Արևմտյան կիսագունդ
Արևմտյան կիսագունդ, երկիր մոլորակի մի հատվածը, որը գտնվում է Գրինվիչի միջօրեականից դեպի արևմուտք և 180 աստիճանի միջօրեականից դեպի արևելք։ Արևմտյան կիսագնդի միջօրեականները նշանակվում են արևմտյան երկայնության միջօրեականներով։ Արևմտյան կիսագնդի մեջ են մտնում Եվրոպայի մի ստվար հատվածը՝ Լոնդոնից դեպի ձախ ընկած հատվածները, ինչպես նաև Աֆրիկայի որոշակի հատվածը, Ատլանտյան օվկիանոսը, Ամերիկան, Չուկոտսկի թերակղզին և Խաղաղ օվկիանոսի մեծ մասը։
Քաղաքական մասնագիտական գրականության մեջ «Արևմտյան կիսագունդ» ասելով հաճախ ի նկատի են ունենում Ամերիկա աշխարհամասը (այսինքն Հյուսիսային և Հարավային Ամերիկաները միասին վերցրած)։
Արևմտյան կիսագունդը շատ հաճախ անվանում են նաև «նոր աշխարհ»։ Արևմտյան կիսագնդի բնակչությունը կազմում է մոտավորապես մեկ միլիարդ։ Արևմտյան կիսագնդի ամենաբարձր գագաթը Ակոնկագուա լեռն է Արգենտինայում՝ 6,960.8 մետր բարձրությամբ։
Երկրներ, որոնք գտնվում են և՛ արևմտյան, և՛ արևելյան կիսագնդերում
խմբագրելՍտորև ներկայացված է այն երկրների ցանկը, որոնք աշխարհագրորեն տեղակայված են և արևմտյան, և արևելյան կիսագնդերում։
- Դանիա (Դանիան իր տարածքով գտնվում է արևելյան կիսագնդում, սակայն նրա մաս կազմող Գրենլանդիան և Ֆարերյան կղզիները գտնվում են արևմտյան կիսագնդում)։
- Նորվեգիա (Նորվեգիան գտնվում է արևելյան կիսագնդում, սակայն նրա մաս կազմող Յան Մայեն հրաբխային կղզին գտնվում է արևմտյան կիսագնդում)։
- Մեծ Բրիտանիա
- Նիդեռլանդներ (Նիդեռլանդները գտնվում է արևելյան կիսագնդում, սակայն նրա մաս կազմող Նիդեռլանդական Անտիլները գտնվում է արևմտյան կիսագնդում)։
- Ֆրանսիա
- Իսպանիա
- Ալժիր
- Մալի
- Բուրկինա Ֆասո
- Տոգո
- Գանա
- Ռուսաստան
- ԱՄՆ
- Կիրիբատի
- Ուոլիս և Ֆուտունա (Ֆրանսիա)
- Ֆիջի
- Նոր Զելանդիա (Կերմադեք և Չաթամի կղզիները, որոնք պատկանում են Նոր Զելանդիայի գտնվում են արևմտյան կիսագնդում)։
- Տուվալու
Երկրներ, որոնք գտնվում են արևմտյան կիսագնդում, բայց ոչ Ամերիկա աշխարհամասում
խմբագրելՍտորև ներկայացված է այն երկրների ցանկը, որոնք գտնվում են արևմտյան կիսագնդում, բայց ոչ Ամերիկա աշխարհամասում։
- Ալժիր
- Ամերիկյան Սամոա (ԱՄՆ)
- Բուրկինա Ֆասո
- Կաբո Վերդե
- Կուկի կղզիներ
- Ֆարերյան կղզիներ (Դանիա)
- Ֆիջի
- Ֆրանսիա
- Գամբիա
- Գանա
- Գրենլանդիա (Դանիա) (նշում։ Աշխարհագրորեն պատկանում է Հյուսիսային Ամերիկայի, սակայն քաղաքական առումով պատկանում է Եվրոպային[1][2])
- Գվինեա
- Գվինեա Բիսաու
- Իսլանդիա
- Իռլանդիա
- Կոտ դ'Իվուար
- Կիրիբատի
- Լիբերիա
- Մալի
- Մավրիտանիա
- Մարոկկո
- Նիուե
- Պորտուգալիա
- Ռուսաստան
- Սամոա
- Սենեգալ
- Սիերա Լեոնե
- Իսպանիա
- Տոգո
- Տոկելաու (Նոր Զելանդիա)
- Տոնգա
- Տուվալու
- Մեծ Բրիտանիա
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Greenland». eldey.de.
- ↑ «Frequently Asked Questions». nationalgeographic.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 6-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արևմտյան կիսագունդ» հոդվածին։ |