Լա Պլատա
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լա Պլատա (այլ կիրառումներ)
Լա Պլատա (իսպ.՝ Río de la Plata — «Արծաթի գետ»), Ատլանտյան օվկիանոսի ծոց Հարավային Ամերիկայի հարավարևելյան ափերի մոտ, Պարանա և Ուրուգվայ գետերի Էստուարիան։ Երկարությունը 320 կմ է, լայնությունը մինչև 220 կմ, խորությունը՝ 10֊20 մ։ Խոշոր քաղաքներն ու նավահանգիստներն են Բուենոս Այրեսը և Մոնտեվիդեոն:
ԱնվանումԽմբագրել
Իսպաներեն կոչվում է Rio de la Plata «Արծաթի գետ»։ Այդ անվանումն իսպանական ծառայության մեջ գտնվող իտալացի ծովագնաց Սեբաստիան Կաբոտը սկզբնապես տվել է Պարանա գետին։ Նրա արշավախումբը տեղացիների մոտ տեսնելով արծաթյա զարդեր, ենթադրեց, թե այստեղի ափերը հարուստ են արծաթով։ Սակայն հետագայում պարզվեց, որ դրանք բերովի էին Պարագվայի ավազանի հյուսիսարևմտյան մարզերից։
Ավելի ուշ այդ անվանումը պահպանվեց միայն Պարանայի էստուարիայի համար[1]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս»
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Լա Պլատա կատեգորիայում։ |