Շուրջերկրյա նավարկություններ

Շուրջերկրյա նավարկություններ, որոնց երթուղիները հատում են Երկրագնդի բոլոր միջօրեականները։ Շուրջերկրյա նավարկությունները տարբեր հաջորդականությամբ անցել են Ատլանտյան, Հնդկական և Խաղաղ օվկիանոսներով։ Առաջին շուրջերկրյա նավարկությունը կատարել է Ֆ․ Մագելանի ղեկավարած իսպանական արշավախումբը (1519-1922 թթ.), որի նպատակն էր արևմտյան ճանապարհով հասնել Մոլուքյան կղզիներ։ Այս նավարկությունը վերջնականապես ապացուցեց Երկրի գնդաձևությունը, Համաշխարհային միասնական օվկիանոսի գոյությունը, հավաստեց, որ երկրագնդի վրա գերակշռում է ջրային տարածությունը։ Երկրորդ շուրջերկրյա նավարկությունը կատարել է անգլիացի Ֆ․ Դրեյկը (1577-1780 թթ.), որը հայտնագործել է Հրո երկրի և Անտարկտիդայի միջև գտնվող նեղուցը(հետագայում՝ Դրեյկի նեղուց)։ Ֆրանսիական առաջին շուրջերկրյա նավարկությունը կատարել է Լ․ Ա․ Բուգենվիլի արշավախումբը (1766-1769 թթ.), որը հայտնագործություններ է կատարել Ավստրալիայում և Օվկիանիայում։ Շուրջերկրյա նավարկությունների ․շարքում կարևոր դեր ունեն անգլիացի ծովագնաց Զ․ Կուկի երեք նավարկությունները (1768-1780 թթ.), որոնց ընթացքում հայտնագործվեցին Ավստրալիայի ափերը, Նոր Կալեդոնիան, Հարավային Սանդվիչյան, Հարավային Ջորջիա, Հավայան և այլ կղզիներ, կատարվեցին օվկիանոսագրական դիտարկումներ։ Ալքեր, առաջին շուրջերկրյա նավարկությունը «Կոլումբիա» նավով կատարել է Ռ․ Դրեյը (1788-1790 թ.)։ XIX դ․ կատարվել են բազմաթիվ շուրջերկրյա նավարկություններ, որոնցից կարևոր են «Նադեժդա» ե«Նևա» նավերով Ի․ Ֆ․ Կրոէզենշտեռնի ու Ցու․ Ֆ․ Լիսյանսկու ռուսական առաջին շուրջերկրյա նավարկությունը (1803-1806 թթ.) և «Միռնի» ու «Վոստոկ» նավերով Ֆ․ Ֆ․ Բեչփնսգաուզենի ու Մ․ Պ․ Լազարեի շուրջերկրյա նավարկությունը (1819-1921 թթ.), որն ավարտվեց Անտարկտիդայի հայտնագործմամբ։ Օվկիանոսագիտական կարևվոր նշանակություն են ունեցել անգլիական «Չելենջեր» (1872-1876 թթ.) և ռուսական «Վիտյազ» (1886-1889 թթ.) նավերով կատարված Շուրջերկրյա նավարկություններ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 602