպանիայի թագավոր Խուան Կառլոս I, ով պաշտոնապես հայտարարեց խաղերը բացված: Օլիմպիական օրհներգի հնչման ժամանակ բարձրացվեց օլիմպիական դրոշը: Օլիմպիական կրակը վառեց իսպանացի հրաձիգ Անտոնիո Ռեբոլնոն, ով մարզադաշտի կենտրոնից այրվող նետը արձակեց բաժակի ուղղությամբ: Ավանդական երդում տվեցին դատավորներն ու մարզիկները, մարզիկներից դա կատարեց հայտնի իսպանացի նավասպորտի վարպետ Լուիս Դորեստն, դատավորներից`Էուխենի Ասենսոն:
Գլխավոր իրադարձություններԽմբագրել
- Առաջին խաղերը ԽՍՀՄ փլուզումից հետո: Բարսելոնում ԽՍՀՄ նախկին 12 հանրապետությունների մարզիկներ հանդես եկան Միացյալ թիմի կազմում: Թիմային սպորտաձևերում Միացյալ թիմի ներկայացուցչի պարգևատրման ժամանակ բարձրացվում էր օլիմպիական դրոշը, իսկ ի պատիվ հաղթանակի հնչեցվում էր օլիմպիական օրհներգը: Անհատական մրցումներում բարձրացվում էր մարզիկի երկրի դրոշը, իսկ ի պատիվ հաղթանակի հնչեցվում էր մարզիկի պետության օրհներգը: Լիտվան, Լատվիան և Էստոնիան ձևավորել էին իրենց ազգային հավաքականները, սակայն այդ երկրների առանձին մարզիկներ հանդես էին գալիս Միացյալ թիմի կազմում: Հենց Միացյալ թիմը, ոչ պաշտոնական մեդալների թվով, զբաղեցրեց առաջին հորիզոնականը:
- ՀՍՖՀ փլուզումից հետո օլիմպիական խաղերին առաջին անգամ մասնակցեցին Խորվաթիան, Սլովենիան և Բոսնիա և Հերցեգովինան: Հարավսլավիայի վրա դրված էին միջազգային սանկցիաներ, և այդ երկրի մարզիկները հանդես էին գալիս օլիմպիական դրոշի տակ որպես «անկախ օլիմպիական մասնակիցներ»:
- Գերմանիայի հավաքականը երկրի միավորումից հետո առաջին անգամ խաղերին հանդես եկավ միասնական թիմով:
- Առաջին անգամ, 1972 թվականին Մյունխենում կայացած օլիմպիական խաղերից հետո, խաղերին մասնակցեցին ՄՕԿ բոլոր անդամները (բացառությամբ Աֆղանստանի, Սոմալիի և Լիբերիի): ՀԱՀ հավաքականին, 28 տարվա բացակայությունից`ապարտհեյդի լուծարումից հետո, թույլատրեցին մասնակցել խաղերին:
- Օլիմպիական խաղերում բադմինտոնի, բեյսբոլի և կանանց ձյուդոյի առաջնախաղը արեցին: 20 տարվա ընդմիջումից հետո սլալոմը կրկին ընդգրկվեց խաղային ծրագրի մեջ:
- Խաղերին կար երկու պաշտոնական երաժշտական թեմաներ: Առաջին`«Բարսելոնա» երգը, որը ձայնագրվել էր խաղերից 5 տարի առաջ Ֆրեդի Մերկուրիի և Մոնսերատ Կաբալյեի կատարմամբ: Ծրագրվել էր, որ նրանք միասին երգը կկատարեն բացման արարողության ժամանակ, սակայն 1991 թվականի նոյեմբերին երգչը մահացավ և բացման արարողության ժամանակ հնչեց երգի ձայնագրությունը: Երկրորդ թեման`«Amigos Para Siempre» («Հավերժ ընկերներ») երգը, որը գրել էր Էնդրու Լլոյդ Ուեբերը և հնչեց փակման արարողության ժամանակ Սառա Բրայթմանի և Խոսե Կարերասի կատարմամբ:
- Առաջին անգամ խաղերին մասնակցեցին Բասկետբոլի ազգային ասոցիացիայի պրոֆեսիոնալ բասկետբոլիստները: ԱՄՆ հավաքականին,որը կազմված էր այնպիսի աստղերից, ինչպիսիք են`Մայքլ Ջորդան, Մեջիկ Ջոնսոն, Չարլզ Բարքլի և Լարի Բըրդ, լրագրողները անվանեցին Dream Team (երազանքի թիմ): ԱՄՆ հավաքականը հաղթեց օլիմպիական մրցաշարում, յուրաքանչյուր խաղ ավարտելով մեծ առավելությամբ:
- Ամենաշատ ոսկե մեդալ (վեց)նվաճեց 20 ամյա բելառուս մարմնամարզիկ Վիտալի Շերբոն, որը հանդես էր գալիս Միացյալ թիմի կազմում: Այդ մեդալներից չորսը նա նվաճեց նույն օրը`օգոստոսի 2-ին, առանձին մարզագործիքներով մրցման ժամանակ:
- Ռուս լողորդներ Ալեքսանդր Պոպովը և Եվգենի Սադովին նվաճեցին 2-ական ոսկե մեդալ ազատ ոճում, վերցնելով բոլոր ոսկիները 50-400մ հեռավորություններում:
- Կանանց լողային ծրագրում առանձնանում էր երիտասարդ հունգարացի Քրիստինա Էգերսեգը, հաղթանակ տանելով 3 հեռավորություններում:
- ԱՄՆ-ից Էվելին Էշֆորդը թեթև աթլետիկայի 4x100մետր մրցելույթում նվաճեց իր չորրորդ օլիմպիական ոսկե մեդալը:
- Մյունխենի օլիմպիական խաղերի ահաբեկչության (իսրայելական մարզիկների սպանությունը Մյունխենի օլիմպիական գյուղում) 20-րդ տարելիցին իսրայելացի ձյուդոիստ Յաել Արադը նվաճեց երկրի պատմության մեջ առաջին օլիմպիական մեդալը`61 կգ քաշային կարգում արծաթե մեդալ:
- Թեթև աթլետիկայի 10 000 մետր մրցավազքում հաղթեց եթովպացի Դերարտու Տուլուն, իսկ արծաթե մեդալը`սպիտակամորթ հարավաֆրիկացի Էլանա Մեյերը: Ավարտից հետո մարզիկները պատվո շրջանը անցան գրկախառնված, ցուցադրելով օլիմպիական ընտանիք վերադարձած Աֆրիկայի սև և ՀԱՀ-ի սպիտակամորթ բնակիչների հաշտությունը:
- Սենսացիոն ավարտ ունեցավ տղամարդկանց 6-րդ թռիչքները: Հայտնի Սերգեյ Բուբկան չկարողացավ հաղթահարել նույնիսկ սկզբնական բարձրությունը, և հաղթող դարձավ Մակսիմ Տարասովը:
- 400 մետր արգելապատնեշներով վազքում ամերիկացի Քեվին Յանգը հաղթեց միջազգային ռեկորդով`46,78վրկ, դառնալով առաջին մարդը մոլորակի վրա, ով կարողացավ հաղթահարել այդ հեռավորությունը 47վրկ-ից էլ շուտ:
- Սեղանի թենիսի չորս ոսկե մեդալներից երեքը նվաճեցին Չինաստանի մարզիկները: Սակայն տղամարդկանց անհատական առաջնության եզրափակիչը ստացվեց զուտ եվրոպական`շվեդացի Յան Ուվե Վալդները հաղթեց ֆրանսիացի Ժան-Ֆիլիպ Գասենին (օլիմպիական խաղերի ամբողջ պատմության մեջ Վալդների սեղանի թենիսի ոսկե մեդալը մնում է միակը եվրոպացիների համար):
- Բռնցքամարտի մրցաշարը անցավ կուբացի աթլետների ճնշող առավելությամբ, նրանք հաղթեցին 12 կատեգորիաներից 7-ում, և ևս երկուսում զբաղեցրեցին երկրորդ հորիզոնականը:
Խաղերի արդյունքներըԽմբագրել
Երկրների լավագույն տասնյակը, որոնք նվաճել են ամենաշատ մեդալները.
№ | Երկիր | Ոսկի | Արծաթ | Բրոնզ | Արդյունք |
---|---|---|---|---|---|
1 | Միացյալ թիմ | 45 | 38 | 29 | 112 |
2 | ԱՄՆ | 37 | 34 | 37 | 108 |
3 | Գերմանիա | 33 | 21 | 28 | 82 |
4 | Չինաստան | 16 | 22 | 16 | 54 |
5 | Կուբա | 14 | 6 | 11 | 31 |
6 | Իսպանիա | 13 | 7 | 2 | 22 |
7 | Հարավային Կորեա | 12 | 5 | 12 | 29 |
8 | Հունգարիա | 11 | 12 | 7 | 30 |
9 | Ֆրանսիա | 8 | 5 | 16 | 29 |
10 | Ավստրալիա | 7 | 9 | 11 | 27 |
ՄեդալիստներԽմբագրել
Մարզիկներ, որոնք օլիմպիական խաղերում նվաճել են մեծ թվով մեդալներ
№ | Մարզիկ | Սպորտաձև | Ոսկի | Արծաթ | Բրոնզ | Ընդամենը |
1 | Միացյալ թիմ Վիտալի Շերբո | Մարմնամարզություն | 6 | 0 | 0 | 6 |
2 | Միացյալ թիմ Եվգենի Սադովիյ | Լող | 3 | 0 | 0 | 3 |
ԱՄՆ Նիկոլ Խեյսլետ | Լող | 3 | 0 | 0 | 3 | |
Հունգարիա Քրիստինա Էգերսեգի | Լող | 3 | 0 | 0 | 3 | |
5 | Միացյալ թիմ Ալեքսանդր Պոպով (լողորդ) | Լող | 2 | 2 | 0 | 4 |
6 | Միացյալ թիմ Տատյանա Գուցու | Մարմնամարզություն | 2 | 1 | 1 | 4 |
Ռումինիա Լիվինյա Միլոշովիչ | Մարմնամարզություն | 2 | 1 | 1 | 4 | |
ԱՄՆ Սամմեր Սանդրես | Լող | 2 | 1 | 1 | 4 |
ՄարզադաշտերԽմբագրել
Խաղերի կենտրոնը դարձավ Մոնժուիկ լեռան վրա գտնվող օլիմպիական համալիրը`օլիմպիական մարզադաշտի շրջակայքում: Բացի այդ օլիմպիական խաղերը անցկացվեցին Բարսելոնայի այլ սպորտային համալիրներում ևս: Այս օլիմպիական խաղերի առանձնահատկությունն այն էր, որ մեծաթիվ մրցումներ անցկացվեցին արվարձաններում և մոտակա քաղաքներում`Բադալոնա, Գրանոլերս, Բանիոլես, Կաստելդեֆելս, Սեու դ'Ուրգել, Մոլլետ դել Վալես, Տեռասա, Օսպիտալետ դե Լյոբրեգատ և Վիլադեկանս: Ցուցադրական ֆուտբոլային մրցաշարը անցկացվեց Սարագոսայում, Վալենսիայում և Սաբադելում, իսկ եզրափակիչը`Բարսելոնայի Կամպ Նոու մարզադաշտում: Առագաստանավային մրցույթները անցկացվեցին Բարսելոնայի նավահանգստում:
Մարզադաշտի անվանում | Սպորտաձևեր | Քաղաք | |
Stade olympique de Montjuic | Բարսելոնայի օլիմպիական մարզադաշտ | Թեթև աթլետիկա, Բացման և փակման արարողություն | Բարսելանա (Մոնժուիկ) |
Palau Sant Jordi | Սպորտի պալատ Սան Ժորդի | Սպորտային մարմնամարզություն, Վոլեյբոլ և Հանդբոլ (եզրափակիչներ) | Բարսելոնա(Մոնժուիկ) |
Piscines Bernat Picornell | Բերնատա Պիկորնելիի ջրային համալիր | լող, Ջրագնդակ | Բարսելոնա(Մոնժուիկ) |
Institut National d’Education Physique de Catalogne | Կատալոնիայի ֆիզիկական դաստիարակության ազգային ինստիտուտ | Ազատ ոճի ըմբշամարտ, Հունահռոմեական ըմբշամարտ | Բարսելոնա(Մոնժուիկ) |
Palais de sports de Barcelone | Բարսելոնայի սպորտի պալատ | Գեղարվեստական մարմնամարզություն, Վոլեյբոլ | Բարսելոնա(Մոնժուիկ) |
Palais de la métallurgie | Մետալուրգիայի պալատ | Սուսերամարտ | Բարսելոնա(Մոնժուիկ) |
Piscine municipale de Montjuic | Մոնջուիկի քաղաքային լողավազան | Ջրացատկ, Ջրագնդակ | Բարսելոնա(Մոնժուիկ) |
Pavillon de l’Espagne industrielle | Իսպանիայի արդյունաբերության տաղավար | Ծանրամարտ | Բարսելոնա(Մոնժուիկ) |
Vélodrome de Horta | Велодром Хорта | Հեծանվային սպորտ | Բարսելոնա (Վալ դ'Էբրոն) |
Centre archer olympique | Նետաձգության օլիմպիական կենտրոն | Նետաձգություն (մարզաձև) | Բարսելոնա(Վալ դ'Էբրոն) |
Pavillon de Vall d’Hebron | Վալ դ'Էբրոնի տաղավար | Վոլեյբոլ | Բարսելոնա(Վալ դ'Էբրոն) |
Centre de tennis de Vall d’Hebron | Վալ դ'Էբրոն թենիսի կենտրոն | Թենիս | Բարսելոնա (Վալ դ'Էբրոն) |
Palau Blaugrana | Բլաուգրանի սպորտի պալատ | Ձյուդո | Բարսելոնա |
Camp Nou | Մարզադաշտ Կամպ Նոու | Ֆուտբոլ | Բարսելոնա |
Real Club de Polo | Պոլո խաղերի արքայական ակումբ | Ձիասպորտ, Ժամանակակից հնգամարտ | Բարսելոնա |
Port olympique de Barcelone | Բարսելոնայի օլիմպիական նավահանգիստ | Առագաստանավային սպորտ | Բարսելոնա |
Port olympique de Barcelone | Բարսելոնայի օլիմպիական նավահանգիստ | Առագաստանավային սպորտ | Բարսելոնա |
Pavillon de la Mar Bella | Մար Բելլա տաղավար | Բադմինտոն | Բարսելոնա |
Salle multisport Estació del Nord | Ունիվերսալ դահլիճ «Հյուսիսային կայարան» | Սեղանի թենիս | Բարսելոնա |
Palais des sports de Badalona | Բադալոնի սպորտի պալատ | Բասկետբոլ | Բադալոն |
Pavillon des pays catalans | Կատալոնիայի տաղավար | Բռնցքամարտ | Բադալոն |
Palais des sports de Granollers | Գրանոլերսի սպորտի պալատ | Հանդբոլ | Գրանոլերս |
Palais des sports de Granollers | Գրանոլերսի սպորտի պալատ | Հանդբոլ | Գրանոլերս |
Lac de Banyoles | Լիճ Բանիոլես | Ակադեմիական թիավարություն | Բանիոլես |
Canal olympique de Castelldefels | Կաստելդեֆելսի օլիմպիական ալիքը | Բայդարկաներով և կանոեներով թիավարություն | Կաստելդեֆելս |
Parc olympique du Segre | Օլիմպիական զբոսայգի Սեգր | Սլալոմ | Սեու դ'Ուրգել |
Centre de tir Mollet del Vallès | Մոլյետ դել Վալյեսյի հրաձգության կենտրոն | Հրաձգություն, Ստենդային հրաձգություն | Մոլյետ դել Վալյես |
Palais des sports de Terrassa | Տեռասայի սպորտի պալատ | Մականախաղ | Տեռասա |
Palais des sports de L’Hospitalet de Llobregat | Օսպիտալետ դե Լյոբրեգատ սպորտի պալատ | Բեյսբոլ | Օսպիտալետ դե Լյոբրեգատ |
Palais des sports de Viladecans | Վիլադեկանսի սպորտի պալատ | Բեյսբոլ | Վիլադեկանս |
Stade La Romareda | Մարզադաշտ Լա Ռոմարեդա | Ֆուտբոլ | Սարագոսա |
Stade Mestalla | Մարզադաշտ Մեստալյա | Ֆուտբոլ | Վալենսիա |
Stade de la Nova Creu Alta | Մարզադաշտ դե լա Նովա Կրեու Ալտա | Ֆուտբոլ | Սաբադել |
ԿախարդաիրԽմբագրել
Խաղերի կախարդաիրը դարձավ Կատալոնական հովվաշուն Կոբին, դիզայներ Խավիեր Մարիսկալոմի կողմից ստեղծված[1].
Մայրաքաղաքի ընտրության քվեարկության արդյունքներըԽմբագրել
91-րդ նիստ ՄՕԿ, 17 հոկտեմբերի 1986, Լոզան | ||||||
---|---|---|---|---|---|---|
Քաղաք | Երկիր | Ռաունդ 1 | Ռաունդ 2 | Ռաունդ 3 | ||
Բարսելոնա | Իսպանիա | 29 | 37 | 47 | ||
Փարիզ | Ֆրանսիա | 19 | 20 | 23 | ||
Բելգրադ | Հարավսլավիա | 13 | 11 | 5 | ||
Բրիսբեն | Ավստրալիա | 11 | 9 | 10 | ||
Բիրմինգհեմ | Մեծ Բրիտանիա | 8 | 8 | — | ||
Ամստերդամ | Նիդերլանդներ | 5 | — | — |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Любава Малышева. Плакат на новые ворота "Радио Свобода", 21.10.2017
Արտաքին հղումներԽմբագրել
- «Страница Олимпиады»։ Официальный сайт МОК (անգլերեն)
- Официальный протокол Игр
- Official Full Film - Barcelona 1992 Olympic Games — канал Olympic на YouTube
Ամառային օլիմպիական խաղեր 1992 Վիքիպահեստում |
Արտաքին տեսաֆայլեր | |
---|---|
Official Film - Barcelona 1992 Olympic Games ՅուԹյուբում |
- Barcelona Olympic Foundation
- Olympic Review 1992 - Official results
- Barcelona Olympic Stadium
- Postage stamps of the Republic of Moldova, celebrating the Barcelona Summer Olympics in 1992
- Postage stamps of the Republic of Moldova, celebrating medal winners at the Barcelona Summer Olympics in 1992
Նախորդող: Սեուլ |
Ամառային օլիմպիական խաղեր 1992 Բարսելոնա |
Հաջորդող: Ատլանտա |