Ամյենը (ֆր.՝ Amiens), քաղաք Ֆրանսիայի հյուսիսում, Սոմ գետի ափին։ Պիկարդիա մարզի գլխավոր քաղաքն է, Սոմ գավառի վարչական կենտրոնն է։ 1968 թվականին ուներ 137 հազար բնակչություն։ Երկաթուղային հանգույց է։ Տեքստիլ արդյունաբերության հնագույն կենտրոն, արտադրում է գլխավորապես թավիշ, բրդյա ու բամբուկյա գործվածքեղեն։

Բնակավայր
ֆր.՝ Amiens[1]
Զինանշան
Blason fr ville Amiens.svg

0 Amiens - Cathédrale Notre-Dame (1).JPG
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Մակերես49,46 կմ²
ԲԾՄ14±1 մետր, 106±1 մետր
Բնակչություն134 706 մարդ (հունվարի 1, 2019)[2]
Խտություն2 696 մարդ/կմ²
Տեղաբնականունամյենցի
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային ինդեքսներ80000[3], 80080[3] և 80090[3]
Պաշտոնական կայքamiens.fr
##Ամյեն (Ֆրանսիա)
Red pog.png

Կան նաև մեքենաշինական ու քիմիական գործարաններ։ Ամիեն հռչակված է գոթական ոճի Աստվածամոր տաճարով (1220-1288, ճարտարապետ Ռոբեր դը Լյուգարշ), որը հսկա չափերի (երկարությունը՝ 145 մ, միջին նավի բարձրությունը՝ 42 մ), եռանավ կառույց է, ներսի տարածության լուծմամբ ֆրանսիական գոթական տաճարներից ամենակատարյալը։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, 1918 թվականի օգոստոսին, Ամիենի մերձակայքում տեղի է ունեցել Ամիենի ռազմական օպերացիան։ 1940-1944 թվականին քաղաքը օկուպացրել են գերմանա-ֆաշիստա֊կան զորքերը։

ՊատմությունԽմբագրել

Ամյեն քաղաքի շրջակայքը բնակեցված է եղել դեռ պալեոլիթի շրջանում։ Նախքան հռոմեացիների գալուստն այդ շրջանում բնակվել են ամբիան ցեղի գալլերը։ 4-րդ դարում Ֆիրմին Ամյենցին Պիկարդիայում տարածել է քրիստոնեությունը։

Միջին դարերում Ամյենը Վերմանդուա և Ամյենուա կոմսությունների կազմում էր։ 859 թվականին նորմանները կողոպտել են քաղաքը, իսկ 882 թվականին արշավանքը կրկնվել է, որի հետևանքով հրկիզվել է քաղաքի տաճարը։ Ամյենը 1435-77 թվականներին Բուրգունդյան Նիդերլանդների կազմում է գտնվել։

1597 թվականին քաղաքը գրավել են իսպանացիները Պեդրո Էնրիկես դե Ասևեդոյի հրամանատարությամբ։ Վեցամսյա պաշարումից հետո Հենրիխ Մեծը քաղաքը վերադարձրել է Ֆրանսիային։ 1870 թվականին Ամյենի մոտ ճակատամարտ է տեղի ունեցել գերմանացիների ու ֆրանսիացիների միջև, որն ավարտվել է գերմանացիների հաղթանակով։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Ամյենում 10 000 տուն է ավերվել։ Քաղաքը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նոր ավերածությունների է ենթարկվել։

ԺողովրդագրությունԽմբագրել


Քույր քաղաքներԽմբագրել

ՊատկերասրահԽմբագրել

Տեսարժան վայրերԽմբագրել

Ամյենի տաճարը XIX դարի դասական գոթական աճի ամենամեծ տաճարն է աշխարհում։ Հրդեհվելուց հետո 1220 թվականին սկսվել է տաճարի վերակառուցումը, որն ավարտվել է 1247 թվականին։

Քաղաքային կրկես, որը կոչվել է Ժյուլ Վեռնի անունով։

Մադլեն գերեզմանատուն, որտեղ բազմաթիվ հուշարձաններ կան, այդ թվում, Ժյուլ Վեռնի քանդակը։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 317