Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն (ՀԱՊԿ), երբեմն՝ «Տաշքենդի պակտ»[2][3][4], «Տաշքենդի համաձայնագիր»[2], տարածաշրջանային միջազգային կազմակերպություն[5], որի հավատարամագրված նպատակներն են «խաղաղություն, միջազգային և տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդում, անդամ երկրների անկախության, տարածքային ամբողջականության և ինքնավարության ապահովում հավաքական պաշտպանության հիման վրա»[6]։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն | |
---|---|
Տեսակ | Ռազմաքաղաքական դաշինք և Միջազգային կազմակերպություն |
Հապավում | ОДКБ, CSTO, OTSC, OTSC, OVKS, ΟΣΣΑ, KGAÖ, ОДКБ, OTSC, KXShT, KTMT, ODKB[1], PPKK և ҰҚШҰ |
Հիմնադրված | մայիսի 15, 1992 |
Գլխադասային գրասենյակ | Մոսկվա, Ռուսաստան և Բասմաննի շրջան, Մոսկվայի կենտրոնական վարչական շրջան, Մոսկվա, Ռուսաստան |
Պաշտ. լեզու(ներ) | ռուսերեն |
Գլխավոր քարտուղար | Ալեքսանդր Լուկաշենկո |
Կամավորներ | 63 |
Կայք | odkb-csto.org(ռուս.) |
ՀԱՊԿ հիմնադրվել է 1992 թվականի մայիսի 15-ին, երբ Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ղեկավարները Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշկենտում ստորագրեցին Հավաքական անվտանգության մասին պայմանագիրը[7]։ 1993 թվականին ՀԱՊԿ-ին միացան Ադրբեջանը, Բելոռուսը և Վրաստանը։ Ավելի ուշ Համաձայնագրի շարքերը լքեցին Ադրբեջանը, Վրաստանը և Ուզբեկստանը։ Պայմանագրի ուժի մեջ մտնելու պահին՝ 1994 թվականին ՀԱՊԿ-ի կազմի մեջ մտնում էին 9 պետություններ, այս պահի դրությամբ՝ 6 պետություն։ 2002 թվականի հոկտեմբերի 6-ին Քիշնևում ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ Հայաստանի, Բելոռուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի նախագահների կողմից հաստատվել է ՀԱՊԿ-ի Կանոնադրությունը[8]։ 2004 թվականի դեկտեմբերին Կազմակերպությունը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի դիտորդի կարգավիճակ է ստացել[8]։
Կազմակերպության գերագույն մարմինը հավաքական անվտանգության խորհուրդն է, որը նշանակում է կազմակերպության գլխավոր քարտուղարին[9]։ Խորհրդի նախագահությունը փոխանցվում է ռուսերենի այբենական հաջորդականությամբ, եթե Խորհուրդը այլ որոշում չկայացնի[10]։ 2022 թվականի ընթացքում նախագահում էր Հայաստանը[11]։ ՀԱԿՊ-ի Հավաքական անվտանգության խորհրդի 2022 թվականի նոյեմբերի 23-ի որոշմամբ ՀԱՊԿ-ի Գլխավոր քարտուղարի պաշտոնում երեք տարի ժամկետով (2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը) նշանակվել է Իմանգալի Տասմագամբետովը[12]։ Անդամ պետությունների փոխգործակցության կորդինացման համար ըստ իրենց կոմպետենցիաների պատասխանատու են Արտաքին գործերի նախարարների Խորհուրդը (ԱԳՆԽ), Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեն (ԱԿՔԿ)[8]։
ՀԱՊԿ-ի զինված ուժերի հիմքը կազմում են օպերատիվ արձագանքման հավաքական ուժերը (ՕԱՀՈՒ) և արագ արձագանքման հավաքական ուժերը (ԱԱՀՈՒ), որոնք նախատեսված են հանկարծակիորեն առաջացած ռազմական բնույթի սպառնալիքների ոչնչացման համար, ՀԱՊԿ-ի շրջանակներում գործում են նաև Հավաքական խաղաղապահական ուժեր (ՀԱՊԿ-ի Խաղաղապահ ուժեր)[13]։
2022 թվականի մայիսի 16-ին Մոսկվայում տեղի ունեցավ ՀԱՊԿ-ի անդամ երկրների ղեկավարների հոբելյանական հանդիպումը՝ նվիրված Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կնքման 30-ամյակին և ՀԱՊԿ-ի կազմավորման 20-ամյակին[14]։
Հանդիպմանը մասնակցեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը[15], իր ելույթում նա ՀԱՊԿ-ը անվանեց «տարածաշրջանի անվտանգության և կայունության կարևորագույն գործոն», դրա հետ մեկտեղ նշելով բարդ իրավիճակը Կազմակերպության գործունեության գոտում[16]։ Միջոցառման ընթացքում Ղազախստանի նախագահ Կասիմ – Ժոմարտ Տոկաևը հայտարարեց, որ ժամանակն է ՀԱՊԿ անդամ պետությունները խնդիր դնեն իրենց զորքերը ներգրավել ՄԱԿ-ի խաղաղապահական գործունեության մեջ, քանի որ այդ քայլը կամրապնդի ՀԱՊԿ-ի իրավասուբյեկտությունը, կապահովի Կազմակերպության մասնակցությունը խաղաղության աջակցման միջազգային գործողություններին[17]։
ՀԱՊԿ անդամներ
խմբագրելՆերկա կազմը․
Պետություն | Միանալու ամսաթիվը |
---|---|
Հայաստան | մայիսի 15, 1992 |
Բելառուս | դեկտեմբերի 31, 1993 |
Ղազախստան | մայիսի 15, 1992 |
Ղրղզստան | մայիսի 15, 1992 |
Ռուսաստան | մայիսի 15, 1992 |
Տաջիկստան | մայիսի 15, 1992 |
ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովին մասնակցած պետություններ․
Նախկին անդամներ։
- Ադրբեջան (1993 թ․ սեպտեմբերի 24-ից 1999 թ․ ապրիլի 2)
- Վրաստան (1993 թ․ սեպտեմբերի 24-ից 1999 թ․ ապրիլի 2)
- Ուզբեկստան (1993 թ․ սեպտեմբերի 24-ից 1999 թ․ ապրիլի 2, 2006 թ․ օգոստոսի 16-ից 2012 թ․ դեկտեմբերի 19)[20]
2020 թվականի հոկտեմբերի 1-ին ՀՀ Ազգային ժողովը պաշտոնապես դիմեց ՀԱՊԿ-ի Խորհրդարանական ասամբլեայի քարտուղարությանը Աֆղանստանին դիտորդի կարգավիճակից զրկելու խնդրանքով՝ ի պատասխան թուրք-ադրբեջանական ագրեսիային աջակցելու մասին Աֆղանստանի հայտարարությանը։
2021 թվականի մայիսի 12-ին Ադրբեջանի Զինված ուժերը խախտել են հայ-ադրբեջանական սահմանը և ներխուժել Հայաստանի տարածք՝ որոշ տեղերում առաջ շարժվելով 3 կմ[21]։ Իրավիճակի մասին Հայաստանը հայտնել է մայիսի 13-ին, իսկ մայիսի 14-ին պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, սակայն վերջինիս ոչ արդյունավետ գործողությունները հայկական շրջանակներում դարձել եմ քննադատության մեծ ալիքի պատճառ՝ կասկածներ և զգուշավորություն առաջացնելով Հայաստանի՝ ՀԱՊԿ-ի անդամ երկիր լինելու նպատակահարմարության վերաբերյալ[22][23]։
ՀԱՊԿ-ը անմիջական մասնակցություն է ունեցել 2022 թվականին Ղազախստանում ստեղծված իրավիճակի կարգավորման մեջ։ 2022 թվականի հունվարի 5-ի երեկոյան մասայական անկարգությունների ֆոնին Ղազախստանի նախագահ Կասիմ – Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ օգնություն է խնդրել ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներից ահաբեկչական սպառնալիքի դեմ պայքարելու համար[24]։
2022 թվականի հունվարի 5-ի լույս 6-ի գիշերը ՀԱՊԿ-ի անվտանգության խորհրդի նախագահ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կազմակերպությունը Ղազախստան է ուղարկում «հավաքական խաղաղապահական ուժեր»[25]։ Հունվարի 10-ին ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստին Ղազախստանի նախագահ Կասիմ – Ժոմարտ Տոկաևը հայտարարեց, որ «հունվարյան մի քանի օրերի ընթացքում Ղազախստանը մասշտաբային ժգնաժամ ապրեց», ընդորում նախկինում ՀԱՊԿ-ը չէր հանդիպել «այդ մակարդակի սպառնալիքի հետ»[26]։
Կասիմ – Ժոմարտ Տոկաևը շնորհակալություն հայտնեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին փաստաթղթերի համաձայնեցման հետ կապված օպերատիվ աշխատանքի համար, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին ցուցաբերած ըմբռնման և ՀԱՊԿ խաղաղապահական ուժերի ուղարկման մասին որոշման արագ ընդունման համար[26]։
Ինչպես հայտնեց Ղազախստանի նախագահը ՀԱՊԿ-ի խաղաղապահական ուժերի թիվը կազմել է 2030 մարդ և 250 անուն տեխնիկա[26]։ Գործողության իրականացման ավարտին 2022 թվականի հունվարի 13-ին Ալմա –Աթայում տեղի է ունեցել Ղազախստանում ՀԱՊԿ-ի խաղաղապահական առաքելության ավարտի արարողություն[27]։
2022 թվականի սեպտեմբերին հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի հերթական սրման ֆոնին ՀԱՊԿ-ում նախագահող Հայաստանի Հանրապետության նախաձեռնությամբ անցկացվեց Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջան՝ «Հայաստանի և Ադրբեջանի առանձին շրջանների սահմանին իրավիճակի սրման և իրավիճակի կարգավորմանը աջակցություն ցույց տալու վերաբերյալ» օրակարգով[28]։
ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստի 2022 թվականի սեպտեմբերի 13-ի որոշմամբ Հայաստան է ուղարկվեց ՀԱՊԿ առաքելությունը Գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի և Միասնական շտաբի պետ գեներալ – գնդապետ Անատոլի Սիդորովի գլխավորությամբ[29]։ Մոնիթորինգի ավարտին տեղի ունեցավ Ստանիսլավ Զասի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, որի ժամանակ նրանք քննարկեցին աշխատանքի արդյունքները և տարածաշրջանի իրավիճակը[30]։
2022 թվականի նոյեմբերի 23-ին Երևանում տեղի ունեցավ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ)[31] նստաշրջանը, որի ժամանակ որոշում կայացվեց ՀԱՊԿ Խաղաղապահական ուժերը ապահովել ժամանակակից սպառազինությամբ և ՀԱՊԿ-ի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական համատեղ անվտանգության ու բժշկական ապահովման ձևավորման մասին[32]։ Պետությունների ղեկավարները նշեցին Կազմակերպության հայկական նախագահության բարձր մակարդակը 2021-2022 թ․թ․։ Նախագահությունը նոր միջսեզոնային ժամանակահատվածում անցավ Բելոռուսի Հանրապետությանը[33]։
ՀԱՊԿ անդամ երկրների առաջնորդների հանդիպումներ
խմբագրելԱմսաթիվ | Հանդիպման վայր | |
---|---|---|
1 | մայիսի 15, 1992 | Տաշքենդ |
2 | հուլիսի 6, 1992 | Մոսկվա |
3 | դեկտեմբերի 24, 1993 | Աշխաբադ |
4 | փետրվարի 10, 1994 | Ալմա Աթա |
5 | մայիսի 25, 1995 | Մինսկ |
6 | նոյեմբերի 3, 1995 | Մոսկվա |
7 | մայիսի 17, 1996 | Մոսկվա |
8 | մարտի 28, 1997 | Մոսկվա |
9 | մարտի 5, 1998 | Մոսկվա |
10 | ապրիլի 2, 1999 | Մոսկվա |
11 | հունիսի 29, 2000 | Մոսկվա |
12 | մայիսի 25, 2001 | Երևան |
13 | մայիսի 12, 2002 | Մոսկվա |
14 | ապրիլի 28, 2003 | Դուշանբե |
15 | հունիսի 18, 2004 | Աստանա |
16 | հունիսի 23, 2005 | Մոսկվա |
17 | հունիսի 23, 2006 | Մինսկ |
18 | հոկտեմբերի 6, 2007 | Դուշանբե |
19 | սեպտեմբերի 5, 2008 | Մոսկվա |
20 | փետրվարի 4, 2009 | Մոսկվա (արտահերթ) |
21 | հունիսի 15, 2009 | Մոսկվա |
22 | դեկտեմբերի 10, 2010 | Մոսկվա |
23 | օգոստոսի 12, 2011 | Աստանա |
24 | մայիսի 15, 2012 | Մոսկվա |
25 | սեպտեմբերի 23, 2013 | Սոչի |
26 | մայիսի 8, 2014 | Մոսկվա |
27 | դեկտեմբերի 23, 2014 | Մոսկվա |
28 | սեպտեմբերի 15, 2015 | Դուշանբե |
29 | հոկտեմբերի 14, 2016 | Երևան |
Պատկերասրահ
խմբագրել-
ՀԱՊ 20-ամյակին և ՀԱՊԿ 10-ամյակին նվիրված հայկական հուշադրամը, 2012
-
ՀԱՊ 20-ամյակին և ՀԱՊԿ 10-ամյակին նվիրված հայկական հուշադրամը, 2012
-
ՀԱՊ 25-ամյակին և ՀԱՊԿ 15-ամյակին նվիրված հայկական հուշադրամը, 2017
-
ՀԱՊ 25-ամյակին և ՀԱՊԿ 15-ամյակին նվիրված հայկական հուշադրամը, 2017
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://www.idnes.cz/zpravy/zahranicni/almaty-kazachstan-strelba-tanky-protesty.A220106_060303_zahranicni_bur
- ↑ 2,0 2,1 The Prospects of a New Cold War? Towards the Consolidation of the Russian-led CSTO Military Alliance // Global Research, 08.05.2009
- ↑ От объединенной оппозиции требуют определиться: НАТО или ОДКБ // УНИАН, 01.06.2012
- ↑ Ташкент меняет союзников Արխիվացված 2015-07-12 Wayback Machine // Зеркало недели, 06.07.2012
- ↑ Ст. 1 Устава ОДКБ
- ↑ Ст. 3 Устава ОДКБ
- ↑ Организация Договора о коллективной безопасности (ОДКБ), справка // РИА Новости
- ↑ 8,0 8,1 8,2 «COLLECTIVE SECURITY TREATY ORGANIZATION». www.mfa.am. Վերցված է 2023 թ․ մարտի 23-ին.
- ↑ Структура ОДКБ
- ↑ «The CSTO Structure». en.odkb-csto.org. Վերցված է 2023 թ․ մարտի 23-ին.
- ↑ «Հայաստանը մեկ տարի կնախագահի ՀԱՊԿ-ում». www.artsakhpress.am. Արխիվացված է օրիգինալից 2023-03-24-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 23-ին.
- ↑ «Иманғали Тасмағамбетов ҰҚШҰ Бас хатшысы болып тағайындалды». Қазақстандағы Ислам. Վերցված է 2023 թ․ մարտի 23-ին.
- ↑ «From the Treaty to the Organization». en.odkb-csto.org. Վերցված է 2023 թ․ մարտի 23-ին.
- ↑ «ՀԱՊԿ-ի հոբելյանական գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 16-ին Մոսկվայում». 168.am. Վերցված է 2023 թ․ մարտի 23-ին.
- ↑ «Վարչապետը Մոսկվայում մասնակցել է ՀԱՊԿ երկրների առաջնորդների հանդիպմանը և իր ելույթում անդրադարձել կազմակերպության խնդիրներին ու զարգացման հեռանկարներին». www.primeminister.am. Վերցված է 2023 թ․ մարտի 23-ին.
- ↑ «Փաշինյանը ՀԱՊԿ-ն անվանել է տարածաշրջանում անվտանգության ապահովման ամենակարևոր գործոնը». www.shantnews.am. Վերցված է 2023 թ․ մարտի 23-ին.
- ↑ «CSTO Should Be Included in UN Peacekeeping Activities, Says President Tokayev». astanatimes.com (անգլերեն). Վերցված է 2023 թ․ մարտի 23-ին.
- ↑ 18,0 18,1 Афганистан и Сербия стали наблюдателями при ПА ОДКБ — РИА Новости, 11.04.2013
- ↑ 19,0 19,1 Нарышкин: Иран мог бы стать наблюдателем в Парламентской ассамблее ОДКБ // ТАСС, 06.11.2014
- ↑ Ուզբեկստան второй раз выходит из ОДКБ // РИА Новости, 28.06.2012
- ↑ Հարությունյան, Սարգիս (2021 թ․ մայիսի 13). «Ադրբեջանական զինուժը մի քանի ուղղություններով խախտել է Հայաստանի սահմանը․ ՊՆ». Ազատություն.
- ↑ Միրզոյան, Արմեն (2021 թ․ մայիսի 13). «ՀԱՊԿ-ն հայտարարություն է տարածել Սյունիքում տիրող իրավիճակի վերաբերյալ». Ազատություն. Վերցված է 2021 թ․ մայիսի 18-ին.
- ↑ «ՀԱՊԿ-ի ու ՌԴ հետ դաշինքի արդյունավետությունը ստուգվում է Սյունիքում». aravot.am. «Առավոտ». Վերցված է 2021 թ․ մայիսի 18-ին.
- ↑ «Қасым-Жомарт Тоқаев Қауіпсіздік Кеңесінің отырысын өткізді — Қазақстан Республикасы Президентінің ресми сайты». Akorda.kz (kz). Վերցված է 2023 թ․ մարտի 23-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Ұжымдық қауіпсіздік шарты ұйымы Қазақстанға бітімгершілік күштерін жіберу шешім қабылдады». Pars Today (ղազախերեն). 2022 թ․ հունվարի 6. Վերցված է 2023 թ․ մարտի 23-ին.
- ↑ 26,0 26,1 26,2 «Мемлекет басшысы Қасым-Жомарт Тоқаевтың Ұжымдық қауіпсіздік шарт ұйымының кезектен тыс сессиясында сөйлеген сөзі — Қазақстан Республикасы Президентінің ресми сайты». Akorda.kz (kz). Վերցված է 2023 թ․ մարտի 23-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «CSTO completes peacekeeping mission in Kazakhstan - CSTO secretary general». interfax.com. Վերցված է 2023 թ․ մարտի 23-ին.
- ↑ «Ավարտվել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստը». Hetq.am. Վերցված է 2023 թ․ մարտի 23-ին.
- ↑ «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ղեկավարած առաքելությունը ժամանել է Հայաստան». armenpress.am. Վերցված է 2023 թ․ մարտի 23-ին.
- ↑ «Զասը Փաշինյանին տեղեկացրել է ՀԱՊԿ առաքելության աշխատանքի նախնական արդյունքների մասին». news.am. Վերցված է 2023 թ․ մարտի 23-ին.
- ↑ «Երևանում մեկնարկեց ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը». armenpress.am. Վերցված է 2023 թ․ մարտի 23-ին.
- ↑ «ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը ժամանակակից սպառազինությամբ կհագեցնեն». news.am. Վերցված է 2023 թ․ մարտի 23-ին.
- ↑ «Հայաստանը ՀԱՊԿ նախագահությունը փոխանցեց Բելառուսին». Հայաստանի Հանրապետություն. 2022 թ․ նոյեմբերի 24. Վերցված է 2023 թ․ մարտի 23-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն» հոդվածին։ |