Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սան Լուիս (այլ կիրառումներ)

Սան Լուիս Պոտոսի կամ պարզապես Սան Լուիս (իսպ.՝ San Luis Potosí; պաշտոնական անվանումը՝ Սան Լուիս Պոտոսիի ազատ և ինքնիշխան նահանգ), Մեքսիկայի 31 նահանգներից մեկն է։

Սան Լուիս
իսպ.՝ San Luis Potosí
flag of San Luis Potosí? Զինանշան


ԵրկիրՄեքսիկա Մեքսիկա
ԿարգավիճակՄեքսիկայի նահանգ
Մտնում էՄեքսիկայի Միացյալ Նահանգներ
Ներառում է58 մունիցիպալիտետ
ՎարչկենտրոնՍան Լուիս Պոտոսի
Խոշորագույն քաղաքՍան Լուիս Պոտոսի
ԲԾՄ1638 մետր
Օրենսդրական մարմինCongress of San Luis Potosí?
Հիմնական լեզուիսպաներեն
Բնակչություն (2010)
2 585 518 (19 տեղ)
Խտություն41,14 ( 22 տեղ)
Տարածք62 848  (15 տեղ)
Բարձրություն ծովի մ-ից՝
 - Բարձրագույն կետ

 3180 մ
Հիմնադրված էհոկտեմբերի 14, 1824 թ.
Սահմանակցում էԳուանախուատո, Իդալգո, Նուևո Լեոն, Վերակրուս, Տամաուլիպաս, Կերետարո և Սակատեկաս
Ժամային գոտիUTC-6
ISO 3166-2 կոդMX-SLP
Փոստային ինդեքսներ78
sanluispotosi.gob.mx

Նահանգի վարչական կենտրոնը հանդիսանում է Սան Լուիս Պոտոսի քաղաքը։ Նահանգի բնակչությունը կազմում է 2 585 518 մարդ՝ ըստ 2010 թվականի մարդահամարի տվյալների։ Այդ ցուցանիշով գրավում է 19-րդ տեղը Մեքսիկայում։

Տարածքը՝ 62 848 կմ²։ Ըստ տարածքի չափսերի, նագանգը Մեքսիկայում զբաղեցնում է 15-րդ տեղը։ Բնակչության միջին խտությունը՝ 62 848 մարդ/կմ²։ Նահանգի կարգավիճակ ստացել է 1824 թվականին, իսկ ներկայիս նահանգապետն է Ֆերնոնդո Տորանսո Ֆերնանդեսը։

Նահանգի տարածքում գտնվում է Ծիծեռնակների քարայրը (իսպ.՝ Sótano de las Golondrinas), որը իր խորությամբ գրավում է Մեքսիկայում 2-րդ, իսկ աշխարհում 18-րդ տեղը։ Նրա խորությունը 376 մետր է։ Քարանձավում նկարահանվել է հանրահայտ «Սանկտում» ֆիլմը։

Անվանում խմբագրել

 
Լուի Սուրբ` Ֆրանսիայի թագավոր

Սան Լուիս նահանգի անվանումը բխում է վարչական կենտրոնի անունից, որը հիմնադրվել է 13-րդ դարում, Ֆրանսիայի թագավոր Լուի Սուրբի օրոք։ Այս անվանումը տրված է եղել նահանգի տարածքում գտնվող մի հայտնի բոլիվիական հանքի անունով։ Մարդիկ հավատում են, որ այդ հանքավայրուկ կա այնքան ոսկի, որով կարելի է կառուցել կամուրջ՝ Բոլիվիայից դեպի Իսպանիա։

Հանքի պատվին 13-րդ դարի վերջին և 14-րդ դարի սկզբին հիմնադրվում է Սաբ Լուիս հնդկացիաբնակ քաղաքը, որը գտնվում է Սերրո դե Սան Պեդրո քաղաքի շրջակայքում։ Բացի նահանգի անունից, հանքի անունն են կրում նաև երկու քաղաք Բոլիվիայում։

Աշխարհագրություն խմբագրել

Սան Լուիս նահանգը գտնվում է Մեքսիկայի հյուսիսային, լեռնոտ հատվածում։ Բացառությամբ նահանգի հարավարևելյան մասի՝ այն ընկած է Պանուկո գետի և սարահարթի վրա։

Հարավում սահմանակցում է Հիդալգո, Կերետարո, Գուանախուատո նահանգներին։ Արևմուտքում սահմանակցում է Սակատեկաս նահանգի հետ, հյուսիսում՝ Կոաուիլա, հյուսիս-արևելքում՝ Նուևո Լեոն, արևելքում՝ Տամաուլիպաս, իսկ հարավ-արևելքում՝ Վերակրուս նահանգների հետ։

Տարածքը լեռնային է, հիմնականում տափաստանային են անտառները։ Կենտրոնի միջին բարձրությունը հասնքում է մոտ 1800 մետրի։ Խոշոր գետեր չեն հոսում նահանգի տարածքում։ Նահանգը դեպի ծով ազատ ելք չունի, քանի որ սահմանափակված է Մեքսիկայի այլ նահանգներով։

Կլիման չոր է։ Ջերմաստիճանի ձևավորման մեջ կարևոր դեր ունեն Խաղաղ օվկիանոսից նահանգ ներթափանցած խոնավ օդային զանգվածները։ Մթնոլորտի միջին ջերմաստիճանը տատանվում է մինչև 18 °C: Մայիսի ջերմաստիճանը կարող է հասնել մինչև +30 °C, իսկ հունվարին՝ +3 °C:

Տեղումների միջին մակարդակը տատանվում է մինչև 800 մմ։

Բուսական և կենդանական աշխարհ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սան Լուիս (նահանգ)» հոդվածին։