HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հենրի III (այլ կիրառումներ)

Հենրի III Վալուա (ֆր.՝ Henri III de Valois, լեհ.՝ Henryk Walezy, սեպտեմբերի 19, 1551, Ֆոնթեբլո, Ֆոնտենբլո - օգոստոսի 2, 1589(1589-08-02)[1][2][3][…], Սեն Կլու[4]), Ֆրանսիայի թագավոր։ Վալուաների վերջին ներկայացուցիչը։ 1573 թվականին ընտրվել է Լեհաստանի թագավոր, սակայն իմանալով եղբոր՝ Ֆրանսիայի թագավոր Կառլոս IX-ի մահվան մասին, գաղտնի փախել է Լեհաստանից՝ տիրանալու ֆրանսիական գահին։ Հենրի III-ը պայքարել է ինչպես հուգենոտների, այնպես և Կաթոլիկական լիգայի առաջնորդների դեմ։

Հենրի III
France-001615 - King Henri III (15291221709) (2).jpg
Զինվորական կոչումԳեներալիսիմուս
Ծնվել է՝սեպտեմբերի 19, 1551
ԾննդավայրՖոնթեբլո, Ֆոնտենբլո
Մահացել է՝օգոստոսի 2, 1589(1589-08-02)[1][2][3][…] (37 տարեկան) մարդասպանություն
Վախճանի վայրՍեն Կլու[4]
Սեն Դենի աբբայություն
ԵրկիրRoyal Flag of France.svg Ֆրանսիայի թագավորություն
ՏոհմՎալուաներ
ազնվական
ՀայրՀենրի II[5]
ՄայրԵկատերինա Մեդիչի[5]
Հավատքկաթոլիկություն
Պարգևներ
Կապիչի շքանշան և Սուրբ հոգու շքանշան
ՍտորագրությունИзображение автографа

1588 թվականի մայիսին իր դեմ ծագած ապստամբության ժամանակ Փարիզից փախել է Շարտր։ Նույն թվականին գահընկեց է արվել, սակայն համաձայնության գալով հուգենոտների առաջնորդ Հենրի Նավարրացու հետ, միասնաբար պաշարել են Փարիզը, ուր և սպանվել է դավադրաբար։

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 354