Մաքսային միություն
Մաքսային միություն, երկու և ավելի պետություններից կազմված կազմակերպություն, որտեղ չկան մաքսային տուրքեր այդ պետությունների առևտրի դեպքում, գործում է երրորդ երկրներից կոլեկտիվ պրոտեկցիոնիզմ։ Մաքսային միությունը նաև ենթադրում է «միասնական մաքսային տարածքի ստեղծում»։
Սովորաբար մաքսային միության անդամ երկրները պայմանավորվում են արտաքին առևտրային քաղաքականության համաձայնեցված վարումը համակարգող միջպետական մարմինների ստեղծման մասին։ Որպես կանոն դա կայանում է համապատասխան գերատեսչությունների ղեկավար նախարարների պարբերական խորհրդակցունների անցկացման մեջ, որոնք իրենց գործունեության մեջ հիմնվում են մշտապես գործող միջպետական քարտուղարության վրա։
Փաստացի, խոսքը միջպետական ինտեգրացիայի մասին է, որը ենթադրում է վերազգային մարմինների ստեղծում։ Այդ իմաստով մաքսային միությունը ինտեգրացիայի ավելի զարգացած ձև է, քան, օրինակ, ազատ առևտրի գոտին։
Մաքսային միությունների օրինակներ
խմբագրել- Գերմանական մաքսային միություն - 19-րդ դարի Գերմանական պետությունների նախկին միություն, որոնք համաձայնել են չեղարկել բոլոր մաքսային պատվարները, իսկ միության սահմաններում վճարվող տուրքերից կազմել ընդհանուր դրամարկղ, մասնակիցների միջև բաժանել շահույթը բնակիչների թվին համապատասխան։
- Եվրոպական միության Մաքսային միություն - Եվրոպական միության և մի շարք այլ երկրների մաքսային միություն, ընդհանուր շուկայի կարևոր մաս։
- Եվրասիական տնտեսական միության մաքսային միություն - Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի առևտրա-տնտեսական ինտեգրացիայի ձև։
- Հարավաֆրիկյան մաքսային միություն - Հարավային Աֆրիկայի երկրների առևտրա-տնտեսական միություն
- Հարավաֆրիկյան միություն
- Անդի միություն
- Մերկոսուր