Դասականների ծառուղի, քանդակների համալիր Քիշնև քաղաքի «Շտեֆան չել Մարե» զբոոսայգում։ Ծառուղու երկու կողմերով ողորկված կարմիր գրանիտե պատվանդաններին կանգնեցված են Մոլդովայի գրողների և հասարակական-քաղաքական գործիչների բրոնզե կիսանդրիներ։ Դասականների ծառուղին հատում է զբոսայգու կենտրոնը, որտեղ գրանիտե շարքում կանգնեցված է Ա.Ս.Պուշկինի բրոնզե կիսանդրին (1885)՝ քանդակագործ Ալեքսանդր Օպեկուշինի աշխատանքը։ Ծառուղին կառուցապատվել է 1958 թվականին և այդ ժամանակվանից դարձել է քաղաքացիների և մայրաքաղաքի հյուրերի սիրելի հանգստի վայրը։ Սկզբում ծառուղին կազմված էր 12 կիսանդրիներից, այնուհետև՝ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, սկսեց լրացվել մոլդովական մշակույթի գործիչների և ռումինական պոետների և գրողների կիսանդրիներով, որոնց գործունեությունը չէր ողջունվում սովետական շրջանում։

Լուսանկար «Շտեֆան չել Մարե» հրապարակի կողմից

Այս պահին Դասականների ծառուղում կանգնեցված է 25 կիսանդրի։

Կիսանդրի Կանգնեցման ժամանակը Քանդակագործ Պատկեր
Վասիլե Ալեքսանդրի 1957 Լ.Ի.Դուբինովսկի
Թեոդոր Արգեզի 1995 Դմիտրի Վերդյանու
Գերոգե Ասակի 1957 Լ.Ի.Դուբինովսկի
Ջորջե Բակովիա 2001 Միլիցա Պետրուշկու
Լուչիան Բլագա 1992 Ալեքսանդր Պիկունով-Տիրցեու
Օկտավիան Գորա 2000 Կորնել Մեդրիա
Ակեքսանդրու Դոնիչ 1957 Ի.Լ.Կեպտենարու
Նիկոլայե Յորգա 1990-е Միխաիլ Եկոբիչ
Դիմիտրիե Կանտեմիր 1957 Ն. Գորենիշև
Միհայիլ Կոգըլնիչեանու
Ջորջե Սեբաստիանի Կոշբուկ 1996 Կոնստանտին Պոպովիչ
Ջորջե Կելինեսկու 1997 Սերգեյ Գանենկո
Իոն Կրյանգե 1957 Լև Ավերբուխ
Ալեքսեյ Մատեևիչ 1990 Դմիտրի Ռուսու-Սկվորցով
Նիկոլայ Սպաֆարի 1957 Լև Ազերբուխ
Կոստակե Նեգրուցի 1957 Լ.Ի.Դուբինովսկի և Ալեքսանդր Մայկո
Ալեկու Ռուսո 1957 Վ. Լարչենկո
Միխաիլ Սադովյանու 1990-е հեղինակների կոլեկտիվ
Կոնստանտին Ստամատի 1957 Լեոնիդ Ֆիտով
Կոնստանտին Ստերե 1991 Գ. Դուբրովին
Նիկիտա Ստենեսկու 1990-е հեղինակների կոլեկտիվ
Ալեքսանդրու Հաժդեու 1957 Վ. Կրակովյակ
Բոգդան Պետրիչեյկու Հաշդեու 1957 Յոսիֆ Կեպտենարու
Էլիդե Միրչա 1997 Վասիլի Գոլյա
Միխայ Էմինեսկու 1957 Լ. Դուբինովսկի
Գրիգորե Վիերու 2010 Ռոմի Ադամ
Ադրիան Պեունեսկու 2011[1] Ռոմի Ադամ

Գրականություն խմբագրել

  • Памятники Молдавии. — Кишинёв, 1969. — С. 10.
  • Исторические и культурные памятники Республики Молдова = Monumente de istorie şi cultură din Republica Moldova. — Кишинёв, 1994. — С. 83.
  • Кишинёв. Энциклопедия = Chişinău, Enciclopedie. — Кишинёв, 1997. — С. 34.

Ծանոթագրություններ խմբագրել