Բացել գլխավոր ցանկը

Հայաստանի կոմունիստական կուսակցություն (ՀԽՍՀ)

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Հայաստանի կոմունիստական կուսակցություն (այլ կիրառումներ)

Հայաստանի կոմունիստական կուսակցություն կամ Հայաստանի Կոմկուս կամ ՀԿԿ, հասարակական-քաղաքական կազմակերպություն էր։ Կազմավորվել էր 1920-ի գարնանը։ 1920-ի նոյեմբերից 1990-ի օգոստոս եղել է Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն (ՀԽՍՀ)-ում ղեկավարող կուսակցություն, Խորհրդային Միության կոմկուսի բաղկացուցիչ մասը։

Հայաստանի կոմունիստական կուսակցություն
Տեսակկուսակցություն
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Հիմնադրված1920
Լուծարված1991
Գաղափարախոսությունմարքսիզմ-լենինիցմ
ՀաջորդՀայաստանի Դեմոկրատական Կուսակցություն
Communist Party of Armenia Վիքիպահեստում

Հայաստանի կոմունիստական կուսակցության իշխանության տարիներին, ՀԿԿ ղեկավարությամբ Հայաստանը զգալի տնտեսական գիտամշակութային առաջընթաց է ապրել։ Վերականգնվել և վերակառուցվել է ժողովրդային տնտեսությունը, ստեղծվել են ծանր ու թեթև արդյունաբերության ձեռնարկություններ, էլեկտրակայաններ ևայլն։ ՀԿԿ-ի իշխանության տարիների ընթացքում երկրում անվճար կրթության, առողջապահության, բնակարանային ապահովման արդյունավետ համակարգ է եղել։

Հայ ժողովուրդը մասնակցել է նաև Խորհրդային Միության հայրենական պատերազմին։

Սակայն 1920-ական թթ-ից սկսյալ արմատավորվող վարչահրամայական գործելակերպը, զանգվածային հալածանքները, այլախոհության հանդեպ անհանդուրժողականության սաստկացումները մեծ դժվարություններ ստեղծեցին հայ ժողովրդին և հայ մտավորականության

1980-ական տարիների ժողովրդային ընդվզումներն ու ցույցերը պատճառ դառցան Խորհրդային Միության և ՀԽՍՀ-ի փլուզումին, Հայաստանի կոմունիստական կուսակցության իշխանության կորուստի և Հայաստանի Հանրապետության հռչակման։ 1999 թ․ ԱԺ ընտրություններում Միասնություն դաշինքով ունեցել է զգալի ներկայացվածություն, նաև գործադիր իշխանությունում, ԱԺ նախագահ է ընտրվել Կոմկուսի անդամ Կարեն Դեմիրճյանը:

ՂեկավարներԽմբագրել

Հայաստանի կոմկուսի ղեկավարի (առաջին քարտուղարի) պաշտօնը յանձն առած են։

ԼուծարքԽմբագրել

1991-ին Արամ Սարգսյանը և ՀԿԿ-ի ղեկավարությունը լուծարքի ենթակեց ՀԽՍՀ-ի օրերի Հայաստանի կոմունիստական կուսակցությունը հիմնելով Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը։

Նույն տարին, 1991-ին, Հայաստանի Հանրապետությունում հիմնվեց մի այլ Հայաստանի կոմունիստական կուսակցություն որի քարտուղարներն են Սերգեյ Բադալյան (1991-1999 թթ.), Վլադիմիր Դարբինյան (1999-2003 թթ.), Ռուբեն Թովմասյան (2003-2013 թթ.) և Տաճատ Սարգսյան (2013-ից)։

Տես նաևԽմբագրել