Միացյալ նահանգների հանրապետություն

պետություն Եվրոպայում (1581-1795)

Միացյալ նահանգների հանրապետություն կամ Նիդերլանդների միացյալ նահանգներ, երբեմն պարզապես՝ Միացյալ նահանգներ կամ Հոլանդական հանրապետություն, միջնադարյան դաշնային հանրապետություն, որը հիմնադրվել է 1581 թվականին՝[1] Ցածրահողերում հոլանդական ինքնահռչակ պետության ստեղծման և Իսպանական կայսրության դեմ հաջող պայքարի արդյունքում[2]։ Գոյություն է ունեցել մինչև 1795 թվականը՝ Բատավյան հեղափոխության արդյունքում Միացյալ պրովիցիաների հանրապետության անկումն ու Ֆրանսիայի գերիշխանության ընդունումը։

Միացյալ նահանգների հանրապետություն
Republiek der Zeven Verenigde Nederlanden
Statenvlag.svg
դրոշ
Coat of arms of the republic of the united Netherlands (after 1665).svg
զինանշան

Republic of the Seven United Netherlands (1789).svg
Միացյալ նահանգների հանրապետությունը 1789 թվականին
Պետական կարգ դաշնային հանրապետություն
Մայրաքաղաք Հաագա
Թագավորանիստ ոստան թագավորական իշխանությունը բացակայում է
Պետության գլուխ Շտատհալտեր
Արքայատոհմ Օրանյան-Նասաուական արքայատոհմ
Լեզու հոլանդերեն, արևմտաֆրիզերեն
Կրոն Կաթոլիկություն, բողոքականություն, լյութերականություն
Դեպքեր և իրադարձություններ
Պատմական շրջան Ուշ միջնադար
Հասարակարգ Բուրժուական հասարակարգ
Հիմնադրում 1581 թվական
Հզորության գագաթնակետ Ուտրեխտյան միություն
Անկում հունվարի 19, 1795
  • Բատավյան հեղափոխություն
Ժամանակագրական հաջորդականություն


Ներկայիս տարածքում Նիդերլանդներ Նիդերլանդներ
Բելգիա Բելգիա
 
Պատմության պորտալ
Pgrey history.png

Միացյալ նահանգների հանրապետությունը Ցածրահողերի տարածքում ձևավորված առաջին լիովին անկախ հոլանդական ազգային պետությունն է, որի գոյության ժամանակահատվածը Նիդերլանդների պատմության մեջ հայտնի է որպես ոսկեդարի՝ թռիչքային զարգացման և նվաճումների շրջան։

Մոտ 1,5 միլիոն բնակչութուն ունեցող փոքր հանրապետությունը[3] կարճ ժամանակահատվածում վերածվում է «առտրային հսկայի»՝ դառնալով համաշխարհային առևտրային գերտերություններից մեկը[4]։ Եվրոպայից դուրս նոր տարածքների նվաճմամբ ձևավորվում է Նիդերլանդական գաղութային կայսրությունը, որն իր ռազմական ներուժով մրցունակ էր այնպիսի տերությունների հետ, ինչպիսիք էին Իսպանական և Բրիտանական կայսրությունները։ Միացյալ նահանգների դրոշի ներքո են ձևավորվել Հոլանդական արևելահնդկական և արևմտահնդկական ընկերությունները։

Հոլանդական հանրապետությունը հանդիսացել է ժամանակաշրջանի առաջադիմական պետություններից մեկը, որը ունենալով ռազմաքաղաքական մեծ ներուժ (մասնավորապես, տարածաշրջանում ամենահզոր ռազմածովային նավատորմերից մեկը), խրախուսել է արվեստն ու գիտությունը, պաշտպանել կրոնական հանդուրժողականությունն ու անհատների մտքի ազատությունը։ 17-րդ դարի Հոլանդիայում են ստեղծագործել ականավոր նկարիչներ Ռեմբրանդ վան Ռեյնը, Յան Վերմեերը, գործունեություն ծավալել գիտնականներ Հուգո Գրոտիոսը և Անտոնի վան Լևենհուկը։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Pieter Geyl, History of the Dutch-Speaking Peoples, 1555–1648. Phoenix Press, 2001, p. 55.
  2. Cook Chris, Broadhead Philip (2006)։ «Population, Urbanisation and Health»։ The Routledge Companion to Early Modern Europe, 1453–1763։ Abingdon and New York։ էջ 186 
  3. Demographics of the Netherlands, Jan Lahmeyer. Retrieved on 10 February 2014.
  4. Arrighi G. (2002)։ The Long Twentieth Century։ London, New York: Verso։ էջ 47։ ISBN 1-85984-015-9