Լյուդովիկոս XIII Արդար

Լյուդովիկոս XIII Արդար (ֆր.՝ Louis XIII le Juste, սեպտեմբերի 27, 1601(1601-09-27)[5][6][2][…] կամ 1601[4], Ֆոնտենբլո - մայիսի 14, 1643(1643-05-14)[1][2][3][…] կամ 1643[4], Սեն-Ժերմեն-ան-Լե), Ֆրանսիայի և Նավառայի թագավոր Բուրբոնների դինաստիայից։

Լյուդովիկոս XIII
ֆր.՝ Louis XIII
LouisXIII.jpg
Դրոշ
Ֆրանսիայի և Նավառայի թագավոր
Դրոշ
մայիսի 14, 1610 - մայիսի 14, 1643
Թագադրություն հոկտեմբերի 17 1610, Ռեյմս
Նախորդող Հենրի IV Բուրբոն
Հաջորդող Լյուդովիկոս XIV
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ազգություն ֆրանսիացի
Դավանանք կաթոլիկ
Ծննդյան օր սեպտեմբերի 27, 1601
Ծննդավայր Ֆոնտեբլո, Ֆրանսիա
Վախճանի օր մայիսի 14, 1643 (41 տարեկան)
Վախճանի վայր Սեն-Ժերմեն-ան-Լե, Ֆրանսիա
Թաղված Սեն Դենի աբբայություն
Դինաստիա Բուրբոններ
Քաղաքացիություն Royal Standard of the King of France.svg Ֆրանսիայի թագավորություն և Bandera de Reino de Navarra.svg Նավառայի թագավորություն
Հայր Հենրի IV Բուրբոն
Մայր Մարիա Մեդիչի
Ամուսին Աննա Ավստրիացի
Զավակներ Լյուդովիկոս XIV
Ֆիլիպ Օռլեանցի
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Սուրբ հոգու շքանշան

Իր ինններորդ տարելիցից մի քանի ամիս առաջ Լյուդովիկոսը դարձավ Ֆրանսիայի և Նավառայի թագավոր, այն բանից հետո երբ Լյուդովիկոսի հայրը՝ Հենրի IV-ը սպանվեց։ Նրա մայրը՝ Մարիա դե Մեդիչին, նշանակվեց երկրի կառավարիչ մինչև Լյուդովիկոսի չափահաս դառնալը։ Մարիա դե Մեդիչիի ոչ արդյունավետ կառավարման և քաղաքական ինտրիգները իր սիրելի իտալական անձնակազմի հետ բերեցին նրան, որ Լյուդովիկոսը ժամկետից շուտ 1617 թվականին իր վրա վերցրեց երկրի կառավարումը և առաջին հերթին վտարեց իր մորը և մահապատժի ենթարկեց նրա հետևորդներին, այդ թվում Կոնչինո Կոնչինիին, ով Ֆրանսիայի դատական համակարգում ամենաազդեցիկ մարդն էր։

Լյուդովիկոս XIII-ը շատ էր վստահում իր գլխավոր իշխաններին, սկզբում Շառլ դ'Ալբերին, այնուհետև Կարդինալ Ռիշելիե, ում հանձնել էր երկրի կառավարումը։ Թագավորը և կարդինալը հիշվում են Ֆրանսիական ակադեմիայի հիմնադրմամբ և Ֆրանսիական ազնվականության ապստամբության ճնշմամբ։ Լյուդովիկոսին տրվել է «արդար» մականունը Հուգենոտների և Հաբսբուրգյան Իսպանիայի դեմ պայքարելու համար[7]։

Հաբսբուրգների կայսրության դեմ Ֆրանսիայի խոշորագույն հաղթանակը եղավ 1635-59 թվականների ընթացքում Ռոկռոյի ճակատամարտում (1643 թվական), որից հինգ օր անց Լյուդովիկոսը մահացավ թոքախտից տուբերկուլոզից։ Այս ճակատամարտը հայտնի էր նրանով, որ վերջ դրվեց Իսպանիայի գերիշխանությանը Եվրոպայում և սկսվեց Ֆրանսիայի գերիշխանությունը, որը ամրապնդեց նրա որդին և իրավահաջորդը՝ Լյուդովիկոս XIV[8]։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել