Նևադա
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նևադա (այլ կիրառումներ)
Նևադա (անգլերեն՝ Nevada), նահանգ ԱՄՆ-ի արևմտյան մասում։ Վարչական կենտրոնը` Քարսոն-Սիթին է, ամենամեծ քաղաքը Լաս-Վեգասը:
Նևադա անգլ.՝ Nevada | ||||
---|---|---|---|---|
| ||||
Երկիր | ![]() | |||
Մասն է | Մայրցամաքային նահանգներ | |||
Կարգավիճակ | ԱՄՆ-ի նահանգ | |||
Մտնում է | ԱՄՆ | |||
Վարչկենտրոն | Քարսոն Սիթի | |||
Ամենաբարձր կետ | Boundary Peak? | |||
ԲԾՄ | 1676 մետր | |||
Օրենսդրական մարմին | Nevada Legislature? | |||
Դատական մարմին | Supreme Court of Nevada? | |||
Միության մուտք | հոկտեմբերի 31, 1864 (36-րդ) | |||
Բնակչություն | ▲2 890 845 մարդ (2015)[1] (35 տեղ) | |||
Տարածք | 286 380 կմ² (7 տեղ) | |||
![]() | ||||
Հիմնադրված է | հոկտեմբերի 31, 1864 թ. | |||
Սահմանակցում է | Կալիֆոռնիա, Օրեգոն, Այդահո, Յուտա և Արիզոնա | |||
Ժամային գոտի | Խաղաղօվկիանոսյան ժամային գոտի, Լեռնային ժամային գոտի և Ամերիկա/Լոս Անջելես | |||
Հապավում | NV և Nev. | |||
ISO 3166-2 կոդ | US-NV | |||
Անվանված է | Սիեռա Նևադա | |||
Մականուն | Silver State | |||
Միության մուտք | հոկտեմբերի 31, 1864 (36-րդ) | |||
nv.gov(անգլ.) |
Նևադան հարավային և հյուսիսային նահանգների միջև քաղաքացիական պատերազմի տարիների ընթացքում դարձավ Միացյալ Նահանգների մի մասը:
Նևադա բառը թարգմանվել է իսպաներեն լեզվից: Նահանգի պաշտոնական կարգախոսն էր «Նահանգը ծնվել է պատերազմում» (անգլ.՝ The Battle Born State): Նահանգի դրոշի վրա կա մակագրություն՝ «Ծնվել է պատերազմում» (անգլ.՝ Battle Born):
ԱՄՆ մի քանի ռազմածովային նավեր ճանաչվեցին ի պատիվ Նեվադա նահանգի:
Պաշտոնական մականունն է «Արծաթագույն նահանգ» (անգլ.՝ Silver State)։
Նշանաբանն է`«Բոլորը մեր երկրի համար» (անգլ.՝ All for Our Country).
ՊատմությունԽմբագրել
1850 թվականին ԱՄՆ-ի Կոնգրեսը ճանաչել է Յուտայի տարածքը, որն այդ ժամանակ փաստացի ընդգրկված էր Յուտայի և Նևադայի մեջ: 1859 թվականին սկսվեց հայտնաբերվել ոսկու և արծաթի հարուստ պաշարներ՝ Քոմսթոնի տարածքում, որն էլ դարձավ Վիրջինյա-Սիթիում հանքագործների ներհոսքի պատճառ։ Հետախույզները, վաճառականները, հուսալով ստանալ հարուստ ավար, արագ ներգաղթեցին: 1861 թվականի մարտի երկուսին Նեվադան առանձնացվեց Յուտայի տարածքից և ձեռք է բերել իր ներկայիս սեփական անունը: 1864 թվականի հոկտեմբերի 31-ին ԱՄՆ-ի նախագահական ընտրություններից ընդամենը 8 օր առաջ, Նևադան դարձավ ԱՄՆ 36-րդ նահանգը: Չնայած փոքր բնակչությանը, դաշնային կառավարությունը շտապում էր աջակցություն ստանալ Նևադայից, այն բանի համար, որ Աբրահամ Լինքոլնը դառնա ԱՄՆ-ի նախագահ և ապահովի գերիշխանությունը հանրապետականների Կոնգրեսի նկատմամբ: Նևադայի տնտեսությունը հիմնված է հիմնականում հանքարդյունաբերության վրա:
Նահանգի սահմանը չի փոփոխվել, քանի որ 1866 թվականի մայիսի 5-ին Նևադայի որոշ մասը Պայուտ շրջանի (անգլ.՝ Pah-Ute County) մի մասն էր, իսկ դեպի արևելք գտնվոում էր Կոլորադո գետը, որը մի ժամանակ պատկանել է Արիզոնայի տարածքին:
ԱշխարհագրությունԽմբագրել
Նևադայի տարածը, որը գտնվում է Միացյալ Նահանգների արևմտյան մասում, կազմում է 286 367 կմ²: Սահմանակից է Կալիֆորնիային (արևմուտքից), Օրեգոնին և Այդահոին (հյուսիսից), Յուտային (արևելքից) և Արիզոնային (հարավ-արևելքից): Հյուսիսային մասոմ Նևանդան սահամնակից է Մեծ ավազանին։ Այս տարածքը հիմնականում զբաղեցնում են անապատները, և բնութագրվում է շոգ ամառներով ու համեմատաբար ցուրտ ձմեռներով: Այն լանջերը, որոնց առանձին գագաթների բարձրությունը գերազանցում է 4000 մետրը, ձևավորվել են անտառածածկ տարածքներ, չնայած նրան որ շրջապատված են անապատային հարթավայրերով:
Հարավային երրորդ նահանգում գտնվում է Լաս-Վեգասը։ Այս տարածքում ձմռանը ավելի քիչ տեղումներ են լինում, բայց ամռանը այն ավելի մոտ է մուսոնային գործընթացին: Առավել մեծ նշանակություն ունեցող լեռնաշղթա է Սփռինգի լեռները, որը գտնվում է Լաս Վեգասի արևմուտքում: Ամենահարավային մասում, որտեղ Նևադան սահմանակից է Արիզոնային և Կալիֆորնիային, հոսում է Կոլորադո գետը: Ամենաբարձր ջերմաստիճանը Նևադայում արձանագրվել է 1994 թ-ի հունիսի 29-ին։ Գրանցվել է 52 °C ջերմաստիճան: Ամենացածր ջերմաստիճանը (−47 °C) գրանցվել է 1972 թվականին նահանգի հյուսիսարևելյան մասում: Նևադայի կլիման անապատային և կիսանապատային է։ Ողջ նահանգին բնութագրվում է ամառային բարձր ջերմաստիճան: Հյուսիսում ձմռանը բավականին ցուրտ է և երկար, իսկ հարավում՝ երկար և մեղմ: Տարեկան միջին տեղումերը կազմում են 180 մմ, սակայն որոշ վայրերում այդ ցուցանիշը կարող է հասնել 1000 մմ-ի:
ԺողովրդագրությունԽմբագրել
Ըստ ԱՄՆ մարդահամարի բյուրոյի տվյալների 2011 թվականի հուլիսի 1-ի տվյալների, Նևադայի բնակչությունը կազմել է 2.723.322 մարդ։ Համեմատած 2010 թվականի մարդահամարի տվյալների, այն աճել է 0.84%-ով [2]: Սկսած 1940-ական թվականներից մինչև 2003 թվականը, Միացյալ Նահանգներում բնակչության տոկոսային հարաբերությամբ Նևադան ամենաարագ աճող նահանգն էր: Օրինակ, այն 1990 թվականին աճել է 66,3% -ով, իսկ 2000 թվականին Նևադայի, բնակչությունը կազմել է ընդամենը 13,1%: Լաս Վեգասը մեկն է ամենաարագ զարգացող խոշոր քաղաքներից: Մի քանի հարյուր մարդ էր ապրում Լաս Վեգասում 1900 թվականին, այնուհետև քաղաքի բնակչությունը աճել է 10 հազարով: 1950 թվականին` 100 հազարով, իսկ 1970 թվին 2.5 միլիոնով:
Ըստ 2008 թվականի մարդահամարի տվյալների ռասայական կազմը հետևյալն է`սպիտակամորթներ (65%), աֆրոամերիկացիներ (7.1%), ասիացիներ (6%, հնարավոր է ավելի), այլ ռասաները (2%), իսկ մնացած 20%-ը՝ իսպանախոսներ: Բնակչության հիմնական մասն են` մեքսիկացիները (20,8 %), գերմանացիներ (13,3 %), իռլանդացիներ (10 %), անգլիացիներ (9,2 %) և իտալացիներ (6,3 %) [3]: 2000 թվականի տվյալներով բնակչության 16,19 % -ի երեխաները հինգ տարեկանից տանը խոսում են իսպաներեն, 1,59 % -ը՝ ֆիլիպիներեն, և միայն 1 %-ը՝ ճապոներեն:
Բնակչության 6,8 %-ը մինչև հինգ տարեկան երեխաներն են, իսկ 13,6 %-ը մինչև 65 տարեկան մարդիկ: Նևադայում կանայք կազմում են բնակչության 50,7 % -ը: Անօրինական ներգաղթը 2010 թվականին կազմել է 8.8% (ամենաբարձրն է ԱՄՆ-ում) [4]:
Բնակչության դինամիկաԽմբագրել
ՔաղաքներԽմբագրել
Քաղաքներ, որոնց բնակչությունը բարձր է 10 հազարից 2004 թվականի հուլիսի 1-ի տվյալներ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Օրենք և ԿառավարությունԽմբագրել
Քարսոն-Սիթին Նևադայի վարչական կենտրոնն է: Նահանգի նահանգապետը` հանրապետական Բրայան Սենդովալն է (անգլ.՝ Brian Sandoval): Նևադա նահանգի սենատորներն են դեմոկրատ`Հարրի Ռեյդը (անգլ.՝ Harry Reid) և հանրապետական Դին Հելլերը (անգլ.՝ Dean Heller): Խոշոր քաղաքական կուսակցություններից, ոչ մեկը նահանգում գերիշխող չէ: Դեմոկրատ Բիլլ Քլինթոնը 1992 թվականին հաղթել է նահանգում, իսկ 1996 թվականին նախագահական ընտրություններում։ Ջորջ Բուշը 2000 թվականին հաղթել է Նևադայում, իսկ 2004 թվականին Ջորջ Բուշը հաղթել է ընդամենը 5 ձայնի առավելությամբ. նա ստացել է ձայների 50.5%-ը: Քլարքի Շրջանը (Լաս Վեգաս), որտեղ ավելի շատ ապրում են հանրապետականներ, միակ շրջանն է, որտեղ քվեարկել են միայն դեմոկրատների համար:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 https://www.census.gov/programs-surveys/popest.html
- ↑ Annual Estimates of the Resident Population for the United States, Regions, States, and Puerto Rico:
- ↑ «Nevada – Selected Social Characteristics in the United States»։ Արխիվացված է օրիգինալից 2018-07-14-ին։ Վերցված է 2017-07-04
- ↑ New Arizona law puts police in 'tenuous' spot
Արտաքին հղումներԽմբագրել
- NV.gov – Պաշտոնական կայք