Միսիսիպի գետ
Միսիսիպի գետ, Հյուսիսային Ամերիկայի խոշորագույն գետային համակարգի գլխավոր գետն է։ Ամբողջությամբ հոսելով Միացյալ Նահանգներով, (թեև գետի ավազանը հասնում է Կանադա, այն բարձրանում է հյուսիսում և դանդաղ պտտվում է մինչ Միսիսիպի գետի դելտան դեպի Մեքսիկական ծոց։
Հակիրճ տեղեկատվությունԽմբագրել
Միսիսիպին երկարությամբ երկրորդ գետն է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Երկրորդն է նաև իր ջրավազանի ընդարձակությամբ՝ողջ Հյուսիսային Ամերիկայում[2][3] : Ակունքը Մինեսոտա նահանգի հյուսիսում գտնվող Այթասքա լճում է, որտեղից սկիզբ առնելով՝ հոսում է հիմնականում դեպի հարավ։ Իր բազմաթիվ վտակների հետ միասին ընդգրկում է ԱՄՆ-ի՝ Ապալաչյան և Ժայռոտ լեռների միջև ընկած 32 նահանգներ և Կանադայի երկու պրովինցիա[4]։ Ջրավազանի մակերեսը կազմում է մոտավորապես 2.291.000 քառակուսի կիլոմետր, որի 99 տոկոսն ընկած է Ամերիկայի Միացյալ Նահանգներում և միայն 1 տոկոսը՝ Կանադայում։ Միսիսիպին հատում է Մինեսոտա, Վիսկոնսին, Այովա, Իլինոյս, Միսսուրի, Կենտուկի, Թենեսի, Արկանզաս, Միսիսիպի, Լուիզիանա նահանգները կամ սահմանագիծ է հանդիսանում դրանց մի մասի համար[5][6]։
Բնիկ ամերիկացիները՝ հնդկացիները, հազարավոր տարիներ ապրել են Միսիսիպիի ու նրա վտակների ափերին՝ զբաղվելով հիմնականում որսորդությամբ ու հավաքչությամբ, սակայն եղել են նաև հնդկացիական ցեղեր, որոնք հիմնել են գյուղատնտեսությամբ զբաղվող համայնքներ։ 16-րդ դարում եվրոպացիների ներխուժումը Ամերիկա մեծ փոփոխությունների ենթարկեց կյանքի սովորական ընթացքը [7]։ Գետն սկզբում ծառայում էր իբրև արգելագոտի՝ սահման դառնալով Նոր Իսպանիայի, Նոր Ֆրանսիայի, այնուհետև՝ նաև վաղ ժամանակների ամերիկյան նահանգների միջև, իսկ հետագայում դարձել է հաղորդակցության կենսական ուղի, նպաստել դեպի արևմուտք ԱՄՆ-ի ծավալմանը։
Միսիսիպիի բերած տիղմով պարարտացված գետամերձ դաշտերը Ամերիկայի Միացյալ Նահանգների ամենաբերրի վայրերն են դարձել։ 19-րդ դարում և 20-րդի սկզբներին շոգենավեր են աշխուժորեն երթևեկել գետի զգալի հատվածով՝ տեղափոխելով գյուղատնտեսական և արդյունաբերական ապրանքներ։ Ամերիկայի քաղաքացիական պատերազմի ընթացքում միացյալ ուժերի զորքերի կողմից Միսիսիպիի գրավումը շրջադարձային դեր է խաղացել պայքարի հաղթական ավարտն ապահովելու գործում, քանի որ գետն իրոք ռազմավարական կարևորագույն նշանակություն է ունեցել համադաշնային նահանգների մարտական ջանքերը կենտրոնացնելու տեսակետից։ Գետի ափերին հիմնված բնակավայրերի մեծ թափով ընդարձակման, նորերի ինտենսիվ հիմնադրման, ավելի ու ավելի մեծ նավերի՝ գետով նավարկման պատճառով ու նպատակով 20-րդ դարի առաջին տասնամյակներին գետում ինժեներական հսկայածավալ աշխատանքներ են իրագործվել, կառուցվել են պատնեշներ, ամբարտակներ, պատվարներ, անցկացվել ջրանցքներ։ Այդ ընթացքում մեծ ուշադրություն է նվիրվել Միսիսիպիի ջրերի մուտքը դեպի Աչաֆալայա գետի ջրանցք կանխելուն և դրանով իսկ՝ ջրհեղեղի վտանգը Նյու Օռլեան քաղաքից հեռու պահելուն։
20-րդ դարից սկսած՝ Միսիսիպին բախվում է նաև ջրերի ու շրջակա միջավայրի աղտոտվածության մեծ ու բարդ հիմնախնդիրներին, որոնք հիմնականում ծագել են վարելահողերի մշակման ընթացքում օգտագործվող պարարտանյութերի ու թունաքիմիկատների՝ գետի ջրերը թափանցելու հետևանքով, որն էլ հանգեցրել է Մեքսիկական ծովածոցում մեռյալ գոտու առաջացմանը։
ԱնվանումԽմբագրել
Միսիսիպիի գետաբերանը 1519 թվականին հայտնագործել է իսպանացի ծովագնաց Ֆրանսիսկո Ալվարես Պինեդան և այն անվանել Սուրբ հոգու գետ (թարգմ․՝ « Rio Espirito Grande»)։ 1542 թվականից այն կոչվել է Soto Rio Grande «Սոտոյի մեծ գետ» (կոնկիստադոր Էռնանդո դե Սոտոյի անունով)։
1673 թվականին ֆրանսիացիներն այն անվանել է Riviere de Conception «Հղութան գետ» (անարատ հղության կաթողիկական տոնի անունով)։
1688 թվականին իսպանացիները նրան տվել են Rio de las Palizadas «Լաստերի գետ» անունը։ Բայց, այնուամենայնիվ, ի վերջո բոլորի կողմից ընդունվեց գետի հնդկացիական Միսիսիպի անունը՝ գետաբերանին ապրող ալգոնքիններ հնդկացիական ցեղի լեզվով գետը կոչվում է Միսիզիբի, որը բառացի նշանակում է «մեծ գետ» (միսի՝ «մեծ», զիբի՝ «գետ»)[8]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Bell A. Encyclopædia Britannica (բրիտ․ անգլ.) — Encyclopædia Britannica, Inc., 1768.
- ↑ United States Geological Survey Hydrological Unit Code: 08-09-01-00- Lower Mississippi-New Orleans Watershed
- ↑ «Lengths of the major rivers»։ United States Geological Survey։ Արխիվացված է օրիգինալից մարտի 5, 2009-ին։ Վերցված է մարտի 14, 2009
- ↑ «Mississippi River Facts - Mississippi National River and Recreation Area (U.S. National Park Service)»։ www.nps.gov (անգլերեն)։ Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 16
- ↑ «United States Geography: Rivers»։ www.ducksters.com (անգլերեն)։ Վերցված է 2017 թ․ հունիսի 30
- ↑ «The 10 States That Border the Mississippi»։ ThoughtCo։ Վերցված է 2017 թ․ հունիսի 30
- ↑ «Mississippi (river US) facts, information, pictures | Encyclopedia.com articles about Mississippi (river US)»։ www.encyclopedia.com (անգլերեն)։ Վերցված է 2017 թ․ հունիսի 30
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան, Աշխարհագրական անունների բառարան, «Լույս», Երևան, 1987։ ISBN 5-545-00020-1
ԳրականությունԽմբագրել
- Ambrose, Stephen. The Mississippi and the Making of a Nation: From the Louisiana Purchase to Today (National Geographical Society, 2002) heavily illustrated
- Anfinson John O., Thomas Madigan, Drew M. Forsberg, Patrick Nunnally (2003)։ The River of History: A Historic Resources Study of the Mississippi National River and Recreation Area։ St. Paul, MN: U.S. Army Corps of Engineers, St. Paul District։ OCLC 53911450
- Anfinson, John Ogden. Commerce and conservation on the Upper Mississippi River (US Army Corps of Engineers, St. Paul District, 1994)
- Bartlett Richard A. (1984)։ Rolling rivers: an encyclopedia of America's rivers։ New York: McGraw-Hill։ ISBN 0-07-003910-0։ OCLC 10807295
- Botkin, Benjamin Albert. A Treasury of Mississippi River folklore: stories, ballads & traditions of the mid-American river country (1984).
- Carlander, Harriet Bell. A history of fish and fishing in the upper Mississippi River (PhD Diss. Iowa State College, 1954) online (PDF)
- Daniel, Pete. Deep'n as it come: The 1927 Mississippi River flood (University of Arkansas Press, 1977)
- Fremling, Calvin R. Immortal river: the Upper Mississippi in ancient and modern times (U. of Wisconsin Press, 2005), popular history
- Milner, George R. "The late prehistoric Cahokia cultural system of the Mississippi River valley: Foundations, florescence, and fragmentation." Journal of World Prehistory (1990) 4#1 pp: 1–43.
- Morris, Christopher. The Big Muddy: An Environmental History of the Mississippi and Its Peoples From Hernando de Soto to Hurricane Katrina (Oxford University Press; 2012) 300 pages; links drought, disease, and flooding to the impact of centuries of increasingly intense human manipulation of the river.
- Penn James R. (2001)։ Rivers of the world: a social, geographical, and environmental sourcebook։ Santa Barbara, Calif.: ABC-CLIO։ ISBN 1-57607-042-5։ OCLC 260075679
- Smith Thomas Ruys (2007)։ River of dreams: imagining the Mississippi before Mark Twain։ Baton Rouge: Louisiana State University Press։ ISBN 978-0-8071-3233-3։ OCLC 182615621
- Scott Quinta (2010)։ The Mississippi: A Visual Biography։ Columbia, Missouri: University of Missouri Press։ ISBN 978-0-8262-1840-7։ OCLC 277196207
- Pasquier Michael (2013)։ Gods of the Mississippi։ Bloomington: Indiana University Press։ ISBN 978-0-2530-0806-0
Արտաքին հղումներԽմբագրել
Վիքիճամփորդն ունի Mississippi Riverին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։ |
- Mississippi River, project of the American Land Conservancy
- Flood management in the Mississippi River Archived 2018-08-18 at the Wayback Machine.
- Friends of the Mississippi River
- Mississippi National River and Recreation Area (MN) from the NPS
- Mississippi River Facts from the NPS
- "Mark Twain's Mississippi", from the digital library of Northern Illinois University
- Interactive detailed satellite photos and zoomable USGS topographic quad maps of the lower Mississippi, the alternative course for the river, and the various control structures and floodways
- Lower Mississippi Valley – Engineering Geology Mapping Program Archived 2017-08-09 at the Wayback Machine. – PDF files of publications about and maps of the geology of the Mississippi River Valley and its tributaries.
- Ecoregions of the Mississippi Alluvial Plain Map
- "Old Man River Loses His Kinks" , April 1942, Popular Science article on 1930-40s project to improve barge navigation between Helena and Natchez
- Internet Archive short film|id=gov.fdr.352.2a.2|name="The River (1938)"}}
- Internet Archive short film|id=RiverThe1937_2|name="The River (Part II) (1937)"}}
- Internet Archive short film|id=gov.archives.arc.12767|name="The Valley of the Giant: Mississippi River story"}}
- Roundtable discussion on Imagining the River, University of Minnesota, 2009
- MRTIS – Mississippi River Traffic Information System