Մենորկա
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Մենորկա (իսպ.՝ Menorca, կատ.՝ Menorca, լատ.՝ Balearis Minor), Բալեարյան կղզիներից մեկը, գտնվում է Միջերկրական ծովում, պատկանում է Իսպանիային: Կոչվում է այդպես, քանի որ այն ավելի փոքր է, քան հարևան Մալյորկա կղզին: Փյունիկցիները կղզին անվանել են Նուրա, որը նշանակում է «կրակի կղզի»: Մենորկայի բնակչությունը կազմում է 94 875 մարդ (2011): Հիմնական քաղաքները Մաոն ու Սյուդադելան են:
![]() | ||
Երկիր | ![]() | |
Կղզեխումբ | Բալեարյան կղզիներ | |
Մակերես | 694,72 կմ2 | |
Բնակչություն (2011) | 94 875 մարդ | |
Բնակչության խտությունը | 136,566 մարդ/կմ2 | |
ԱշխարհագրությունԽմբագրել
Աշխարհագրական կոորդինատները՝ հյուսիսային լայնության 39°47'-ից մինչև 40°00' և արևելյան երկարության 3°52'-ից մինչև 4°24': Մակերեսը 694,72 կմ² է: Ամենաբարձր կետը Մոնտե-Տորո լեռն է, որը ծովի մակարդակից բարձր է 358 մետրով: Կղզում մեծ քանակությամբ Մեգալիթյան կառույցներ կան:
1993 թվականի հոկտեմբերին Մենորկան ՅՈՒՆԵՍԿՕ-յի կողմից հռչակվել է որպես բիոսֆերա արգելանոց:
ՊատմությունԽմբագրել
ՀնադարԽմբագրել
Քարի և բրոնզե դարերում Մենորկայում գոյություն են ունեցել յուրօրինակ հնագիտական մշակույթներ, այդ թվում թալայոթների մշակույթը: Հին Մենորկային բնորոշ հուշարձաններն են Նավետաները՝ Մեգալիթյան դամբարանները շրջված նավակի տեսքով, ինչպես նաև թաուլները:
Պունիկյան պատերազմների վերջում Միջերկրական ծովի արևմուտքում եղել են ծովահեններ: Ծովահենները օգտագործել են Բալեարյան կղզիների ռազմավարական դիրքը հռոմեացի առևտրականների վրա հարձակման համար՝ որպես բազա օգտագործելով Մալյորկան և Մենորկան: Նրանց դեմ պայքարելու համար հռոմեացիները ուղարկեցին բանակ և մ.թ.ա. 121 թվականին երկու կղզիներն ամբողջությամբ հռոմեացիների հսկողության տակ էին: Ավելի ուշ կղզիները մտան Hispania Citerior պրովինցիայի մեջ: Մ.թ.ա. 13 թվականին Օկտավիանոս Օգոստոսի ժամանակ Բալերյան կղզիները դարձան կայսերական նահանգ Տարակոնյան Իսպանիայի մի մասը:
ՄիջնադարԽմբագրել
5-րդ դարում կղզին գրավեցին վանդալները: Մավրերի գրավումից հետո Մենորկան Կորդովայի խալիֆայության կողմից անեքսացվել էր 903 թվականին և ստացել Մանուրկա անվանումը: 1231 թվականին Մայորկայում խաչակիրների արշավանքներից հետո Մենորկան դարձավ անկախ իսլամական պետություն, սակայն տուրքը վճարում էր Արագոնի թագավոր Հայմե I: Սկզբում կղզին ղեկավարում էր Աբու Օսման Սաիդ Հակամ Ալ-Քուրեյշին (1234-1282): Նրա մահից հետո ղեկավարում էր որդին՝ Աբու Օմար իբն Սաիդը (1282-1287): Մենորկայի գրավումը Արագոնի թագավոր Ալֆոնսո III կողմից 1287 թվականի հունվարի 17-ին էր: Այսօր Մենորկայում այդ օրը նշվում է ազգային տոն: Կղզու մուսուլմանների մեծամասնությունը ստրկացվել և վաճառվել են Իվիսայի, Վալենսիայի, Բարսելոնայի ստրկական շուկաներում: Մինչ 1344 թվականը կղզին կազմել է Մալյորկա թագավորության մի մասը, ինչպես նաև եղել է Արագոնի ենթակայության տակ, որը հետագայում մնացած վասալային տարածքների հետ միացել է Իսպանիային:
Նոր ժամանակԽմբագրել
16-րդ դարում թուրքական նավատորմը ավերեց Մաոն քաղաքը, իսկ այնուհետև մայրաքաղաք Սյուդադելան: 1708 թվականին իսպանական իշխանության վրա պատերազմի ժամանակ Մենորկան գրավվեց անգլիացիների կողմից և մտավ Մեծ Բրիտանիայի տիրապետության տակ: Հենց այդ ժամանակ մայրաքաղաքը տեղափոխվեց Մաոն քաղաք, իսկ քաղաքի ծովախորշում հիմնադրվեց ծովային բազա: 1756 թվականի մայիսի 20-ին բրիտանական դիվիզիայի նավերը ֆրանսիական շրջափակումից դուրս բերելը հանգեցրեց դատապարտման և ծովակալ Ջոն Բինգի մահապատժին: Չնայած պարտությանը բրիտանական կայազորը շարունակեց դիմադրությունը Մաոնում, սակայն նույն թվականի հունիսի 29-ին ստիպված էր պատվավոր պայմաններով հանձնվել, ներառելով Անգլիա ազատ ելք ու մուտք: Այնուամենայնիվ ըստ Փարիզի պայմանագրի (1763) բրիտանական կառավարությունը վերականգնվեց:
ԱՄՆ-ի անկախության համար մղվող պատերազմի ժամանակ անգլիացիները երկրորդ անգամ պարտվեցին ֆրանսիական և իսպանական ուժերին, որոնք գրավեցին կղզին 1782 թվականի փետրվարի 5-ին: Մենորկան ևս մեկ անգամ գրավվեց Մեծ Բրիտանիայի կողմից 1798 թվականին Ֆրանսիայի հեղափոխական պատերազմների ժամանակ, սակայն վերջնականապես հանձնվեց Իսպանիային 1802 թվականին Ամիենի հաշտության պայմաններում: Բրիտանական ազդեցությունը մինչ օրս առկա է տեղի ճարտարապետության մեջ, օրինակ շրջանակի նման պատուհանները:
Ժամանակակից պատմությունԽմբագրել
իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ Մենորկան հավատարիմ մնաց Իսպանիայի Հանրապետական կառավարությանը, իսկ մինչ այդ մնացած Բալեարյան կղզիները աջակցում էին ազգայնականներին: Ռազմական գործողություններ այնտեղ տեղի չեն ունեցել: Ազգայնականների հաղթանակից հետո 1939 թվականին բրիտանական ռազմա-ծովային ուժերը օգնություն ցույց տվեցին Մենորկան խաղաղ ճանապարհով իշխանությանը հանձնելուն և փախստականների տարհանմանը:
ԼեզուԽմբագրել
Տեղի կատալաներենի բարբառը մենորկին է: Քերականական տարբերությունը Կենտրոնական Կատալոնիայի հետ նվազագույն է, հիմնական տարբերությունը՝ արտասանությունն է: Ինչպես նաև բոլոր բալեարյան բարբառներում կատալոնական «el» և «la» արտիկլների փոխարեն օգտագործվում է արական «es» և իգական «sa» արտիկլը, ինչպես նաև առկա են անգլիական մի քանի փոխառություններ բրիտանական օկուպացիայի ժամանակներից:
ՀամայնքներԽմբագրել
Կղզին վարչականորեն բաժանվում է հետևյալ համայնքների՝
- Ալայոր
- Կալա են Պորտեր (Cala En Porter) — մտնում է Ալայորի կազմի մեջ: Զբոսաշրջության և հանգստի վայր:
- Սյուդադելա — Մենորկայի նախկին մայրաքաղաքը:
- Վիլյակարլոս (Էս-Կաստել) — հիմնվել է անգլիացիների կողմից: Սկզբից կոչվել է Ջորջթաուն:
- Մերկադալ
- Ֆուրնելս — մտնում է Մերկադալի կազմի մեջ: Հայտնի է իր օմարի սուպով:
- Ֆերերիաս
- Մաոն — մայրաքաղաք:
- Սան-Կլեմենտե — մտնում է Մաոնի կազմի մեջ:
- Լյումենսանաս — փոքր գյուղակ, մտնում է Մաոնի կազմի մեջ:
- Սան-Լուիս — հիմնադրվել է ֆրանսիացիների կողմից:
- Էս-Միջորն-Գրան
ԽոհանոցԽմբագրել
Բրիտանական ազդեցությունը անդրադառնում է Մենորկայի բնակիչների վրա, ովքեր սիրում են ջին, խառնում են կիտրոնի հետ, դարձնելով կոկտեյլ: Ինչպես նաև հայտնի է կեսո մաոն՝ պանիրը: