Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անտվերպեն (այլ կիրառումներ)

Անտվերպեն (հոլ.՝ Antwerpen, ֆր.՝ Anvers), քաղաք և համայնք Բելգիայում՝ Ֆլանդրիայի Անտվերպեն մարզի վարչական կենտրոնը։ Գտնվում է Շելդա գետի և Ալբերտա ջրանցքի վրա։ Անտվերպենի բնակչությունը կազմում է 536 079 մարդ (հունվարի 1, 2023)[1]:

Քաղաք
Անտվերպեն

հոլ.՝ Antwerpen

Դրոշ Զինանշան

ԵրկիրԲելգիա Բելգիա
ՏարածաշրջանՖլանդրիա
ՆահանգԱնտվերպեն
ՀամայնքԱնտվերպեն
Ներքին բաժանումԱնտվերպեն, Բերխեմ, Բերենդրեխտ-Զենդվիլիետ-Լիլո, Բորխերհաութ, Դյորնե, Էքերեն, Մերքսեմ, Վիլրեյք, Հոբոքեն և Borsbeek?
ՔաղաքապետՊատրիկ Յանսենս
Առաջին հիշատակում7-րդ դար
Մակերես204,51 կմ²
ԲԾՄ7 մետր
Պաշտոնական լեզուհոլանդերեն
Բնակչություն 502 604 մարդ (2012)
Խտություն2 457 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ+32 3 (03 Բելգիայի մեջ)
Փոստային դասիչ2000, 2018, 2020, 2030, 2050, 2060, 2040, 2100, 2140, 2170, 2180, 2600, 2610, 2660
Պաշտոնական կայքantwerpen.be
Անտվերպեն (Բելգիա)##
Անտվերպեն (Բելգիա)

Պատմություն

խմբագրել

Առաջին անգամ հիշատակվում է 7-րդ դարում։ Ծովային, օդային ուղիների և երկաթուղային միջազգային հանգույց է։ 14-18-րդ դարերում Անտվերպենը եղել է Արևմտյան Եվրոպայի ֆինանսական-առևտրային գլխավոր կենտրոններից։

Աշխարհագրություն

խմբագրել

Անտվերպենը Շելդայով բաժանված է երկու մասերի, որոնք իրար միացած են գետի տակ կառուցված թունելներով։

Ճարտարապետություն

խմբագրել

Շելդային է հարում քաղաքի հին մասը, որտեղ բարձր արվեստով առանձնանում են՝ գոթական Սուրբ Աստվածամոր տաճարը (1352-1616), Սթեն դղյակը (վերակառուցվել է 1520-1521), ուշ գոթական Սինթ Յակոբսկերկ եկեղեցին (1491-1507), «Մսագործների տունը» (1501-1503) և այլ տներ։

Գրոնտե-մարկտ հրապարակում են ֆլամանդական վերածննդի հուշարձաններ՝ ռատուշան (1561-1535, ճարտարապետ՝ Կ․ Ֆլորիս) և 16-րդ դարի գիլդիական տները․ բարոկկոյի ոճով են կառուցված Սինթ-Կարոլուս-Բորոմեսուկերկ եկեղեցին (1614-1621, ճարտարապետ՝ Պ․ Խյոյսենս), արքայական պալատը (1743-1745, ճարտարապետ՝ Յա․ Պ․ Բաուրսխեյդտ)։

20-րդ դարում կառուցվել են «Տորենգեբաու» բարձրահարկ շենքը (1930-1931), օդանավակայանը (1931, ճարտարապետ՝ Ս․ Յասինսկի), Քիլ բնակելի կոմպլեքսները (1950-1955, ճարտարապետ՝ Ռ․ Բրամ, Վ․ Մարմանս, Ռ․ Մաս), Լյուխտալը (1955, ճարտարապետ՝ Հ․ վան Քյոյկ) և այլն։ Թանգարաններից են արվեստների արքայական թանգարանը (հիմն․՝ 1810), տպագրիչներ Կ․ Պլանտենի և Բ․ Մորետուսի տունը, Պ․ Պ․ Ռուբենսի տունը։

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտվերպեն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 457