Վերակրուս
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վերակրուս (այլ կիրառումներ)
Վերակրուս (իսպ.՝ Veracruz), քաղաք և նավահանգիստ Մեքսիկայի արևելքում, Մեքսիկական ծոցի ափին։ 307 հազար բնակչությամբ (1979)։ Երկաթուղիների, ավտոճանապարհների և օդային հաղորդակցությունների հանգույց է։ Երկրի ներմուծման գլխավոր նավահանգիստն է Մեքսիկական ծոցի ափին։ Կա մետալուրգիա, նավաշինություն, սննդի (հիմնականում՝ ծխախոտի), տեքստիլ արդյունաբերություն, շրջակայքում՝ նավթավերամշակում։ Հիմնադրվել է 1519 թվականին։ Պահպանվել են 16-18-րդ դարերի ճարտարապետական հուշարձաններ։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Վերակրուս | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Հիմնադրված է | 1519 թ. | ||||
Մակերես | 78,815 կմ² | ||||
ԲԾՄ | 10±1 մետր | ||||
Բնակչություն | 428 323 մարդ (2010)[1] | ||||
Հեռախոսային կոդ | 229 | ||||
Փոստային ինդեքսներ | 91690–91969 | ||||
Պաշտոնական կայք | veracruzmunicipio.gob.mx | ||||
| |||||
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 392)։ ![]() |