Բացել գլխավոր ցանկը

Հենրի III (Կաստիլիայի թագավոր)

Կաստիլիայի թագավոր
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հենրի III (այլ կիրառումներ)

Հենրի III (4 Հոկտեմբեր 1379 – 25 Դեկտեմբեր 1406), նաև հայտնի որպես Հենրի տառապյալ կամ Հենրի հիվանդ (իսպ.՝ Enrique el Doliente, գալ.՝ Henrique o Doente), Խուան I-ի և Էլեանոր Արագոնեցու որդին։ Նա փոխարինել է իր հորը Կաստիլիայի թագավորի պաշտոնում 1390 թվականին։

Հենրի III
Enrique III de Castilla Henry III of Castile.jpg
Թագավոր
9 Հոկտեմբեր 1390 - 25 Դեկտեմբեր 1406
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք կաթոլիկություն
Ծննդյան օր օգոստոսի 4, 1379(1379-08-04) կամ հոկտեմբերի 4, 1379
Ծննդավայր Բուրգոս, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա[1]
Վախճանի օր դեկտեմբերի 25, 1406 (27 տարեկանում)
Վախճանի վայր Տոլեդո, Իսպանիա[1]
Գերեզման Capilla de los Reyes Nuevos (Catedral de Toledo)
Թաղված Capilla de los Reyes Nuevos (Catedral de Toledo)
Դինաստիա Տրաստամարա
Քաղաքացիություն Royal Banner of the Crown of Castille (Habsbourg Style).svg Կաստիլիա և Լեոն
Հայր John I of Castile?
Մայր Eleanor of Aragon, Queen of Castile?
Ամուսին Կատերին լանկաստերացի
Զավակներ Maria of Castile, Queen of Aragon?, Infanta Catherine, Duchess of Villena? և Խուան II

ԾնունդԽմբագրել

Հենրին ծնվել է Կաստիլիայի մայրաքաղաք Բուրգոսում: Նա Խուան I-ի և Էլեանոր Արագոնեցու առաջին զավակն էր։ Նրա կրտսեր եղբայր Ֆերդինանդը հետագայում դարձավ Արագոնի թագավոր։

ԱմուսնությունԽմբագրել

Նրա ծնունդից կարճ ժամանակ անց նրա խոստացան ամուսնացնել Բեատրիս Պորտուգալացու հետ, որպեսզի բարելավեն հարաբերությունները Պորտուգալիայի հետ։ Սա Պորտուգալիայի և Կաստիլիայի հետ խաղաղության պայմանագրի մասն էր, որով ավարտվեց Ֆերդինանդի պատերազմները: Սակայն այս ամուսնությունը տեղի չունեցավ։ Բեատրիսի հայրը նրան ամուսնացրեց Խուան Ավիզեցու հետ, որպեսզի խաղաղություն հաստատի երկրի ներսում։

1388 թվականին որպես Բեյոնի պայմանագրի մաս, նա ամուսնացավ Կատերին Լանկեստերացու հետ Պալենսիա տաճարում։ Նա Խուան Գոնտի և Կոնստանս Կաստիլիացու աղջիկն էր։ Կոնստանսը Կաստիլիայի նախկին թագավոր Պետրոսի I-ի աղջիկն էր։ Այս ամուսնությամբ վերջ դրվեց տոհմական վեճերին, որոնք ծագել էին Կրուել և Տրաստամարա դինաստիաների միջև և խաղաղություն բերեցին Անգլիայի և Կաստիլիայի թագավորության միջև։

ԾանոթագրություններԽմբագրել