Կակաո
Կակաոյի ծառ | |
Կակաոյի ծառ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Փիփերթածաղկավորներ (Malvales) |
Ընտանիք | Փիփերթազգիներ (Malvaceae) |
Ենթաընտանիք | Byttnerioideae |
Տրիբա | Theobromateae |
Ցեղ | Theobroma |
Տեսակ | Կակաոյի ծառ (T. cacao) |
Միջազգային անվանում | |
Theobroma cacao |
Կակաո (իսպ.՝ cacao), (հայերեն՝ Այմարնուշ, Տուրմենի), ստերկուլայինների ընտանիքի թեոբրոմին ցեղի բույս։ Կակաոյի ունդերի սերմերն ունեն դառը, տտիպ համ, որը պայմանավորված է դաբաղանյութերի և թեոբրոմինի առկայությամբ։ Ունդերն ունեն մանուշակագույնից մինչև մոխրագույն և սպիտակ գունավորում։
Համային հատկությունները լավացնելու համար նոր հավաքած, փափուկ մասերից ազատված սերմերը 2-7 օր ֆերմենտացնում են։ Կենսաքիմիական բարդ պրոցեսների շնորհիվ ունդերը դառնում են շագանակագույն (տարբեր երանգների), ձեռք են բերում դուրեկան բույր և համ։ Այնուհետև ունդերը պլանտացիաներում չորացնում են արևի տակ կամ տաքացված օդով։
Կակաոն արժեքավոր սննդային հումք է։ Միջուկը պարունակում է ջուր՝ 4-6 %, ճարպ, կակաոյի յուղ՝ 51-54 %, օսլա՝ 7-10 %, գլյուկոզ, ֆրուկտոզ՝ 1-2 %, սպիտակուց՝ 10-12 %, թեոբրոմին, կոֆեին՝ 1-1,5 %, դաբաղանյութեր՝ 4-7 %, թթուներ՝ 1-2 %, հանքային նյութեր՝ 2-3 %։ Կակաոյի մաքրված, տեսակավորված և ջերմամշակված ունդերից ստանում են կակաոյի յուղ և շոկոլադ, իսկ մնացած քուսպից՝ կակաոյի փոշի։
Կակաոյի ծառ
խմբագրելԱճում է արևադարձային շրջաններում՝ Աֆրիկայում, Ամերիկայում, ինչպես նաև Ճավա, Ցեյլոն կղզիներում։
Աճ
խմբագրել1 հեկտարի վրա աճում է 600-700 ծառ, որոնցից յուրաքանչյուրը տարվա ընթացքում տալիս է 3 կգ կակաո։
Չոկոլատլ
խմբագրելՏեղացիներն այդ ծառի բույսից՝ կակաոյից պատրաստում են մի խմիչք, որին անվանում են չոկոլատլ, այդտեղից էլ առաջացել է շոկոլադ անվանումը։
Գրականություն
խմբագրել- Ալբերտ Փարսադանյան, «Գիտելիքների շտեմարան», 3-րդ հատոր, էջ 296
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կակաո» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կակաո» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 188)։ |