Իսպանա-ամերիկյան պատերազմ (1898)

Իսպանա-ամերիկյան պատերազմ (անգլ.՝ Spanish–American War, իսպ.՝ Guerra Español-Americano, ֆիլDigmaan Espanyol-Amerikano կամ՝ Giyera Espanyol-Amerikano), զինված հակամարտություն Ամերիկայի Միացյալ Նահանգների և Իսպանիայի Թագավորության միջև։ Տեղի է ունեցել 1898 թվականին։

Ամերիկյան ծովայինները Գուանտանամոյի ծովածոցում

ԱՄՆ հատուկ հետաքրքրություն էր ցուցաբերում Իսպանիային պատկանող Կուբայի, Ֆիլիպինների և Պուերտոնիկոյի նկատմամբ՝ որպես Լատինական Ամերիկայի և Ասիայի երկրներ ներթափանցելու հենակետերի։ ԱՄՆ-ն օգտագործեց իսպանական տիրապետության դեմ Կուբայում (1895 թ.) և Ֆիլիպիններում (1896 թ.) սկսված ազգային-ազատագրական ապստամբությունները։ Ապրիլի 21-ին, դիվանագիտական հարաբերությունների խզումից հետ Միացյալ Նահանգները ռազմական գործողություններ սկսեց Իսպանիայի դեմ։ Պատերազմը տևեց ընդամենը 3,5 ամիս։ Ռազմական տեսակետից ծայրահեղ վատ վիճակում գտնվող Իսպանիան պարտություն կրեց։

Փարիզի հաշտության պայմանագրով (դեկտեմբերի 10, 1898 թ.) Ամերիկայի Միացյալ Նահանգներ ստացավ Պուերտո Ռիկոն, Գուամը և Ֆիլիպինյան կղզիները։ Միացյալ Նահանգների կառավարող շրջանները դրժեցին Ֆիլիպիններին ազատություն տալու խոստումը և ճնշեցին ազգային-ազատագրական շարժումը։ Կուբան ձևականորեն հայտարարվեց անկախ, սակայն փաստորեն վերածվեց ամերիկյան գաղութի։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 399