Կադիս
Կադիս (իսպ.՝ Cadiz), քաղաք և նավահանգիստ Իսպանիայի հարավ-արևմուտքում, Անդալուզիայում, Ատլանտյան օվկիանոսի Կադիս ծոցի ափին։ Կադիս նահանգի վարչական կենտրոնն է։ Կադիսը հիմնադրվել է փյունիկացիների կողմից մոտ մ․ թ․ ա․ 1100 թվականին։ Հույները այն անվանում էին Գադիրա կամ Գադեյրա, իսկ հռոմեացիները՝ Գադես։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Կադիս | |||||
Cadiz | |||||
| |||||
Երկիր | Իսպանիա | ||||
Համայնք | Բայա-դե-Կադիս | ||||
Հիմնադրված է | մ.թ.ա. 11-րդ դար թ. | ||||
Մակերես | 12.1 կմ² | ||||
ԲԾՄ | 11 մ | ||||
Պաշտոնական լեզու | իսպաներեն | ||||
Բնակչություն | 123 948 մարդ (2012) | ||||
Խտություն | 10 000 մարդ/կմ² | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | (+34) 956 | ||||
Փոստային ինդեքս | 11071 | ||||
Փոստային դասիչ | 11000 | ||||
Ավտոմոբիլային կոդ | CA | ||||
Պաշտոնական կայք | cadiz.es | ||||
| |||||
Կադիսն Արևմտյան Եվրոպայի շարունակաբար բնակեցված ամենահին քաղաքներից է, որտեղ, ինչպես վկայում են հնագիտական պեղումների ադյունքները, մարդիկ սկսել են ապրել դեռևս 3100 տարի առաջ[1][2][3][4][5]։ Կադիսը ներառված է Եվրոպայի հնագույն քաղաքների ցանցում[4][6]։
Կադիսի ամենամյա կառնավալը Անդալուսիայի ամենահայտնի, սիրված, մեծ ժողովրդականություն վայելող տոնակատարությունն է[7]։
Անվանում
խմբագրելԱնվանումը փյունիկերեն է։ Հնում հայտնի է եղել որպես Գադիր, որը հիմնադրել են փյունիկցիները մ․ թ․ ա․ մոտ 800 թվականին։ Գադիր նշանակում է «պատնեշ» (զառիթափ՝ զառիվեր ափ, ուր տեղակայված է քաղաքը)։ Հետագայում տարբեր լեզուներում անվանումը կրել է հնչյունային փոփոխություններ։ Հռոմեացիների մոտ ստացել է Gades (Gadis) ձևը, ավելի ուշ արաբների մոտ՝ Կադիս ձևը, որից առաջացել է այժմյան իսպաներեն Gadiz ձևը[8]։
Պատմություն
խմբագրելԿադիսը թերևս ամենահինն է Հարավարևմտյան Եվրոպայի պահպանված քաղաքներից։ Ըստ մի ավանդազրույցի՝ կառուցվել է Տրոյական պատերազմից 80 տարի անց[9] և բնակեցված է եղել Tartessů ցեղի մարդկանցով (ուսումնասիրողները նրանց համադրում են Աստվածաշնչում հիշատակված թարշիշ ցեղի հետ)։ Մեր թվականությունից առաջ 500 թվականից քաղաքին տիրել են փյունիկեցիները, Պունիկյան երկրորդ պատերազմից (մ. թ. ա. 218 - 201 թթ.) հետո՝ նրանց հաղթած հինհռոմեացիները։ Հետագայում քաղաքը նվաճել են մավրերը, 1262 թվականին՝ իսպանացիները։
1492 թվականին Ամերիկայի հայտնագործումից հետո Կադիսը դարձել է Եվրոպայի ամենահարուստ քաղաքներից մեկը՝ երկրորդ պլան մղելով Սևիլյային և դառնալով դեպի Վեստ Ինդիա մեկնող ու այնտեղից վերադարձող նավերի հիմնական նավահանգիստը։ 16-18-րդ դարերում քաղաքը ենթարկվել է անգլիացիների բազմաթիվ հարձակումներին, բայց դրանց մեծ մասը կարողացել է ետ մղել՝ զգալի կորուստներ պատճառելով գրոհողներին։ 18-19-րդ դարերում Կադիսն սկսել է անկում ապրել՝ կապված Ամերիկայում Իսպանիայի գաղութների կորստի հետ։ Չնայած դրան՝ այսօր էլ շարունակում է մնալ իսպանական կարևորագույն նավահանգստային քաղաքներից մեկը։
Կլիմա
խմբագրելԿադիսը, ըստ Köppen climate classification|Köppen Csa-ի դասակարգման, ունի միջերկրածովյան կլիմա՝ շոգ ամառներով և չափազանց մեղմից տաքի հասնող ձմեռներով։ Արևոտ օրերի քանակով առաջին տեղն է զբաղեցնում Եվրոպայում։ Ձյան տեղումներ այստեղ չեն եղել առնվազն սկսած 19-րդ դարից[10]։
Կադիս (1981–2010)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 22.5 (72.5) |
25.3 (77.5) |
29.0 (84.2) |
31.4 (88.5) |
36.5 (97.7) |
37.6 (99.7) |
40.0 (104) |
43.0 (109.4) |
37.8 (100) |
31.5 (88.7) |
27.6 (81.7) |
23.6 (74.5) |
43.0 (109.4) |
Միջին բարձր °C (°F) | 16.0 (60.8) |
16.8 (62.2) |
18.8 (65.8) |
19.9 (67.8) |
22.1 (71.8) |
25.3 (77.5) |
27.7 (81.9) |
27.9 (82.2) |
26.3 (79.3) |
23.4 (74.1) |
19.6 (67.3) |
16.9 (62.4) |
21.6 (70.9) |
Միջին օրական °C (°F) | 12.7 (54.9) |
13.8 (56.8) |
15.5 (59.9) |
16.8 (62.2) |
19.1 (66.4) |
22.4 (72.3) |
24.6 (76.3) |
25.0 (77) |
23.3 (73.9) |
20.3 (68.5) |
16.5 (61.7) |
13.9 (57) |
18.6 (65.5) |
Միջին ցածր °C (°F) | 9.4 (48.9) |
10.7 (51.3) |
12.3 (54.1) |
13.7 (56.7) |
16.2 (61.2) |
19.5 (67.1) |
21.4 (70.5) |
22.0 (71.6) |
20.3 (68.5) |
17.3 (63.1) |
13.4 (56.1) |
10.9 (51.6) |
15.4 (59.7) |
Ռեկորդային ցածր °C (°F) | 0.2 (32.4) |
3.2 (37.8) |
3.0 (37.4) |
8.0 (46.4) |
9.2 (48.6) |
14.0 (57.2) |
16.8 (62.2) |
17.2 (63) |
14.0 (57.2) |
9.0 (48.2) |
4.6 (40.3) |
2.2 (36) |
0.2 (32.4) |
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) | 69.0 (2.717) |
58.5 (2.303) |
34.7 (1.366) |
45.2 (1.78) |
26.9 (1.059) |
6.7 (0.264) |
0.2 (0.008) |
1.7 (0.067) |
23.8 (0.937) |
67.3 (2.65) |
97.7 (3.846) |
92.3 (3.634) |
524 (20.631) |
Միջ. անձրևոտ օրեր (≥ 1.0 mm) | 6.9 | 6.4 | 4.8 | 5.6 | 3.2 | 1.0 | 0.1 | 0.2 | 2.5 | 5.6 | 7.2 | 8.1 | 51.6 |
% խոնավություն | 75 | 74 | 71 | 69 | 70 | 69 | 68 | 70 | 71 | 74 | 74 | 76 | 71.8 |
Միջին ամսական արևային ժամ | 184 | 197 | 228 | 255 | 307 | 331 | 354 | 335 | 252 | 228 | 187 | 166 | 3024 |
աղբյուր: Agencia Estatal de Meteorología[11] |
Բնակչություն
խմբագրելԲնակչության 2001-2023 թվականների վիճակագրություն | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
Պատկերասրահ
խմբագրել-
Տաճարն ու առափնյան
-
Տաճարը
-
Սան Խուան դե Դիոս հրապարակը
-
Սան Սեբաստիան ամրոցը
-
Քաղաքի տեսքը տիեզերքից
-
Պատնեշի մի հատվածը
-
Նավահանգիստը
-
Քաղաքը մայրցամաքին կապող կամուրջը
-
Դոկերը
-
Նավահանգստում
-
Հրապարակներից մեկը
-
Քաղաքապետարանը
-
Ճարտարագիտության բարձրագույն դպրոցը
-
Համալսարանի մասնաշենքերից մեկը
-
Պուերտա դել Մարը՝ դեպի նավահանգիստ տանող պողոտան
-
Սբ. Անտոնիոսի եկեղեցին
-
Պուերտա դե Տիեռան
-
Մեծ թատրոնը
-
Հինհռոմեական ամֆիթատրոնը
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://www.elpais.com/articulo/cultura/Hallado/Cadiz/muro/3000/anos/elpepucul/20070930elpepicul_7/Tes}}
- ↑ Oficina Municipal del Plan General de Ordenación Urbana (PGOU), compuesta por personal de la Oficina de Planeamiento y Gestión Urbanística reforzada con personal del Área de Urbanismo. «Memoria del Plan General de Ordenación Urbana» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 30-ին. «Extraido de la web del ayuntamiento y del siguiente apartado.»
{{cite web}}
: External link in
(օգնություն)|quote=
- ↑ Phoenicians Արխիվացված 2007-06-08 Wayback Machine according to the Iberian protohistoric architecture project.
- ↑ 4,0 4,1 Nash, Elizabeth (2007 թ․ հոկտեմբերի 9). «'Europe's oldest city' is found - Europe, World - The Independent». The Independent. London: INM. ISSN 0951-9467. OCLC 185201487. Վերցված է 2011 թ․ մայիսի 19-ին.
- ↑ Strabo, Geographica 3.5.5
- ↑ MAETN (1999). «diktyo». classic-web.archive.org. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 19-ին.
- ↑ http://www.segabg.com/article.php?id=00001&issueid=703§ionid=10 |заглавие= Магията на Андалусия |достъп_дата=16 март 2013 |автор=Цветана Евгениева |труд=Сега |издател=СЕГА АД}}
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
- ↑ «Historia de Arquitectura de España: Fenicios». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ «OLAS DE FRÍO, ENTRADAS FRÍAS Y TEMPORALES DE NIEVE EN ESPAÑA 1830 - 1985». Foro de Tiempo.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 26-ին.
- ↑ «Guía resumida del clima en España (1981-2010)». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 17-ին.
- ↑ |título=Guía resumida del clima en España|url=http://www.aemet.es/es/conocermas/recursos_en_linea/publicaciones_y_estudios/publicaciones/detalles/guia_resumida_2010%7Ceditor=Agencia Estatal de Meteorología (AEMET)|fechaacceso=3 de abril de 2016}}
- ↑ 13,0 13,1 |título=Datos de la Agencia Estatal de Meteorología: Valores climatológicos normales en la estación meteorológica de Cádiz|url=http://www.aemet.es/es/serviciosclimaticos/datosclimatologicos/valoresclimatologicos?l=5973&k=and Cádiz}}
- ↑ |título=Datos de la Agencia Estatal de Meteorología: Valores extremos en la estación meteorológica del Aeropuerto de Jerez de la Frontera.|url=http://www.aemet.es/es/serviciosclimaticos/datosclimatologicos/valoresclimatologicos?l=5960&k=and}}
- ↑ Instituto Nacional de Estadística III // 2001 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան (իսպ.) // Boletín oficial del Estado — Agencia Estatal Boletín Oficial del Estado, 2002. — Iss. 5. — P. 642. — ISSN 0212-033X
- ↑ Instituto Nacional de Estadística III // 2002 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան (իսպ.) // Boletín oficial del Estado — Agencia Estatal Boletín Oficial del Estado, 2002. — Iss. 311. — P. 45846. — ISSN 0212-033X
- ↑ Instituto Nacional de Estadística III // Municipal Register of Spain 2003 (իսպ.) // Boletín oficial del Estado — Agencia Estatal Boletín Oficial del Estado, 2003. — Iss. 304. — P. 45352. — ISSN 0212-033X
- ↑ Instituto Nacional de Estadística III // 2004 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան (իսպ.) // Boletín oficial del Estado — Agencia Estatal Boletín Oficial del Estado, 2004. — Iss. 314. — P. 42356. — ISSN 0212-033X
- ↑ Instituto Nacional de Estadística III // 2005 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան (իսպ.) // Boletín oficial del Estado — Agencia Estatal Boletín Oficial del Estado, 2005. — Iss. 287. — P. 39422. — ISSN 0212-033X
- ↑ Instituto Nacional de Estadística III // 2006 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան (իսպ.) // Boletín oficial del Estado — Agencia Estatal Boletín Oficial del Estado, 2006. — Iss. 312. — P. 46628. — ISSN 0212-033X
- ↑ III // Padrón municipal de España 2007 (իսպ.) // Boletín oficial del Estado — Agencia Estatal Boletín Oficial del Estado, 2007. — Iss. 311. — P. 53566. — ISSN 0212-033X
- ↑ Instituto Nacional de Estadística III // 2008 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան (իսպ.) // Boletín oficial del Estado — Agencia Estatal Boletín Oficial del Estado, 2008. — Iss. 312. — P. 52072. — ISSN 0212-033X
- ↑ Instituto Nacional de Estadística 2009 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան (իսպ.) // Boletín oficial del Estado — Agencia Estatal Boletín Oficial del Estado, 2009. — Iss. 309. — P. 109453. — ISSN 0212-033X
- ↑ Instituto Nacional de Estadística III // 2010 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան (իսպ.) // Boletín oficial del Estado — Agencia Estatal Boletín Oficial del Estado, 2010. — Iss. 311. — P. 106195. — ISSN 0212-033X
- ↑ Instituto Nacional de Estadística III // 2011 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան (իսպ.) // Boletín oficial del Estado — Agencia Estatal Boletín Oficial del Estado, 2011. — Iss. 303. — P. 138416. — ISSN 0212-033X
- ↑ Instituto Nacional de Estadística III // 2012 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան (իսպ.) // Boletín oficial del Estado — Agencia Estatal Boletín Oficial del Estado, 2012. — Iss. 313. — ISSN 0212-033X
- ↑ Instituto Nacional de Estadística III // Padrón municipal de España 2013 (իսպ.) // Boletín oficial del Estado — Agencia Estatal Boletín Oficial del Estado, 2013. — Iss. 311. — ISSN 0212-033X
- ↑ Instituto Nacional de Estadística III // Իսպանիայի մունիցիպալ ռեգիստր 2014 (իսպ.) // Boletín oficial del Estado — Agencia Estatal Boletín Oficial del Estado, 2014. — Iss. 308. — ISSN 0212-033X
- ↑ Instituto Nacional de Estadística III // Padrón municipal de España 2016 (իսպ.) // Boletín oficial del Estado — Agencia Estatal Boletín Oficial del Estado, 2016. — Iss. 304. — ISSN 0212-033X
- ↑ Instituto Nacional de Estadística III // Իսպանիայի մունիցիպալ ռեգիստր 2017 (իսպ.) // Boletín oficial del Estado — Agencia Estatal Boletín Oficial del Estado, 2017. — Iss. 316. — ISSN 0212-033X
- ↑ Instituto Nacional de Estadística III // Իսպանիայի մունիցիպալ ռեգիստր 2018 (իսպ.) // Boletín oficial del Estado — Agencia Estatal Boletín Oficial del Estado, 2018. — Iss. 314. — P. 130903. — ISSN 0212-033X
- ↑ Cifras oficiales de población resultantes de la revisión del Padrón municipal a 1 de enero — National Statistics Institute.
- ↑ Instituto Nacional de Estadística III // Իսպանիայի մունիցիպալ ռեգիստր 2019 (իսպ.) // Boletín oficial del Estado — Agencia Estatal Boletín Oficial del Estado, 2019. — Iss. 311. — P. 141278. — ISSN 0212-033X
- ↑ Instituto Nacional de Estadística III // Իսպանիայի մունիցիպալ ռեգիստր 2020 (իսպ.) // Boletín oficial del Estado — Agencia Estatal Boletín Oficial del Estado, 2020. — Iss. 340. — P. 125898. — ISSN 0212-033X
- ↑ National Statistics Institute Իսպանիայի մունիցիպալ ռեգիստր 2021 — 2021.
- ↑ National Statistics Institute Municipal Register of Spain of 2022 — 2022. — Vol. 90. — P. 1,235.
- ↑ National Statistics Institute Իսպանիայի մունիցիպալ ռեգիստր 2023 — 2023.
Գրականություն
խմբագրել- Кадикс, город // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона։ В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890-1907.
- Bustos Rodríguez, Manuel. Cádiz en el sistema atlántico. La ciudad, sus comerciantes y la actividad mercantil (1650-1830) UCA, 1995.
- Bustos Rodríguez, Manuel. Los comerciantes de la carrera de Indias en el Cádiz del siglo XVIII (1713-1775), UCA, 1996.
- Caro Cancela, Diego. La Segunda república en Cádiz: elecciones y partidos políticos. Diputación Provincial, Cádiz. 1987
- Chic, G (1979) Gades y la desembocadura del Guadalquivir, Gades 3. pag. 16 ss (1983) “Portus Gaditanus”, Gades 11, pp. 105–120.
- Fernández Reina, Javier, La ciudad insular, Cádiz, 2001.
- Gavala, J (1959): La Geología de la Costa y Bahía de Cádiz y el poema "Ora Marítima", de Avieno. Madrid, Instituto Geológico y Minero de España. Edición facsímil en Cádiz, Diputación Provincial, 1992.
- Millán Chivite, J.L. Cádiz, siglo XX. Del Cádiz hundido al Cádiz que resurge vol. IV.
- Payán Sotomayor, Pedro Manuel. El habla de Cádiz. Ed. Quorum, Cádiz, 2001.
- Pérez Serrano, J. Cádiz, la ciudad desnuda. Cambio económico y modelo demográfico en la formación de la Andalucía contemporánea. Cádiz, 1992.
- Piñeiro Blanca, Joaquín M. Ramón de Carranza: un oligarca gaditano en la crisis de la Restauración. Universidad de Cádiz, 1998.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կադիս» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 154)։ |