Մետաքս, մանրաթլը պատկանում է բնական և կենդանական ծագում ունեցող մանրաթելերի թվին։

4 ամենատարածված ընտանի շերամի որդերը` թրթուրային և թիթեռային վիճակներում

Մետաքս մանրաթելը ունի բարձր հիդրոսկոպիկություն այն արագ կլանում է խոնավությունը և նույնքան արագ չորանում ։ Բարձր ջերմաստիճանի դեպքում դառնում է կոշտ և փշրվում է։ Չի թույլատրվում եռացնել , քանի որ կորցնում է ամրությունը ։ Ուլտրամանուշակագույն լույսի ճառագայթները վատ են ազդում նրա վրա։

Նախկին ԽՍՀՄ-ի երկրներից , մետաքսագործության շրջաններն են՝ միջին Ասիական հանրապետությունները (63-68%), Անդրկովկասյան երկրները (22-26%) , Մոլդովիան , Ուկրաինան, Ռուսաստանի հարավային շրջանները և Ղազախստանը ։ ԽՍՀՄ-ը Ճապոնիայից և Չինաստանից հետո մետաքսի արտադրության մեջ գրավում է 3-րդ տեղը։

Բնական մետաքսը - իրենից ներկայացնում է բարակ, երկար թելեր, որոնք ստացվում են շերամի թրթուրներից։

Մետաքսի ստացումը

Սկզբում թիթեռները ձու են դնում, որը հավաքում , չորացնում և պահում են նոռմալ ջերմաստիճանի տակ ,իսկ ձմռանը սառեցնող հարմարանքներում, որտեղ ջերմաստիճանը 2-3 °© է ։ Գարնանը մինչև թթենու բողբոջների առաջացումը այդ ձևերը տեղափոխում են մետաքս արտադրող տնտեսություններ , որտեղ իրականացվում են նրանց կենդանացումը , տեղադրելով ինկուբատորների մեջ , որտեղ ջերմաստիճանը հասցնում են 24°©։ 15-17 օր հետո սկսվում է ձևի կենդանացումը և առաջանում են թրթուրներ։Նրանք սկզբնական շրջանում կերակրվում են թթենու նուրբ բողբոջներով ապա տերևներով։ Օրեկան կերակրում են 9-10 անգամ, ընդ որում 2-3 անգամ՝ գիշերը։ Կերակրումը տևում է 32-35 օր, այդ ընթացքում թրթուրի մետաքս արտադրող գեղձերում կուտակվում է մետաքսի հիմնական նյութերը՝ ֆիբրոինը և սոսինձը։ Այնուհետև թրթուրը տեղադրում են հատուկ խոտի փնջի վրա, որտեղ նրանք անջատում են հեղուկ նյութ , որը օդի հետ կարծրանալով առաջացնում է մետաքս։ Միաժամանակ դուրս է գալիս 2 թելեր, որոնք միացված են սոսնձով։ Թրթուրը անջատելով մետաքսը փաթաթվում է այդ թելերին և առաջացնում բոժոժ։ 15-17 օր հետո բոժոժը դառնում է հարսնյակ , այնուհետև այն դառնում է թիթեռ ։ Թիթեռի բոժոժից դուրս գալու դեպքում այն պիտանի չի դառնում օգտագործման համար, քանի որ թիթեռը արտադրում է թույն և փչացնում մանրաթելը։Այդ իսկ պատճառով նախքան թիթեռ դառնալը բոժոժներին մշակում են տաք օդով(92-95° ) ինչի արդյունքում նրանք ոչնչանում են։ Բոժոժներից ընտրում են միայն 5%ը հետագա սերնդի համար։

Բնական մետաքսը օգտագործվում է շրջազգեստների, գործվածքների և հատային իրերի ստացման համար։



Տե՛ս նաևԽմբագրել

  Ընթերցե՛ք «մետաքս» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։