Բահամյան Կղզիներ
Բահամյան Կղզիների Ընկերակցություն (անգլ.՝ Commonwealth of the Bahamas) կամ Բահամներ (անգլ.՝ Bahamas), պետություն, որը գտնվում է Վեստ Ինդիայում։ Բրիտանական համագործակցության անդամ է։ Զբաղեցնում է համանուն կղզեխմբի 700 կղզի և ավելի քան 2300 բուստային խութ ու ժայռ։ Ձգվում է հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք՝ 1500 կմ երկարությամբ՝ Ֆլորիդա թերակղզուց մինչև Կուբա և Հայիթի կղզիներ։ Առավել խոշոր կղզիներն են՝ Անդրոս (4,1 հզ. քկմ), Մեծ Աբակո (2 հզ. քկմ), Մեծ Բահամա (1,1 հզ. քկմ)։ Ուոտլինգա կղզին Նոր աշխարհի առաջին երկիրն էր, որ հայտնագործեց Քրիստափոր Կոլումբոսը 1492 թվականի հոկտեմբերի 12-ին։
Ռելիեֆը ու կլիման խմբագրել
Կղզիների մակերևույթը հարթ է, կլիման՝ խոնավ արևադարձային։ Գերակշռում են սավաննաներն ու թփուտները, տեղ-տեղ՝ թանկարժեք ծառատեսակներով մշտադալար անտառները։
Պատմություն խմբագրել
XVIII դարից Բահամները Մեծ Բրիտանիայի գաղութն էր և անկախություն է ձեռք բերել 1973 թվականի հուլիսին։
Բնակչություն խմբագրել
Բնակեցված է 20 կղզի, բնակչության 85%-ը սևամորթներ և մուլատներ են։ Երկրի մայրաքաղաք Նասաուն գտնվում է Նյու Փրովիդենս կղզում։
Տնտեսություն խմբագրել
Տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է (գլխավորապես՝ երկրագործությունը) և օտարերկրյա զբոսաշրջությունը։ Մշակում են մրգեր, բանջարեղեն, շաքարեղեգ։ Կան նավթավերամշակման, դեղագործական, սննդի (հյութերի, պահածոների, շաքարի) արդյունաբերության ձեռնարկություններ։ Բնակչության ավանդական զբաղմունքը ձկնորսությունն է։
Տես նաև խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
Աղբյուրներ խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 247)։ |