Նավառայի թագավորություն (իսպ.՝ Reino de Navarra, բասկ.՝ Nafarroako Erresuma, ֆր.՝ Royaume de Navarre) - բասկյան միջնադարյան թագավորություն։ Սկզբում կոչվում էր Պամպլոնայի թագավորություն։ Տեղակայված էր ներկայիս Իսպանիայի և Ֆրանսիայի միջև՝ Պիրենեյների երկու կողմերում, Ատլանտյան օվկիանոսի ափին։

Պամպլոնայի թագավորությունը 925-ին

Հիմնադրվել է 824-ին, երբ Պապմպլոնայի կոմս Ինյիգո Արիստան իրեն հռչակեց Պամպլոնայի (Նավառայի) թագավոր։ 1513-ին Արագոնի թագավոր Ֆերդինանդ II Կաթոլիկը գրավեց թագավորության հարավային շրջանները և միացրեց Իսպանիայի թագավորությանը։ Հյուսիսային Նավառան գոյատևել է մինչև 1589-ը, երբ Հենրի Նավառացին, դառնալով Ֆրանսիայի թագավոր, այն միացրեց Ֆրանսիային։

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նավառայի թագավորություն» հոդվածին։