Պրադո թանգարան (իսպ.՝ Museo Nacional del Prado, Prado՝ մարգագետին), գտնվում է Մադրիդում և համարվում է աշխարհի ամենանշանակալի ու հարուստ արվեստի թանգարաններից մեկը։

Պրադո թանգարան
Изображение логотипа
Տեսակպատկերասրահ, ազգային թանգարան, կազմակերպություն, տեսարժան վայր և տուրիստական վայր
Երկիր Իսպանիա[1]
ՏեղագրությունՄադրիդ[1][2]
ՎայրVillanueva building?[3] և Madrid city?
Կազմված էHall 056B?, hall 026?, hall 025?, Prado hall 024?, hall 051A?, hall 008B?, hall 012? և Prado hall 077?
Հիմնադրվել է1819[3]
ՀիմնադիրCharles III of Spain?[4]
Այցելուներ3 497 345 մարդ (2019)[5] և 1 175 296 մարդ (2021)[6]
ՏնօրենMiguel Falomir Faus?
Հավաքածուի չափս8637 գծանկար[7], 7825 գեղանկար[8], 981 Լուսանկար[8], 932 քանդակ[8], 155 քարտեզ[8] և 4 գիրք[8]
Կայքmuseodelprado.es(իսպ.)
Քարտեզ
Քարտեզ
Պրադո թանգարան
Թանգարանի հատակագիծը առանց ընդլայնման

Թանգարանը հիմնադրվել է որպես քանդակների և գեղանկարչության հավաքածու, այսօր այն ընդգրկում է ավելի քան 5000 գեղանկարներ, 2000 գրաֆիկական աշխատանքներ, 1000 մեդալիոններ և 2000 դեկորատիվ արվեստի նմուշներ։ Քանդակների հավաքածուն ընդգրկում է ավելի քան 700 նմուշներ և պատառիկներ։ Պրադոյի թանգարանը իսպանական գեղանկարչության ամենամեծ հավաքածուն է։ Ցուցադրվում են նաև իտալական վերածննդի նկարիչների ստեղծագործություններ, Բոտիչելլի, Կարավաջո, ինչպես նաև գերմանացի և հոլանդացի վարպետների ստեղծագործություններ, Ռեմբրանդտ, Դյուրեր և ուրիշներ։

Պրադո թանգարանի գեղարվեստական ֆոնդի հիմքը Իսպանիայի թագավորների հավաքածուներն են, որոնք հետագայում համալրվել են եկեղեցիների ազգայնացված հավաքածուներով և նվիրաբերումներով։

Թանգարանը տեղավորված է Պրադո այգում (այստեղից էլ՝ թանգարանի անվանումը)՝ 1785 թվականին կառուցված նախկին բնագիտական թանգարանի շենքում։ Նապոլեոնի արշավանքների ժամանակ (1808–1809 թվականներ) վնասվել են թանգարանի շենքը և հավաքածուն։ 1814 թվականին Իսպանիայի Ֆերդինանդ VII թագավորը որոշել է բացել հանրային թանգարան. 1818 թվականին հիմնադրվել է Գիտության և արվեստի թանգարանը, որը հետագայում անվանվել է Պրադոյի թանգարան։ 1819 թվականին հավաքածուում եղել է ընդամենը 311 նկար։ 1826–1827 թվականներին Պրադոյին է հանձնվել Սան Ֆեռնանդո ակադեմիայի, նաև Իսպանիայի Կառլոս V, Ֆիլիպ II, Ֆիլիպ IV թագավորների հավաքածուները։ 1828 թվականին գիտական խորհուրդը հավաքածուն դասակարգել և ցուցադրել է։ 1836 թվականին Իսպանիայում փակվել են վանքերը և եկեղեցական ուսումնական հաստատությունները. արվեստի բռնագրավված արժեքները տեղավորվել են Լա Տրինիդադ վանքում, որտեղ 1838 թվականին բացված Ազգային թանգարանի հավաքածուն 1871 թվականին նույնպես հանձնվել է Պրադոյին։ 1868 թվականին Պրադոն թագավորական թանգարանից վերածվել է Մադրիդ քաղաքի թանգարանի։ Հետագայում Պրադոյի մի շարք գործեր (հատկապես 19-րդ դարի իսպանացի նկարիչների) տեղափոխվել են Նոր արվեստի (1894 թվական) և Ժամանակակից արվեստի ազգային (1951 թվական) թանգարաններ։ 1936 թվականի քաղաքացիական պատերազմի ժամանակ թանգարանը փակվել է, նկարները տարհանվել են Շվեյցարիա։ 1939 թվականին վերաբացվել է ոչ ամբողջական ցուցանմուշներով (նկարների որոշ մասը ցուցադրվում էր Ժնևում)։ Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939–1945 թվականներ) սկզբին մնացած կտավները Ժնևից տեղափոխվել են Իսպանիա։ 1971 թվականին Կասոն դել Բուեն Ռետիռո շենքում բացվել է Պրադոյի մասնաճյուղը, որտեղ ցուցադրված են հիմնականում 19-րդ դարի իսպանական գեղանկարչության լավագույն գործերը։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պրադո թանգարան (Մադրիդ)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 419