Այակուչոյի ճակատամարտ (իսպ.՝ Batalla de Ayacucho), Ամերիկայում Իսպանական գաղութների անկախության պատերազմի դեպքերի մաս կազմող ճակատամարտ, որը տեղի է ունեցել 1824 թվականի դեկտեմբերի 9-ին ժամանակակից Պերուի Այակուչո քաղաքում։

Այակուչոյի ճակատամարտ
Թվականդեկտեմբերի 9, 1824
Մասն էԻսպանական գաղութների անկախության պատերազմ Ամերիկայում
ՎայրAyacucho?
ԱրդյունքԻսպանիայի պարտություն
Հակառակորդներ
Պերու Պերու
Կոլումբիա
Իսպանիա Իսպանիա
Հրամանատարներ
Սիմոն Բոլիվար
Անտոնիա Սուկրե
Խոսե դե լա Սերնա
Կողմերի ուժեր
5780 զինվոր6906 զինվոր
Ռազմական կորուստներ
370 սպանված
609 վիրավորված
1800 սպանված
700 վիրավորված

1824 թվականի վերջին ռոյալիստները դեռ վերահսկում էին հարավային Պերուի շատ տարածքներ, այդ թվում և Ֆիլիպ թագավորի ամրոցը Կալյաոյում։ Ճակատամարտում Պերուին աջակցություն են ցուցաբերել նաև մի շարք զինյալներ Արգենտինայից, Կոլումբիայից, Վենեսուելայից, Չիլիից։ Պերուական բանակը գլխավորում էին Հարավային Ամերիկայի ազգային-ազատագրական պայքարի հերոս Սիմոն Բոլիվարը և Անտոնիո Սուկրեն։ Հակառակ սրան՝ ռոյալիստ իսպանացիների զորքերի գլուխ կանգնած էր փոխարքա Խոսե դե լա Սերնան։

Չնայած զորքերի հարաբերական հավասարությանը՝ Իսպանիան պարտություն կրեց՝ ունենալով մեծ կորուստներ (1800 սպանված, 700 վիրավոր)։ Ճակատամարտից հետո Խոսե դե լա Սերնան ստիպված եղավ ստորագրել պայմանագիր, որով պաշտոնապես ճանաչեց Պերուի անկախությունը։ Այակուչոյի ճակատամարտը կարևոր նշանակություն է ունեցել Հարավային Ամերիկայի երկրների պատմության մեջ։ Այս ճակատամարտում ռոյալիստների գրած պարտությունը շրջադարձային նշանակություն է ունեցել լատինոամերիկայն երկրների ազգային-ազատագրական պատերազմում։

Տես նաև խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այակուչոյի ճակատամարտ» հոդվածին։