Պիկարդիա
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Պիկարդիա (ֆր.՝ և պիկարդ.՝ Picardie), երկրամաս Ֆրանսիայի հյուսիսում։ Գլխավոր քաղաքը Ամյենն է։ Բնակչությունը՝ 1 918 155 մարդ (12-րդ տեղը երկրամասերի մեջ)։
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Կարգավիճակ | Ֆրանսիայի նախկին մարզ | ||||
Մտնում է | Ֆրանսիա և Ֆրանսիայի մետրոպոլիս | ||||
Վարչկենտրոն | Ամյեն | ||||
Օրենսդրական մարմին | Regional Council of Picardy? | ||||
Խորհրդի նախագահ | Կլոդ Ժեվերկ | ||||
Պրեֆեկտ | Միշել Դելպյուեկ | ||||
Բնակչություն (1999) | 1 857 481 (12 տեղ) | ||||
Խտություն | 97 | ||||
Տարածք | 19 399 | ||||
![]() | |||||
Սահմանակցում է | Իլ-դը-Ֆրանս, Վերին Նորմանդիա, Նոր-Պա-դը-Կալե, Շամպան — Արդեն և Էնո | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
ISO 3166-2 կոդ | FR-S | ||||
cr-picardie.fr |
ԱշխարհագրությունԽմբագրել
Երկրամասի տարածքը 19 399 կմ² է։ Պիկարդիայով են հոսում Էնա, Ուազ և Սոմա գետերը։
ՊատմությունԽմբագրել
Միջնադարում Պիկարդիան բաժանված էր Վերմանդուա, Վալուա և Ամյենուա կոմսությունների միջև։ Սուասոնայի և Լանայի շուրջ գտնվող մարզերը ինքնուրույն քաղաքական կյանք էին վարում։ «Պիկարդիա» անվանումն առաջին անգամ նշվել է 13-րդ դարի փաստաթղթերում։ Պիկարդիայի տարածքը ֆրանսիացիներից վիճարկել են անգլիացիները և Բուրգունդյան իշխանները։ Պիկարդիայով էին անցնում գրեթե բոլոր նվաճողները, որոնք ձգտում էին գրավել Փարիզը։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Պիկարդիայի շատ հին քաղաքներ՝ ներառյալ Պերոնն ու Սեն Կանտենը, ամբողջովին ավերվեցին։
Պիկարդիան գոթական ճարտարապետության հայրենիքն է․ այստեղ պահպանվել են 6 հայտնի միջնադարյան տաճարներ, որոնցից ամենամեծը գտնվում է Ամյենում։
Վարչական բաժանումԽմբագրել
Երկրամասի կազմի մեջ են մտնում Էնա, Ուազ և Սոմա դեպարտամենտները։