Զվարթնոց միջազգային օդանավակայան
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Զվարթնոց միջազգային օդանավակայան, Հայաստանի ամենամեծ օդանավակայանը։ Գտնվում է Զվարթնոցից ոչ հեռու, Հայաստանի մայրաքաղաք Երևանից 10 կմ դեպի արևմուտք։
IATA: EVN – ԻԿԱՕ: UDYZ | |||
---|---|---|---|
![]() ![]() EVN | |||
Ամփոփում | |||
Օդանավակայանի տեսակ | Քաղաքացիական | ||
Սեփականատեր/Օպերատոր | Armenia International Airports CJSC | ||
Ծառայում է | Երևան | ||
Տեղագրություն | Զվարթնոց, ![]() | ||
Բարձրացում ԲԾՄ | 2 838 ֆտ / 865 մ | ||
Կոորդինատներ | 40°08′58″ հս․. լ. 44°23′54″ ավ. ե.HGЯO | ||
Մակերես | 9,9 հա | ||
Տեղական ժամանակ | UTC +4/+4 | ||
Աշխատանքի ժամերը | շուրջօրյա | ||
Կայք | |||
Թռիչքի ուղի | |||
Ուղղություն | Երկարություն | Ծածկ | |
մ | ֆտ | ||
09/27 | 3849x56 | 12629x184 | Ասֆալտ/Բետոն |
Վիճակագրություն (2016) | |||
Ճամփորդների թիվը | ▲ 3 000 000[1][2][3] |
Հանդիսանում է խոշոր օդանավակայան, և ազգային ավիափոխադրող չունի։
ՊատմությունԽմբագրել
Օդանավակայանի շինարարության մասին որոշումն ընդունվել է դեռևս Անտոն Քոչինյանի օրոք: Մրցույթին ներկայացված երեք նախագծերից ոչ մեկը ժյուրիի և ղեկավարության հավանությանը չէր արժանացել: ՀԿԿ Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար ընտրվելուց հետո Կարեն Դեմիրճյանը, ծանոթանալով նախագծերին, հանձնարարեց երեք նախագծերից ստեղծել մեկը` վերցնելով յուրաքանչյուրի հաջողված մասը[4]:
Իր հարցազրույցներից մեկում Կարեն Դեմիրճյանն ասել է.
Մի նախագծում տեխնոլոգիան էր լավը, մյուսում` ճարտարապետությունը, առաջարկեցի 3 նախագծերից ստեղծել մեկը: Բայց այն, ինչ այժմ կառուցվել է ամբողջական նախագիծը չէ: Այնտեղ պետք է լիներ երկրորդ հերթը՝ «Զվարթնոց» օդանավակայանը երկու այդպիսի ծաղկաթերթ է[4]: |
Օդանավակայանի առաջին հերթը ապահովելու էր ներքին` միութենական չվերթները, իսկ երկրորդը` արտաքին միջազգային չվերթները:
«Զվարթնոց» օդանավակայանի կառուցումով Հայաստանն ունեցավ հանրապետության կապը արտաքին աշխարհի հետ ապահովող հզոր փոխադրամիջոց` միջազգային չափանիշներին համապատասխանող թռիչքուղիներով: Խորհրդային Միությունում՝ այդ շրջանում, Զվարթնոց օդանավակայանի նման թռիչքուղիներ ունեին միայն Մոսկվա և Կիև քաղաքները:
«Զվարթնոց» օդանավակայանի ստեղծագործական խումբը՝ Արթուր Թարխանյանը, Սպարտակ Խաչիկյանը, Ժորժ Շխիյանը, Լևոն Չերքեզյանը, Մկրտիչ Մազմանյանը, Սերգեյ Բաղդասարյանը, Վլադիմիր Գրիգորյանը, 1985 թ. արժանացան ՀԽՍՀ պետական մրցանակի[5]:
Օդանավակայանը կառուցվեց շատ կարճ ժամկետում և մեծ հանդիսավորությամբ բացվեց 1982 թվականի փետրվարի 10-ին[5]: Այն ժամանակ ընդունում էր միայն ներքին՝ ԽՍՀՄ-ի մեջ կատարվող չվերթեր։ 1985-ին ICAO-ն շնորհեց օդանավակայանին 2-րդ կարգ։ Նոր վերջնակայաններ (տերմինալներ) բացվել են 1998-ին՝ Բեռնային համալիրը, իսկ 2007-ին՝ Նոր միջազգային ուղևորափոխադրման վերջնակայանը։ 2002 թվականի հուլիսին ՀՀ կառավարության և Կորպորասիոն Ամերիկա ընկերության միջև կնքվեց պայմանագիր, ըստ որի Զվարթնոց միջազգային օդանավակայանը կոնցեսիոն կառավարման հանձնվեց Արմենիա միջազգային օդանավակայաններ ընկերությանը 30 տարի ժամկետով։
Ավիաուղիներ և ուղղություններԽմբագրել
ՎիճակագրությունԽմբագրել
See source Wikidata query and sources.
ՊատկերասրահԽմբագրել
- Նոր մասնաշենք
- Հին մասնաշենք
- Zvartnots International Airport old terminal - Զվարթնոց միջազգային օդանավակայանի հին մասնաշենքը 02.jpg
Զվարթնոց միջազգային օդանավակայանի հին մասնաշենքը
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Reference on the main productive indicators of “Zvartnots” Airport»։ Aviation.am։ Արխիվացված է օրիգինալից 2015-06-27-ին (անգլ.)/(հայ.)
- ↑ ««Զվարթնոց»-ի ուղևորների թիվն առաջին անգամ գերազանցեց 3 միլիոնը. ՀՀ ժամանած ուղևորներին անակնկալ մատուցվեց (տեսանյութ)»։ www.tert.am (հայերեն)։ Վերցված է 2020-01-07
- ↑ «Ավելի քան 3 միլիոն ուղևոր. «Զվարթնոց» օդանավակայանն իր պատմության ռեկորդն է սահմանել»։ Sputnik Armenian (հայերեն)։ Վերցված է 2020-01-07
- ↑ 4,0 4,1 Կաթիլներ մեծ ծովից, Երևան, 2007 թ.
- ↑ 5,0 5,1 Կարեն Բալյան, «Արթուր Թարխանյան, Սպարտակ Խաչիկյան, Հրաչյա Պողոսյան», Tatlin, 2012
- ↑ Liu Jim (9 October 2019)։ «airBaltic expands Riga network in S20»։ routesonline.com
- ↑ 7,0 7,1 7,2 «Ամռանն ընդառաջ մի շարք ուղղություններով ոչ կանոնավոր չվերթներ կիրականացվեն»
- ↑ 8,0 8,1 http://gdca.am/storage/projects/projects_6345206570_CHARTER_FLIGHTS_S19.doc
- ↑ 9,0 9,1 http://aviation.am/storage/projects/projects_6345206570_CHARTER_FLIGHTS_S19.doc
- ↑ «Iran says 12 dead from new virus, rejects higher death toll»
- ↑ «Пресс-центр»։ klf.aero։ Kaluga International Airport։ Վերցված է 25 October 2019
- ↑ Самойлова Ирина (24 December 2019)։ «"Азимут" в марте откроет прямой рейс Уфа-Ереван»։ www.kommersant.ru (ռուսերեն) (АО «Коммерсантъ»)։ Վերցված է 24 December 2019
- ↑ Liu Jim (19 February 2020)։ «EGYPTAIR schedules Sharm el Sheikh – Yerevan charters in 3Q20»։ Routesonline։ Վերցված է 19 February 2020
- ↑ https://www.calcalistech.com/ctech/articles/0,7340,L-3780211,00.html
- ↑ http://www.kaltour.com/ProductOverseas/OverseasView?pkgpnh=KW45202&hg1hno=OP20180517208&hg1seq=1&hg1sts=PRP&tabmenu=5&iddidd=H2080023
- ↑ https://ru.armeniasputnik.am/society/20200225/22170813/Nouvelair-letom-vpervye-zapustit-pryamye-reysy-iz-Erevana-v-tunisskiy-Monastir-.html
- ↑ «Ростов-на-Дону и Ереван может связать новый авиарейс»։ rostov.aif.ru։ «Аргументы и Факты»։ 2 September 2019։ Վերցված է 2 September 2019
- ↑ |url=https://nordwindairlines.ru/en/booking#/results/47853579
- ↑ https://pegasfly.com/Search/SearchResult?q=1000-0-UFAEVN20200421
- ↑ 20,0 20,1 20,2 https://www.routesonline.com/news/29/breaking-news/286924/ryanair-targets-underserved-armenia-western-europe-market/
- ↑ «Ryanair launches new Yerevan route to Paphos»։ panorama.am։ 7 February 2020։ Վերցված է 7 February 2020
- ↑ https://corporate.ryanair.com/news/ryanair-continues-armenian-expansion/
- ↑ https://armenpress.am/eng/news/1004032.html
- ↑ 24,0 24,1 «Wizz Air expands into Armenia with two new routes»։ reuters.com։ 16 December 2019