Հավանա (իսպ.՝ La Habana), Կուբայի մայրաքաղաքն է, հանդիսանում է երկրի քաղաքական, մշակութային և տնտեսական կենտրոնը։

Քաղաք
Հավանա
La Habana
Դրոշ Զինանշան
Flag of City of Havana.svg Escudo de la Habana.svg

La Habana-00.jpg
ԵրկիրԿուբա Կուբա
ԵնթարկումՄայրաքաղաք
ՔաղաքապետԽուան Կոնտինո Ասլան
Հիմնադրված է1515 թ.
Առաջին հիշատակում1515
Մակերես726,75 կմ²
ԲԾՄ59 մ
Բնակչություն2 135 498 մարդ (2010)
Խտություն2938,4 մարդ/կմ²
Ագլոմերացիա3,073 մլն.
Ժամային գոտիUTC-5, ամառը UTC-4
Հեռախոսային կոդ(+53) 7
Փոստային ինդեքսներ10xxx-19xxx
Պաշտոնական կայքlahabana.com
##Հավանա (Կուբա)
Red pog.png

Առաջին անգամ հիշատակվել է 1515 թվականին, այն հիմնադրել են իսպանացիները, բաժանված է 15 մունիցիպալիտետների, մակերեսը կազմում է 726,75  կմ², բնակչությունը, ըստ 2010 թվականի մարդահամարի տվյալների, կազմում է 2 135 498  մարդ։ Ծովի մակարդակից միջին բարձրությունը ցածր է՝ մոտ 60 մ։

ԱնվանումԽմբագրել

Հիմնադրել է իսպանացի կոնկիստադոր Դիեգո Վելասկեսը 1515 թվականին Կուբա կղզու հարավային ափին։ Այդ կոչվել է Սան Կրիստոբալ՝ ի պատիվ Քրիստափոր Կոլումբոսի։ Սակայն 1519 թվականին քաղաքը փոխադրվել է կղզու հյուսիսարևմտյան ափ և նոր տեղում սկսել է կոչվել Սան Կրիստոբալ դե լա Հավանա («Սուրբ Քրիստափոր Հավանացի»), բայց այդ անունը չպահպանվեց․ դրանից մնաց միայն վերջին մասը (իսպ.՝ La Habana), ինչպես պատահել է այն ժամանակվա իսպանական և պորտուգալական շատ այլ անվանումների հետ։

Ենթադրում են, որ Հավանա բառն առաջացել է Sabana ― «սավաննա», այսինքն՝ «բարձրախոտային տափաստան» ժողովրդական աշխարհագրական տերմինից, քանի որ կղզու արևելյան լեռնային շրջանների բնակիչները նրա արևմտյան դաշտային մասն անվանում էին սավաննա։

«Սավաննայի» հնչյունափոխումը «Հավանա»-ի միանգամայն հնարավոր է [1]։

 
Հին Հավանան

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս» 

Արտաքին հղումներԽմբագրել