Անեքսիա
Անեքսիա (ծագում է լատին․՝ ad nectere - միացնել բառից, լատին․՝ annexio, լատին․՝ annexus – «միացված» բառից[1]), մի պետության կողմից մյուս պետության ամբողջ տարածքի (կամ դրա մի մասի) բռնի[2] միավորում կամ զավթում միակողմանի կարգով[2]։ Ժամանակակից միջազգային իրավունքում անեքսիան համարվում է ագրեսիայի տարատեսակ[3] և ներկայում ենթակա է միջազգային-իրավական պատասխանատվության[4]։
Անեքսիա է կոչվում նաև որևէ ժողովրդի բռնի պահելը օտար պետության սահմաններում[5]։
Անեքսիան չի նույնանում օկուպացիայի հետ, որն ինքնին չի ենթադրում տարածքի իրավաբանական պատկանելության փոփոխություն[6], օրինակ՝ Բոսնիա և Հերցեգովինան, որ գտնվում էր Ավստրո-Հունգարիայի օկուպացիայի տակ 1878 թվականից, նրա կողմից անեքսիայի է ենթարկվել միայն 1908 թվականին, իսկ մինչ այդ համարվել է Օսմանյան կայսրության տարածք։ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը հռչակվել է 1983 թվականին՝ 1974 թվականին թուրքական զորքերի ներխուժումից հետո, ճանաչվել է միայն Թուրքիայի կողմից, սակայն չի ներառվել նրա կազմում[7]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Аннексия / Сперанская А. В. // Ангола — Барзас. — М. : Советская энциклопедия, 1970. — С. 40. — (Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров ; 1969—1978, т. 2).
- ↑ 2,0 2,1 Аннексия // Большой юридический словарь / В. А. Белов, В. В. Бойцова, Л. В. Бойцова и др. ; Под ред. А. Я. Сухарева, В. Е. Крутских. — 2-е изд. перераб. и доп. — М.: ИНФРА-М, 2001. — 704 с. — 112 000 экз. — ISBN 5-16-000169-7
- ↑ «Определение агрессии» — Утверждено резолюцией 3314 (XXIX) Генеральной Ассамблеи от 14 декабря 1974 года. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ § 2. Правовое содержание основных принципов современного международного права
- ↑ Նիկոլայ Հարությունյան, Գուրգեն Գեղամյան, Նորագույն պատմություն, Երևան, ««Զանգակ 97» ՍՊԸ», 2001 — 155, էջեր 155 — 155 էջ. — 69000 հատ։
- ↑ Кураков Л. П. (2004). «Военная оккупация». Экономика и право: словарь-справочник. Вуз и школа. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Греция хочет дружить с Турцией ради объединения Кипра и экономии на армии». Новые Известия. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 6-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անեքսիա» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 403)։ |