Վիկտոր Գրիշին
Վիկտոր Գրիշին (ռուս.՝ Ви́ктор Васи́льевич Гри́шин, սեպտեմբերի 5 (18), 1914, Սերպուխով, Մոսկվայի մարզ, Ռուսական կայսրություն[1] - մայիսի 25, 1992[2], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային քաղաքական գործիչ, ԽՄԿԿ անդամ (1939)։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1974)։
Վիկտոր Գրիշին | |
![]() | |
Կուսակցություն՝ | ԽՄԿԿ |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, արհմիութենական գործիչ, պետական գործիչ և հիշատակագիր |
Ծննդյան օր | սեպտեմբերի 5 (18), 1914 |
Ծննդավայր | Սերպուխով, Մոսկվայի մարզ, Ռուսական կայսրություն[1] |
Վախճանի օր | մայիսի 25, 1992[2] (77 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Թաղված | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | ![]() |
Պարգևներ | |
Ավարտել է ԽՄԿԿ ԿԿ-ին կից բարձրագույն կուսակցական դպրոցը։ 1937-1950 թվականներին ղեկավար աշխատանք է կատարել Սերպուխովում, ապա՝ Մոսկվայում։ 1956 թվականից եղել է ՀԱՄԽ-ի նախագահ, 1967 թվականից՝ ԽՄԿԿ Մոսկվայի քաղկոմի առաջին քարտուղար։ ԽՄԿԿ ԿԿ-ի անդամ 1952 թվականից, 1961 թվականից՝ ԽՄԿԿ ԿԿ-ի Նախագահության, 1966 թվականից՝ քաղբյուրոյի անդամության թեկնածու, 1971 թվականից՝ ԽՄԿԿ ԿԿ-ի քաղբյուրոյի անդամ։ ԽՍՀՄ 3-9-րդ գումարումների Գերագույն սովետի դեպուտատ է, 1967 թվականից՝ Գերագույն խորհրդի Նախագահության անդամ։
Կոնստանտին Չերնենկոյի կյանքի վերջին ամիսներին Գրիշինը համարվել է գլխավոր քարտուղարի պաշտոնում փոխարինելու հավանական հավակնորդ և հնարավոր այլընտրանք Միխայիլ Գորբաչովին։
Պարգևատրվել է Լենինի 3 և «Պատվո նշան» շքանշաններով։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Гришин Виктор Васильевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 Munzinger Personen (գերմ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտոր Գրիշին» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 230)։ |